ԱՆԱՊԱՏԱՅԻՆ ՄՈՐԵԽ (Ichistocera gregaria), ուղղաթևների կարգի Acrididae ընտանիքի միջատ: Տարածված է հարթավայրերում, անապատային շրջաններում, ՀՀ-ում՝ ամենուրեք:
Գլուխը եռանկյունաձև է՝ մասամբ ուղղված դեպի ցած: Ձմեռում է հասուն փուլում, և ձմեռային անձրևների պայմաններում տեղի է ունենում սեռ. հասունացումը, որն ուղեկցվում է գույնի փոփոխմամբ. հասունին անվանում են դեղին մորեխ, ոչ սեռահասունին՝ վարդագույն: Դեղին մորեխը ձմռան վերջին տաք Երկրներից տեղափոխվում է ցուրտ երկրներ: Չուի ընթացքում ձվադրում է սովորաբար գետահովիտներում և ցամաքած գետահուների փխրուն ավագներում (հնարավոր է նաև այլ վայրերում): Տարվա ընթացքում տալիս է 1-2 սերունդ: Թրթուրները դուրս են գալիս 20 օր անց, հասունները՝ հուլիսին:
Նոր զարգացող սերունդը չվում է նորից դեպի հվ.: Մեծ վնաս է պատճառում հատիկաընդեղեն բույսերին, առվույտին, ցորենիև, գարուն, եգիպտացորենին, կտավատին, ծխախոտին, լոլիկին, կարտոֆիլին, բանջարաբոստանային բազմաթիվ մշակաբույսերի, նաև շատ պտղատու ծառատեսակների ու վայրի բույսերի:
ԱՆԱՊԱՏԱՅԻՆ ՄՈՐԵՀԱՎ (Hippolais languida), շահրիկների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, տարածված:
Մարմնի երկար. 14 սմ է, թևերի բացվածքը՝ 20-23 սմ, կենդանի զանգվածը՝ 12-13 գ: Կտուցը երկար է, ճակատը՝ տափակ: Հոնքը և ակնօղակը բաց գույնի են: Մարմինը վերևից դարչնավուն-մոխրագույն է, ներքևից՝ սպիտակ: Թևերը երկար են, մուգ՝ սպիտակավուն հատվածով, պոչը՝ երկար, սևավուն՝ սպիտակ եզրերով, թռիչքի պահին՝ ցայտուն դարչնագույն երանգով: Սնվելու պահին պոչը տարուբերում է: Բնակվում է թփուտային կիսաանապատներում, չոր լեռնատափաստաններում: Սնվում է անողնաշարավորներով:
Գարնանային վերադարձը՝ մայիսի առաջին կեսից հունիսի կեսին: Այդ ընթացքում զուգահեռաբար ձևավորվում են հարսանեկւսն զույգերը, և սկսվում է բների կառուցումը: Առաջին կիսակառույց բները գրանցվում են հունիսի 1-ին կեսին: Բույնը գավաթաձև է՝ ցողուններից, կառուցում է էգը: Բնադրում է ցածր թփուտներում: Ձվերի լրիվ քանակը բներում հայտնվում են հունիսի վերջին: Դնում է 19 մմ տրամագծով, բաց վարդագույն՝ մուգ պտերով 4-5 ձու: Թխսակալում է էգը: Թռիչքին լիարժեք տիրապետող ձագերի ընտանիքները և ինքնուրույն երիտասարդ անհատները գրանցվում են հուլիսին, կրկնակի բնադրման դեպքում՝ նաև օգոստոսի ընթացքում:
ԱՆԱՊԱՏԱՅԻՆ ՔԱՐԱԹՌՉՆԱԿ (Oenanthe deserti), կեռնեխների ընտանիքի թռչուն: Պատահական չվահյուր է:
Մարմնի երկար. 14-15 սմէ, թևերի բացվածքը՝ 24,5-29 սմ: Մարմինը վերևից միատարր բաց մոխրավունից դեղին-դարչնագույն է, թևերը և ունկընկալները՝ ավելի մուգ, հոնքը՝ բաց գույնի: Մարմինը ներքևից բաց դարչնագույն-դեղին է, կոկորդը և ներքնապոչը՝ սպիտակավուն: Ձմռան վերջին արուի փետուրների բաց երիզներն անհետանում են, և գլխի ստորին մասի սև հատվածը տարածվելով միաձուլվում է առավելապես սև թևերի հետ: Նստում է քարերին կամ հողաթմբերին, գետնի վրա շարժվում է արագ թռչկոտելով: Բնակվում է չոր տափաստաններում, կիսաանապատներում, հերկած դաշտերում: Սնվում է անողնաշարավորներով: ՀՀ-ում հայտնաբերվել է 1995-ին: Կարիք ունի տարածման շրջանների, թվաքանակի, կենսակերպի ու վարքի դրսևորումների լրացուցիչ ճշգրտման:
ԱՆԱՏԱՄԻԿՆԵՐ (Anodonta), երկփեղկանի փափկամարմինների դաս: Հայտնի է 50 տեսակ:
Խեցին (մինչև 25 սմ) կազմված է ձվաձև փեղկերից, որոնք մեջքի կողմից միացած են առաձգական կապանով, իսկ փորի կողմից ազատ են: Մարմնի առջևի մասից ձգվում է սեպաձև, մկանուտ ոտքը: Գլուխը թերզարգացած է: Ծնոտներ և ատամներ չունեն: Ապրում են կանգնած և դանդաղահոս քաղցրահամ ջրերում: Տարածված են ամենուրեք: ՀՀ-ում հանդիպում են Քասաղ գետում և Մեծամոր լճում: Սնվում են ջրիմուռներով, բակտերիաներով և այլն: Անապատային Ա-ի թրթուրը ձկնեքարաթռչնակ. արուն րի մաշկի մակաբույծ է: Ա. օգտագործվում են որպես սննդանյութ, իսկ խեցին՝ որպես սադափի արտադրության հումք:
ԱՆԳԴԵՐ, ճուռակների ընտանիքի գիշատիչ թռչուններ: ՀՀ-ում հանդիպում է 4 տեսակ՝ սև անգղ, սպիտակագլուխ անգղ, գառնանգղ, գիշանգղ:
Կենդանի զանգվածը 2-12 կգ է: Հիմնական սնունդը դաշտերում գտնված լեշերն են: Գիշանգղը և գառնանգղը կարող են որսալ մանր ու միջին չափերի ողնաշարավորներ:
ԱՆԳՈՐԱԿԱՆ ԼԵՐԿԱՁՈՒԿ (Barbatula angorae), բալիտորաձկների ընտանիքի ձուկ: ՀՀ-ում տարածված է Արաքս, Մեծամոր, Հրազդան, Արփա, Ազատ, Ախուրյան, Որոտան, Քասաղ, Եղեգիս և այլ գետերում:
Մարմինը ձգված է, առջևի մասում՝ հաստացած և վերից վար մի փոքր