օգտագործվում է լեռն․ ապարների, հնագիտ. հուշարձանների տարիքը որոշելու համար (լիխենոմետրիա): Կեր են մի շարք կենդանիների, հիմն.՝ հս. եղջերուների համար:
Կենսագործունեության ընթացքում առաջացնում են յուրահատուկ քարաքոսային նյութեր: Որոշ տեսակներից ստանում են հակաբիոտիկներ, եթերայուղեր և այլն:
ՔԱՐԲԵԿ (Saxifraga), քարկոտրուկ, քարահերձ, քարբեկազգիների ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է ավելի քան 300 (այլ տվյալներով՝ 350), ՀՀ-ում՝ 8 տեսակ՝ Ք. ճահճային (Տ. hirculus), Ք. մուսկուսային (Տ. moschata), Ք. կոտրվող (Տ. exarata), Ք. սիբիրյան (Տ. sibirica) և այլն: Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում: Աճում է քարքարոտ, խոնավ և ստվերոտ վայրերում, ժայռաճեղքերում, առվակների ափերին և այլն:
Ցողունը մերկ է կամ թավոտ, բարձր.՝ 5-50 սմ: Ցողունի ստորին մասի տերևներն առաջացնում են արմատամերձ խիտ վարդակ, իսկ վերինները մանր են, նեղ, հերթադիր: Որոշ տեսակների տերևներն ունեն կիր արտադրող գեղձեր: Կիրը սպիտակ թեփուկների ձևով նստում է տերևների վրա, որոնք մոխրականաչավուն են երևում: Ծաղկաբույլը վահանանման է կամ հուրանանման, ծաղիկները (հազվադեպ՝ մեկական)՝ դեղին, սպիտակ, կանաչավուն կամ կարմրավուն: Ծաղկում է մայիս-հուլիսին: Պտուղը բազմասերմ, երկեղջյուր տուփիկ է: Սերմերը մանր են, կլոր, երկարավուն կամ իլիկանման: Որոշ տեսակների սերմերի ու արմատների պատրաստուկները միզամուղ են, օգտագործվում են նաև մաշկ, հիվանդությունների (քսուք և թրջոց), տերևներինը՝ դեղնախտի ժամանակ: Գեղագարդիչ է:
ՔԱՐԽՈՏ (Symphytum), զոտուկ, թորթ, ափնիք, հայվազ, գաղտրիկազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 20 (այլ տվյալներով՝ 30), ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ Ք. կովկասյան (S.caucasicum), Ք. կոշտ (S.asperum) և Ք. հայաստանյան (S.hajastanum): Տարածված է գրեթե բոլոր մարզերում (ստորինից մինչև վերին լեռն․ գոտի): Աճում է անտառներում, գետերի, լճերի, առվակների ափերին, խոնավ վայրերում, մարգագետիններում և այլն:
Ցողունը ճյուղավորվող է՝ ծածկված փափուկ կամ կոշտ մազմզուկներով, բարձր.՝ 40-200 սմ: Տերևները հերթադիր են, սրտաձև-կլորավուն, ձվաձև կամ երկարավուն: Ծաղկաբույլը ոլորք է կամ հուրանանման, ծաղիկները՝ կապույտ կամ դեղին: Ծաղկում է հունիս-հուլիսին: Պտուղն ընկուզիկ է:
Հայաստանյան Ք. բնաշխարհիկ է. հանդիպում է Գեղարքունիքի (Մարտունի) և Կոտայքի (Ազատ գետի ավազան) մարզերում:
ՔԱՖՈՒՐԽՈՏ (Camphorosma), թելուկազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի կամ ցածրաճ կիսաթփերի ցեղ: Հայտնի է 10, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Ք. Լեսինգի (C. lessingii): Տարածված է Արարատի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում: Աճում է քարքարոտ, աղուտալկալի լանջերին կամ աղուտներում և գիպսակիր կավերում:
Կիսաթփերի բարձր. 25-75 սմ է: Ճյուղերը կարճ են, փայտացող, հողի վրա առաջացնում են բարձիկներ կամ փուխր ճիմ: Տերևները կոշտ են՝ փնջերով, բզաձև, կարճ, մազմզուկապատ: Ծաղկաբույլը հասկանման է, ծաղիկները՝ մանր, հիմնականում՝ երկտուն: Ծաղկում է մայիս-սեպտեմբերին: Պարունակում է մոտ 0,2% եթերայուղ: Ժող. բժշկության մեջ օգտագործվում է որպես միզամուղ, քրտնաբեր, գրգռիչ միջոց:
ՔԵՄՈՆ (Carum), քիմոն, չաման, ճապուռ, զիրե, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է ավելի քան 30, ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ Ք. սովորական (C. carvi), Ք. կովկասյան (C. caucasicum) և Ք. Կոմարովի (C. komarovii): Տարածված է Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի ալպյան մարգագետիններում:
Ցողունը հարթ է, ճյուղավորվող, բարձր.՝ 5-80 սմ: Տերևները հերթադիր են, երկարավուն, կրկնակի, եռակի փետրաբաժան: Ներքևի տերևները կոթունավոր են, վերևինները՝ նստադիր: Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ մանր, սպիտակ կամ վարդագույն: Ծաղկում է հողիս-օգոստոսին: Պտուղը երկարավուն է, ձվաձև՝ կազմված երկու պտղիկներից: Ունի յուրահատուկ համ: Եթերայուղատու և մեղրատու է: Սերմերը պարունակում են 3-7% եթերայուղ (օգտագործվում է հրուշակեղենի, օծանելիքի, օճառի, լիկյորների, օղու արտադրության ու բժշկության մեջ) և 18-20 % տեխ. յուղ: Քուսպն արժեքավոր խտացրած կեր է: Ք-ի սերմերից պատրաստում են նաև մսապուխտների համեմունք:
Կոմարովի Ք. հանդիպում է միայն Գեղարքունիքի (Գռասար) և Սյունիքի (Խուստուփ լ.) մարզերի ալպյան և ենթալպյան գոտիներում. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
ՔԵՐՉԱԽՈՏ (Asperugo), գաղտրիկազգիների ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 1 տեսակ՝ Ք. փռված (A.procumbens): Տարածված է Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում: Աճում է թփուտներում, այգիներում, բնակավայրերի մոտակայքում:
Ցողունը թույլ է, փռված, հիմքից ճյուղավորվող, փշիկներով պատված, բարձր.՝ 20-60 սմ: Տերևները երկարավուն են, բահանման, կոշտ խավավորված, ծակող, փշոտ եզրերով: Ծաղրիկները