Ցողունը ճյուղավորվող է, հաճախ՝ փշապատ, բարձր.' 50(70) սմ։Տերևները պարզ կամ եռմասնյա են: Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ վառ դեղին: Ծաղկում Ֆուզարիում գրա մայիս-հուլիսին: Պտուղը միաբուն, երկփեղկ ունդ է: Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ: Ներկատու Օ-ի կանաչ զանգվածի պատրաստուկներն օգտագործում են որպես միզամուղ, լեղամուղ, ցավազրկող միջոց: Ներկատու է և գեղազարդիչ:
ՖԻՏՈՖՏՈՐԱ6ԻՆ ՍՆԿԵՐ (Pero-nosporales), օօմիցետների դասի սնկեր: Հայտնի է մոտ 70, ՀՀ-ում՝ 3 տեսակ: Հարուցում են մշակաբույսերի (կարտոֆիլ, լոլիկ), արմավենու, կակաոյի, ցիտրուսների, տարբեր ծառատեսակների ծիլերի ֆիտոֆտորոզ հիվանդությունը: Վարակում են վերգետնյա և ստորգետնյա օրգանները: ՀՀ-ում տարածված է ֆիտոֆտորա ինֆեստանսը (Phytophthora infestans)՝ վարակում է կարտոֆիլի ցողունը, տերևները, պալարները: Պալարների վրա հայտնվում են մոխրագորշ բծեր, հյուսվածքները գորշանում են և ի վերջո պալարները փտում Են: Հազվադեպ հանդիպում է նաև լոլիկի պտուղների վրա: Սնկամարմինը թելանման է, առանց միջնապատերի, զարգանում է սնող բույսի հյուսվածքներում: Տերևների ստորին մակերեսին առաջանում են մեռուկային բծեր, որոնց եզրերին գոյանում է նուրբ, հեշտ անհետացող սպիտակ փառ: Անսեռ սպորատվությունը ներկայացված է սիմպոդիալ ճյուղավորված կոնիդիակիրներով (սպորակիրներ), կիտրոնաձև կոնիդիումներով: Կոնիդիակիրներից անջատվելուց հետո կոնիդիումները ծլում են երկակի՝ առաջացնելով հիֆային ծիլ կամ խոնավության առկայության դեպքում (ջրի կաթիլի մեջ)՝ երկմտրակ զոոսպորներ: Սեռ. պրոցեսը օօգամիա է:
ՖՈՒԶԱՐԻՈՒՄ (Fusarium), անկատար սնկերի ցեղ: Հայտնի է մոտ 60, ՀՀ-ում՝ 45 տեսակ և տարատեսակ. Ֆ. կուլմորում (F. culmorum), Ֆ. սապատավոր (F. gibbosum), Ֆ. սրասպորային (F. oxysporum), Ֆ. կարտոֆիլի (F. solani), Ֆ. համրիչաձեվ (F. moniliforme), Ֆ. տարասպորային (F. heterosporum) և այլն: Տարածված է ՀՀ բոլոր մարզերում: Միցելիումը փափկամազ է, սարդոստայնային, սպիտակավուն, դեղնավուն, վարդագույն, մանուշակագույն և այլն: Կոնիդիումները երկու տիպի են՝ մակրոկոնիդիումներ, որոնք բազմաբջիջ են, իլիկաձև, իլիկամանգաղաձև, նշտարաձև և այլն, առաջանում են պարզ կամ ճյուղավորված կարճ կոնիդիակիրների վրա կամ վերջիններիս հետ ձևավորում խմբավորումներ (սպորոդոխիումներ ու պիոնոտներ) և միկրոկոնիդիումներ, որոնք միաբջիջ են կամ երկբջիջ, ձվաձև, տանձաձև, գավազանաձև, օվալաձև, դասավորված միայնակ կամ շղթայաձև: Բնակվում են հողում, ջրավազաններում, հիմնականում բուս, մնացորդների և այլ հիմնանյութերի վրա: Ֆ. սապատավորը ֆակուլտատիվ կամ խիստ արտահայտված մակաբույծ է, Ֆ. սրասպորայինը հարուցում է մոտ 150 տեսակ բույսերի անոթային թառամում (տրախեոմիկոզ), կարտոֆիլի Ֆ.՝ արմատների և պալարների փտում, կուլմորում Ֆ., Ֆ. գրամինեարումը (F. graminearum), Ֆ. սպորոտրի- խ ի ե լ ա ն (F. sporotrichiella)՝ հացաբույսերի ֆուզարիոզ և այլն: Ջրում բնակվող Ֆ. ջրմուղայինը (F. aquaeductum) առաջացնում է ջրատար խողովակների խցանում: Ֆ-ի թույներ առաջացնող տեսակներով ախտահարված հացաբույսերը, կերաբույսերը վտանգավոր են մարդու և կենդանիների համար, հարուցում ԵՆ ֆուզարիոտոքսիկոզ: Ֆ-ի համրիչաձև և սրասպորային տեսակներն իրենց կենսագործունեության ընթացքում առաջացնում են բույսերի աճը խթանող ֆիզիոլոգիապես ակտիվ նյութեր՝ հիբերելիններ: