փայտացած: Տերևները հակադիր են, ամբողջական, կոթունավոր կամ նստադիր, ձվաձև կամ նշտարաձև: Ծաղկաբույլը գլխիկանման է կամ ընդհատվող հասկանման, ծաղիկները՝ մանր, վարդագույն, մանուշակագույն կամ սպիտակ: Ծաղկում է հունիս-սեպտեմբերին: Պտուղը կազմված է 4 ընկուզանման մասերից (էրեմներից): Դեղաբույս է. տերևները պարունակում են եթերայուղեր, հիմնականում՝ թիմոլ, որն օգտագործում են որպես հակա¬ ճիճվային, ցավազրկող, ախտահանող միջոց: Մզվածքն ու եփուկը խորխաբեր են: Տերևներն օգտագործում են նաև որպես համեմունք՝ պահածոների, լիկյորի, օղու արտադրության մեջ:
ՈՒՐՑԱԴԱՂՁ (Ziziphora),խուլեղինջազգիների (շրթնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա կիսաթփերի կամ միամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 20 (այլ տվյալներով՝ 30), ՀՀ-ում՝ 8 տեսակ՝ Ու. բարակ (Z. tenuior), Ու պարսկական (Z. persica), Ու. վայրի ռեհանաուրցանման (Z. clinopodioides) և այլն: Տարածված է գրեթե բոլոր մարզերում: Աճում է ստորինից մինչև վերին լեռն, գոտու չոր, քարքարոտ, ավազոտ վայրերում:
Ցողունը ճյուղավորվող է, բարձր.՝ 10-15 սմ Տերևները հակադիր Են, նշտարաձև կամ երկարավուն: Ծաղկաբույլը հասկանման է կամ գլխիկանման, ծաղիկները՝ բաց վարդագույն, բաց մանուշակագույն: Ծաղկում է մայիս-օգոստոսին: Պտուղը կազմված է 4 ընկուզանման մասերից (էրեմներից): Պարունակում է եթերայուղեր: Մեղրատու է:
ՓԵՏՐԱԽՈՏ (Stipa), սարի սմբուլ, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա չորասեր խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 300, ՀՀ-ում՝ 13 տեսակ՝ Փ. Լեսինգի (S.lessingiana), Փ. Շովիցի (S.szovitsiana), Փ. մազանման (S.capillata), Փ. անդրկովկասյան (S.transcaucasica), Փ. գեղեցկագույն (S.pulcherrima) և այլն: Տարածված է Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց ձորի և այլ մարզերի ցածրադիր և միջին լեռն, գոտիներում (1500-2200 մ բարձր-ներում): Աճում է անապատներում, կիսաանապատներում, տափաստաններում, նոսրանտառներում, չոր, քարքարոտ վայրերում և այլն: Փ-ի շատ տեսակներ տափաստանների բուսականության հիմն, տարրերից են:
Ցողունը բարակ է, բարձր.՝ մինչև 1 մ: Տերևները կոշտ են, նեղ գծաձև՝ սովորաբար հետոլորված եզրերով կամ խողովակաձև (ծածկում են հեր- ձանցքերը): Ծաղկաբույլը հուրանանման է, ծաղիկները՝ մեկական, նուրբ և ճկուն փետուրների տեսքով: Ծաղկում է հունիսի երկրորդ կեսից մինչև սեպտեմբեր: ճիմ առաջացնող և կերային խոտաբույս է: Գեղազարդիչ է:
ՓԻՓԵՐԹ (Malva), մոլոշ, բալբա, բաղջուկ, փիփերթազգիների (տուղտազգիներ) ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 125 (այլ տվյալներով՝ 40), ՀՀ-ում՝ 4(5) տեսակ՝ Փ. անտառային (M. sylvestris), Փ. արհամարհված (M. neglecta), Փ. ցածր (M. pusilla) և այլն: Տարածված է ՀՀ բոլոր մարզերում: Աճում է այգիներում, բանջարանոցներում, ճանապարհների և բնակավայրերի մոտ, ցանքերում՝ որպես մոլախոտ և այլն:
Ցողունը կանգուն է կամ պառկած, բարձր.՝ 30-180 սմ. Տերևներն ամբողջական բլթակավոր են կամ թաթաձև բաժան: Ծաղիկները Երկսեռ Են' տերևանութներում, հազվադեպ՝ մեկական, մանուշակագույն, վարդագույն, վառ կարմիր, սպիտակ: Ծաղկում է հունիս-սեպտեմբերին: Պտուղը հավաքական սերմիկ է, սերմերը՝ երիկամաձև: Որոշ տեսակներ դեղաբույսեր են (ունեն խորխաբեր, փափկեցնող հատկություններ). պարունակում են վիտամիններ E, C, կարոտին (A-նախավիտա- մին), ներկանյութ և այլն: Տերևներն ու մատղաշ ընձյուղներն օգտագործում են սննդի մեջ: Գեղազարդիչ է և մեղրատու:
ՓՇԱԿԻՐ (Echinophora), փշահովանոցուկ, էխինոֆոր, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 10, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ Փ. արեվելյան (E. orientalis) և Փ. բարակատերեվ (E.tenuifolia):Տարածված է Կոտայքի, Արմավիրի, Արարատի, Սյունիքի, Վայոց ձորի և այլ մարզերում, Երևանի շրջակայքում: Աճում է չոր, քարքարոտ, խճոտ լանջերին:
Ցողունի բարձր. 20-60 սմ է: Տերևները կրկնակի-եռակի փետրաձև հատվածավոր են: Ծաղկաբույլը հովանոց է, ծաղիկները՝ սպիտակ կամ դեղին: Ծաղկում է հունիս-օգոստոսին: Դեղաբույս է. պարունակում է եթերայուղեր:
ՓՇԱՄԱՆԴԻԿ (Atraphaxis), մատիտեղազգիների ընտանիքի ծայրահեղ չորասեր թփերի ցեղ: Հայտնի է 20, ՀՀ-ում՝ 4 տեսակ՝ Փ. փշավոր (A. spinosa), Փ. Տուրնֆորի (A. tour- nefortii), Փ. կովկասյան (A. caucasica), Փ. նեղատեր եվ (A. angustifo- lia): Տարածված է Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի չոր լեռնալանջերին:
Ցողունը ճյուղավորվող է, փշածածկ, բարձր.՝ մինչև 1 մ: Տերևները Նեղ գծաձև են, Նշտարաձև, երբեմն՝ հակադիր ձվաձև կամ կլորավուն, կոթունավոր: Ծաղիկները վառ դեղին կամ վարդագույն փնջերով են: Ծաղկում է մայիս-հունիսին: Պտուղը եռակող ընկուզիկ է: Փ. կարելի է օգտագործել քարեպարտեզների ու կենդանի ցանկապատերի կառուցման համար:
ՓՇԱՏԵՆԻ (Elaeagnus), փշատազգիների ընտանիքի մշտադալար կամ տերևաթափ ծառեր կամ թփեր: Հայտնի է 50, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ Փ. արևելյան (E. orientalis) և Փ. նեզատերեվ (E. angustifolia): Տարածված է Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի,