ցածրանում է: Մասիսից բաժանվում է հյարաբաբազարի լեռնանցքով: Հ. Պ-ի արմ. մասում Սարիկամ բարձրադիր լեռնավահանն է, կենտրոնում՝ ծալքաբեկորավոր լեռնազանգված, որի վրա է Սուկավետ լ.: Արլ. մասը միջին մասնատվածության, հրաբխ. կոներով լեռն, շրջան է, որի հվ. ճյուղավորությունների մեջ է Գայլատու լիճը: Լանջերից սկիզբ են առնում Արաքսի և Արածանիի մի շարք վտակներ: Կան հրաբխ. շինանյութերի, քարաղի խոշոր պաշարներ: Լանդշաֆտը լեռնատափաստանային է, բարձրադիր գոտում՝ լեռնամարգագետնային: Տեղ-տեղ կան կաղնու ու գինու նոսրանտառներ:
ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՎՐՈՍ Արևելյան Տավրոս, ծալքաբեկորավոր լեռնաշղթաների համակարգ Հայկ. լեռնաշխարհի հվ-ում: Աղեղնաձև տարածվում է Ջեյհան և Արլ. Տիգրիս գետերի միջև: Երկար, մոտ 480 կմ է, լայն.՝ 30-100 կմ, առավելագույն բարձր.՝ 3090 մ/(Նուրհակ լ.): Նշանավոր են նաև Մարութա լեռ (2967 մ), Աչքասար (2940 մ), Սիմսար (2685 մ) լեռնագագաթները: Կազմված է պալեոզոյի և մեզոզոյի ծալքավորված ապարաշերտերից՝ բարդացած նորագույն տեկտոն. կամարաձև բարձրացումներով, խզվածքներով ու ներարկաված ներժայթուք զանգվածներով: Բաժանվում է ամուր բարձրադիր (Նուրհակի, Ընկուզեկի, Մալաթիայի լեռնաշղթաներ), միջին բարձրության (Արղևիի, Սիմսարի, Բիթլիսի, Սասնա, Խութի լեռնաշղթաներ) լեռների, արլում՝ Ընձաքիարս, Ռշտունյաց, Շատախի լեռնաշղթաների, որոնք հասնում են մինչև Վանա լիճ և ձողվում Հայոց ձորի բլրային լանղշաֆտին: Հս. լանջերի խորքային բեկվածքի ուղղությամբ ձգվում է Խարբերդի, Բալուի, ճապաղջրի, Մշո, Վանա լճի իջվածքների գոտին: Կան պղնձի, բազմամետաղային, քրոմիտի, ծծմբի, շինանյութերի (գրանիտ, կրաքար, մարմար) պաշարներ: Հ. Տ. կտրտված է Արածանիի, Արմ. Տիգրիսի և դրանց վտակների խոր հովիտներով: Կենտր. մասում՝ 1155 մ բարձր, վրա են Ծովք լճերը. Զարգացած են կարստային երևույթները, կան քարանձավներ: Հայտնի է Նախամարդու բնակատեղի Հայկական Տավրոսի լԵռնաճյուղԵրից Հատիս լեռնազանգվածը ՇԵնիդարա քարայրը: Ըստ բարձրության իրար են հաջորդում կիսաանապատային, չոր լեռնատափաստանային, անտառային և մարգագետնային լանդշաֆտները:
ՀԱՅՈՑ ՁՈՐԻ ԴԱՇՏ, Հայկ. լեռնաշխարհում՝ Վանա լճի ավազանում: Լճի հվ-արլ. ափից տարածվում է դեպի արլ.: Տարածքը 260 կմ2 է: Գրաբենային, դարավանդային հարթավայր է՝ ծածկված լճագետային նստվածքներով: Կլիման բարեխառն ցամաքային է, լանդշաֆտը՝ տափաստանային:
ՀԱՏԻՍ, Հաղիս, Շամիրամի լեռ, հանգած հրաբխ. արտաժայթուք լեռնազանգված Գեղամա լեռնավահանի հս-արմ-ում՝ ՀՀ Կոտայքի մարզում: Բարձր. 2528 մ է: Կոնաձև է, լանջերը՝ կտրտված խոր ձորակներով: Կազմված է օլիգոցեն-նեոգենի լավաներից ու պեռլիտներից: Լանդշաֆտը լեռնամարգագետնային է: Հվ. ստորոտի լավային ծածկույթի տակից բխում է Քառասունակն աղբյուրների խումբը: Լեռան Շամիրամ անվանումը պայմանավորված է Արայի լեռան դիմաց գտնվելու հանգամանքով և խորհրդանշում է «Արա Գեղեցիկ և Շամիրամ» ավանդապատումի իրական ակունքները:
ՀԻՆԱԼ, Սևանի լեռնաշղթայի ամենաբարձր լեռնագագաթը (3367 մ) Սևանի և Առավի լեռնաշղթաների հանգուցակետում: Կազմված է վերին կավճի նստվածք, ապարներից: Լանջերը զառիթափ են, ժայռոտ, լանդշաֆտը՝ լեռնամարգագետնային:
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՎՐՈՍ, Անտիպոնտոս, լեռն, համակարգ Հայկ. լեռնաշխարհում՝ Գայլ, ճորոխ, Արմ. Եփրատ գետերի միջև: Երկար. 650 կմ է։ Առավել բարձր լեռնաշղթաներից են՝ Դարանաղյաց, Սեպուհ, Հիմեն, Ս. Գրիգոր (համանուն գագաթով՝ 3537 մ, ամենաբարձրը համակարգում): Վերջինից հվ-արլ. գտնվում է համանուն լեռնանցքը (2543 մ), որով անցնում է Երզնկա-Տրապիզոն ճանապարհը: Կազմված է կավճի և պալեոգենի ծալքավորված և բեկորազատված ապարներից: Կան բազմամետաղների, շինանյութերի և հանք, ջրերի պաշարներ: Լանդշաֆտը լեռնատափաստանային և լեռնամարգագետնային է:
ՂԱՐԱԲԱՂԻ ԲԱՐՁՐԱՎԱՆԴԱԿ, տես Սյունիքի բարձրավանդակ:
ՂԱՐԱԲԱԴԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, տես Արցախի լեռնաշղթա.
ՃԱՂԱՏԱՍԱՐ, լեռնագագաթ Թեքսարի լեռնաշղթայում՝ ՀՀ Վայոց ձորի մարզում: Բարձր. 3334 մ է: Կազմված է օլիգոցեն-նեոգենի հրաբխածին նստվածք. ապարներից, ներժայթուկներից։