Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/338

Այս էջը սրբագրված է

Սյունիքի և այլ մարզերում: Աճում է (ստորին լեռն, գոտուց մինչև, միջին լեռնայինը) գետերի և առուների ափերին, խոնավ վայրերում, տարբեր տիպի հողերում Լւն: Ծառի բարձր, մինչև 10ւ/Է, կեղևը՝ կարմրադարչնավուն, փայլուն, ընձյուղները՝ սպիտակ-արծաթափայլ: Տերևները գծաձև են, նշտարաձև, էլիպսաևշտարաձև կամ նեղ ձվաձև, ամբողջաեզր, հերթադիր: Ծաղիկները ողկուզանման են, տերևանութային կամ մեկական, երկսեռ կամ միասեռ, արտաքինից՝ արծաթավուն, ներսից՝ դեղնանարնջագույն, բուրավետ: Ծաղկում է մայիս-հունիսին: Պտուղը կորիզապտուղ է, մանր (5-10 գ), երկարավուն, գլանաձև, մաշկը՝ բարակ, թղթանման, փայլուն, դարչնագույն, շագանակագույն կամ վառ կարմիր: Պտղամիսը սպիտակադեղնավուն է, չոր, փշրվող, ալրանման, քաղցր, հաճելի համով: Պտուղները պարունակում են շաքարներ, սպիտակուցներ, վիտամիններ, աղաղանյութեր, օրգ. թթուներ: Ունեն բուժիչ և սննդարար հատկություններ, օգտագործում են ստամոքսաղիքային հիվանդությունների ժամանակ: Ծաղիկներից ստացվող յուղն օգտագործվում է օծանելիքի արտադրության մեջ: Հողի նկատմամբ պահանջկոտ չէ: Չորա-, աղա֊ և ցրտադիմացկուն է: Երկարակյաց է: Բազմանում է կտրոններով: Գեղազարդիչ է և մեղրատու: Փ-ի Երկու տեսակն էլ գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ՓՇԱՔԵՂ (Limonium), արճճախոտազ- գիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ փայտացող տերևածածկ ճյուղերով կիսաթփերի ցեղ: Հայտնի է մոտ 300, ՀՀ-ում՝ 2(3) տեսակ՝ Փ. Մեյերի (Լ. meyeri), տարածված է Արարատյան գոգավորությունում և նախալեռն. շրջաններում, աճում է աղուտ հողերում, գետահովիտներում (850-1400 մ բարձր՜ներում), Փ. մս ա - լի (Լ. carnosum), հանդիպում է Արարատի մարզում (Դաշտաքար գ-ի շրջակայք), աճում է ստորին լեռն, գոտու աղուտ և գիպսակիր հողերում: Ցողունի բարձր. 30-60 (80) սմ է: Տերևները հիմնականում արմատամերձ են, գորշակապտականաչավուն, մսալի կամ կոշտ: Ծաղկաբույլը մեկ կամ բազմածաղիկ հասկ է, ծաղիկները՝ մանր, մանուշակագույն կամ բաց մանուշակագույն: Ծաղկում է հունիսին: 4 Փշատենու ճյուղը՝ ծաղիկներով և պտուղներով, պտղի կտրվածքը Փշատենի արևելյան Փշաքեղ Քարաքոս. պելտիգերա շնային Փողաշուշան Պտուղը հակադիր ձվաձև է (բացվող փեղկերով կամ կլոր կափարիչով): Դեղաբույս է. պարունակում է աղաղանյու յ»եր, ներկանյութեր: Գեղազարդիչ է: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:


ՓՈՂԱՇՈՒՇԱՆ (Calla), կալառիխարդիա, նվիկազգիների ընտանիքի բազմամյա պալարավոր խոտաբույսերի ցեղ: Տերևներն արմատամերձ են, երկարակոթուն, սրտաձև, փայլուն կանաչ: Ծաղկաբույլը կողր է՝ կազմված բազմաթիվ մանր, դեղին, Երբեմն՝ բաց դեղնավունից կարմրավուն ծաղիկներից՝ շրջապատված տերևային ծագում ունեցող ճերմակ, ձագարանման տերևաթիկնոցով: Պտուղը հյութալի, կարմիր հատապտուղ է: ՀՀ-ում ջերմատնային պայմաններում մշակվում է հիմնականում Փ. ճահճայինը (C. palustris): Խիստ խոնավասեր է: Բազմանում է պալարներով, թփերի բաժանումով և սերմերով: Գեղազարդիչ է:

ՓՈՇՆԻ (Celitis), թեղազգիների ընտանիքի տերևաթափ ծառերի կամ թփերի ցեղ: Հայտնի է մոտ 50 (այլ տվյալներով՝ 70), ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ Փ. մերկատերեվ (C. glabrata) և Փ. կովկասյան (C. caucasica): Հանդիպում է Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերի ստորին և միջին լեռն, գոտիներում (մինչև 2000 մ բարձրներում): Աճում է չոր, քարքարոտ և ժայռոտ լանջերին: Ցողունի բարձր, մինչև 10(16)ւ/է, սաղարթը՝ գմբեթաձև, նոսր, ընձյուղները՝ կարմրագորշավուն: Տերևները հերթադիր են, ձվաձև, էլիպսանշտարաձև, ատամնաեզր, կաշեկերպ: Ծաղիկները բաժանասեռ են, անբարետես: Ծաղկում է տերևները բացվելուն զուգընթաց: Պտուղը փոքր, գնդաձև, դեղնակարմրավուն կամ նարնջադեղնավուն, կապտավուն խավով ծածկված կորիզապտուղ է: Պտուղներն ուտելի Են, պարունակում են ճարպայուղեր, կեղևը՝ աղաղանյութեր: Բնափայտն ամուր է, օգտագործում են ատաղձագործ, և խառատային իրեր պատրաստելու համար: Ջերմա- և լուսասեր է, չորադիմացկուն, պահանջկոտ չէ հողի նկատմամբ, ապրում է մինչև 500 տարի:

ՓՐՓՐՈՒԿ (Filipendula), գին ար, հարսի պսակ, վարդւսզգիների (վարդածաղիկներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 15 (այլ տվյալներով՝ 20), ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ Փ. թե ղան ման (F. ulmaria=F. megalocarpa), Փ. վեցաթերթ (F. hexapetala) և Փ. խոշորա֊