(Ձովաշեն գ-ի շրջակայք) մարզերում: Աճում է չոր, քարքարոտ ու կավոտ լեռնալանջերին, աղուտներում:
Ցողունը մերկ է, բարձր.՝ մինչև 2 մ, հիմքում պատված է մահացած տերևների թելանման մնացորդներով: Տերևները փետրաձև հատված են, հերթադիր, հակադիր, երբեմն՝ օղակադիր: Ծաղկաբույլը պարզ հովանոց է, ծաղիկները՝ դեղին կամ կանաչադեղնավուն: Ծաղկում է հունիս-հուլիսին: Պտուղը էլիպսաձև է: Դեղաբույս է. պարունակում է եթերայուղեր, խեժ և այլն:
Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
ՕՇԱՆ (Salsola), շոռան, աղաբույս, աղուտաբույս, թելուկազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա թփերի, կիսաթփերի, հազվադեպ՝ ծառերի ցեղ: Հայտնի է 100 (այլ տվյալներով՝ 200), ՀՀ-ում՝ 11(13) տեսակ՝ 0. ռուսական (Տ. pestifer), 0. Թամամշյանի (Տ. tamamschjanae), 0. ծառանման (Տ. dendroides), 0. նաւորոնային (Տ. nitraria) և այլն: Տարածված է Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում, Երևանի շրջակայքում: Աճում է ավազուտներում, աղուտ-ալկալի հողերում:
Ցողունը ճյուղավորվող է, բարձր.՝ մինչև 150 սմ: Տերևները հերթադիր են, մսալի, գծաձև, կլոր կամ կիսագլանաձև: Ծաղկաբույլը հասկանման է կամ հուրանանման, ծաղիկները՝ երկսեռ, մեկական, տերևանութներում, դեղնավուն կամ բաց վարդագույն: Ծաղկում է օգոստոս-սեպտեմբերին (նույնիսկ՝ հոկտեմբերին): Պտուղը չոր, միասերմ ընկուզիկ է:
Թամամշյանի 0. Հայաստանի նեղ բնաշխարհիկ է, հանդիպում է միայն Արարատյան գոգավորությունում (Վաղարշապատ ք-ի, Գոռավան, Երասխ գ-երի շրջակայքում), գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
ՕՇԻՆԴՐ (Artemisia), բարձվենյակ, բարձմենակ, ափսինդ, յավշան, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտա- բույսերի կամ կիսաթփերի ցեղ: Հայտնի է մոտ 300 (այլ տվյալներով՝ 400), ՀՀ-ում՝ 16 տեսակ՝ 0. սովորական (A. vulgaris), 0. բուժիչ (A. abrotanum), 0. բուրավետ (A. fragrans), Օ.Տուրնըֆորի (A. tournefortiana), Օրոճ անդրկովկասյան 0. ալեհեր (A. incana), Օ. դառը (A. absinthium) ևև և բնաշխարհիկներ՝ 0. հայկական (A. armeniaca), Օ․ արաքսյան (A. araxina), Շովիցի (A. szowitziana) և այլն: Տարածված է բոլոր մարզերում (անապատայինից մինչև ենթալպյան գոտի): Աճում է չոր մարգագետիններում, ավազուտներում, այգիներում, բանջարանոցներում, բնակավայրերի մոտ, աղբոտում ցանքերը: Մշակության մեջ տարածված է թարխունը (A. dracunculus), օգտագործվում է որպես համեմունքաին բույս (թարմ և չորացրած):
Ցողունը ճյուղավորվող է, կանգուն կամ վեր բարձրացող, բարձր.՝ 20-150 սմ, թեթևակի թավոտ, ստորին մասում՝ փայտացած: Տերևները կրկնակի, եռակի փետրաբաժան են, արծաթավուն: Ցողունի վերին մասի տերևները մանր են, հերթադիր, կանաչավուն, արմատամերձերը՝ ավելի խոշոր, մոխրագույն: Ծաղկաբույլը ողկուզանման է կամ հուրանանման, ծաղիկները՝ երկսեռ, մանր, դեղնավուն կամ կարմրավուն՝ փոքրիկ զամբյուղներում: Ծաղկում է հունիս-հոկտեմբերին: Պտուղը սերմիկ է: Օ-ի մեկ բույսը կարող է տալ 100 հզ. (Երբեմն՝ 150 հզ.) սերմ: Օ. հիմնականում ունի յուրահատուկ սուր հոտ և դառը համ: Դառը և բուժիչ Օ-ները դեղաբույսեր են. պարունակում են աղաղանյութեր, եթերայուղեր, թթուներ, վիտամիններ և այլն։ Պատրաստուկները (մըզվածք,թուրմ և այլն) օգտագործում են որպես ախորժաբեր և մարսողությունը կարգավորող, ճիճվւսմուղ միջոց, ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների, պոդագրայի, ֆուրունկուլի ժամանակ: Հայկական Օ-ից պատրաստում են ավել:
Հին աշխարհի որսորդներն ու ճանապարհորդներն անտառում գիշերելիս իրենց տակ մի քանի փունջ Օ. էին դնում՝ միջատներին և հատկապես մոծակներին ու մլակներին վանելու համար: Այստեղից էլ առաջացել է Օ-ի լատ. անվանումը «արտեմիզիա»՝ հույների որսորդության աստվածուհի Արտեմիսի պատվին:
ՕՊՈՐՏՈՒՆԻՍՏԱԿԱՆ ՍՆԿԵՐ, տարբեր դասերի պայման, ախտածին սնկեր: Հայտնի է մոտ 300 տեսակ: Առավել կարևորներն են մուկոր (Mucor), վրձնասունկ (Penicillium), ասպերգիլ (Aspergillus), կլադոսպորիում (Cladosporium), կանդիդա (Candida) ցեղերի ներկայացուցիչները:
Բնակվում են շրջապատող միջավայրում՝ հողում, օդում, բույսերի և սննդամթերքի վրա և այլն: Մարդու և կենդանիների օրգանիզմ են թափանցում մաշկի վնասվածքներով, սննդի միջոցով, շնչելիս, հիմնականում պատճառ դառնում իմունային անբավարարության տարբեր ձևերով տառապող հիվանդների երկրորդային վարակի: Առավել հաճախ երկրորդային միկոզներն ի հայտ են գալիս վարակիչ, ուռուցքային հիվանդությունների, ՁԻԱՀ-ի Ժամանակ, վիրահատ, միջամտություն, օրգանների փոխպատվաստում կրած հիվանդների մոտ:
ՕՐՈՃ (Genista), դեղնածաղիկ, բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի տերևաթափ կամ կիսամշտադալար թփերի կամ կիսաթփերի ցեղ: Հայտնի է մոտ 100 (այլ տվյալներով՝ 70), ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ 0. ներկատու (G. tinctoria)և0. անդրկովկասյան (G. transcaucasica): Հանդիպում է Սյունիքի մարզում (Կապան, Ողջի գետի հովիտ, Մեղրու ֆլորիստիկ. շրջանի հվ.): Աճում է միջին լեռն, գոտու անտառների բացատներում, գետերի և գետակների ափերին, խոնավ մարգագետիններում: