այլ կենդանիների համար: Կան նաև վնասակար տեսակներ՝ վարակիչ հիվանդությունների հարուցիչների տարածողներ, գյուղատնտ. բույսերի, սննդամթերքների վնասատուներ: ՀՀ-ում Ա-ի ուսումնասիրությամբ հիմնականում զբաղվում են ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության ինստ-ում: Մեծ ներդրում ունեն Ա. Տեր Պողոսյանը, է. Դավթյանը, Ս. Ցաբլոկով-Խնձորյա-նը, Մ. Տեր Մինասյանը, Ս. Մովսիսյանը և ուրիշներ:
ԱՆՈՖԵԼԵՍ (Anopheles), մոծակների ցեղ: Մալարիայի հարուցչի փոխանցողն է: ՀՀ-ում տարածված տեսակներից առանձնապես վտանգավոր են A. superpicturas և A. maculipennis մալարիային մոծակները:
Մարմինն ու ոտքերը բարակ են և երկար: Էգերի բեղիկները կարճ մազանման են՝ 15-հատվածանի, արուներինը՝ փետրաձև: Աչիկներ չունեն: Թևերի հետին եզրերը և ջղերը թեփուկավոր են: Վարակված մոծակի խայթոցի ժամանակ թքից մարդու արյան մեջ են անցնում մալարիայի պլազմոդիումների սպորոզոիտներ (մակրո- և միկրոգամետոցիտներ), որոնք արյան կամ ավիշի հոսքով հասնում են լյարդի բջիջներ: Սպորոգոնիան կատարվում է Ա-ի մոտ: Արյունածուծ են մոծակների էգերը, արյունը անհրաժեշտ է ձվերի զարգացման համար: Արյունից հագենալուց հետո էգը մնում է ընտանի կենդանիների համար նախատեսված կառույցներում: Ձվերի լրիվ զարգացման համար անհրաժեշտ է 5-10 օր (կախված է ջերմաստիճանից և օդի խոնավությունից): Էգը ձվադրում է ջրի մակերևույթին (սովորաբար՝ 120-350, առավելագույնը՝ 450 ձու), 2-3 օրից հետո ձվի մեջ ձևավորվում է թրթուրը, որը հետագայում դուրս է գալիս ջրի մեջ, սնվում է, աճում և մաշկափոխվում: Թրթուրը հիմնականում սնվում է զտման (ֆիլտրման) եղանակով, որի ժամանակ ջրի շիթի հետ նրա բերանի խոռոչ են ընկնում կախված և լողացող մասնիկները: Զարգացման ընթացքում թրթուրն անցնում է 4 փուլ, ապա վերածվում է ստորակետանման հարսնյակի: Վերջինս չի սնվում: Հարսնյակից դուրս է գալիս հասուն մոծակը, որը թաքՆըվում է խիտ խոտածածկույթում: Թրթուրից հասունին անցումը տևում է 30-40 օր: Հասունները ձմեռում են գոմերում, հյուղակներում, լքված շինություններում: Պայքարի միջոցները՝ անոֆելածին ջրականգերի վերացում, մոծակների թրթուրները ոչնչացնելու նպատակով՝ լարվիցիդների, թևավոր ձևերի դեպքում՝ միջատասպան (ԴԴՏ, հեքսաքլորան) միջոցների օգտագործում:
ԱՆՊՈՉ ԵՐԿԿԵՆՑԱՂՆԵՐ (Anura կամ Salientia), երկկենցաղների դասի կարգ: Հայտնի է մոտ 2100 տեսակ՝ միավորված 12 ընտանիքի, 176 ցեղի և 3 ենթակարգի մեջ: ՀՀ-ում տարածված է 6 տեսակ՝ սիրիական սխտո- րագորտ, կանաչ դոդոշ, սովորական ծառագորտ, փոքրասիական ծառագորտ, լճագորտ և փոքրասիական գորտ: Տարածված են գրեթե բոլոր մայրցամաքներում: Հասունի մարմինը կարճ է, լայն, պարանոցը վատ է արտահայտված: Կերպարանափոխության ընթացքում պոչն անհետանում է: Զույգ վերջավորությունները լավ են զարգացած, հետինները 2-3 անգամ ավելի երկար են առջևիններից և լավ հարմարված են թռիչքային տեղաշարժմանը: Թմբկաթաղանթը զարգացած է: Վարում են ցամաքային կամ կիսաջրային կյանք, որոշ տեսակներ ապրում են միայն ջրում: Ցամաքայինները լինում են ծառաբնակ (ծառագորտեր) և գետնափոր: Ծառաբնակների որոշ նալով, հաճախ առաջացնում է պաշտպան. զրահ և ծածկում իրանը կամ նրա մի մասը: Շուրջբերանային թարթիչներն առաջացնում են գայլիկոնային ապարատ, որը ծառայում է կենդանու շարժման և սննդի ընդունման համար: Նյարդային համակարգը բաղկացած է վերկլանային հանգույցից և այդտեղից դուրս եկող նյարդերից: Արյան և շնչառության համակարգեր չունեն: Արտաթորության օրգանները նախաերիկամներն են: Բաժանասեռ են, արուն փոքր է էգից: Բազմանում են կուսածնությամբ և սեռ. սերունդների հաջորդականությամբ: Սնվում են միաբջիջ ջրիմուռներով, միկրոօրգանիզմներով: Ա. կարևոր նշանակություն ունեն ջրամբարների ինքնամաքրման համար: Ձկների և այլ կենդանիների կեր են:
ԱՆՏԱՌԱԲՈՒ (Strix aluco), բվերի ընտանիքի թռչուն: Նստակյաց է, քիչ տարածված, հազվագյուտ: Մարմնի երկար. 37-39 սմ է, թևերի բացվածքը՝ 94-104 սմ, կենդանի զանգվածը՝ 450-685 գ: Էգը խոշոր է արուից: Մարմնի ընդհանուր փետրածածկը մոխրագույն է, վերևից՝ սպիտակ պտերով, ներքևից՝ լայն, մուգ խայտերով: Գլուխը կլորավուն է, աչքերը՝ մուգ, կտուցը՝ բաց գույնի: Հազվադեպ հանդիպում են նաև Նարնջադարչնագույն փետրածածկով, մոխրագույն կտուցով անհատներ: Բացառապես գիշերային թռչուն տեսակներ որսի հետևից ծառից ծառ կարող են թռչել 12 մ և ավելի: Գետնափորները ցերեկևերը թաղվում են հողի մեջ՝ երբեմն հասնելով 75 սմ խորության: Օգտակար Են. ոչնչացնում են վնասակար միջատներին, որոշ տեսակներ սնունդ են թռչունների և մի շարք մուշտակավոր կենդանիների համար:
ԱՆՎԱՈՐԴԵՐ (Rotatoria), առաջնախոռոչային որդերի դաս: Հայտնի է մոտ 1500 տեսակ՝ տարածված ամենուրեք, հիմնականում քաղցրահամ ջրամբարներում, խոնավ հողերում:
Մարմինը (երկար.՝ 0,04-2,5 մմ) որդանման է կամ գնդաձև, կազմված է գլխից, իրանից և պոչային մասից կամ ոտքից: Մարմնի ծածկույթն արտադրում է կուտիկուլա, որը, հաստա- է: Հեշտությամբ կարելի է ճանաչել ձայնից՝ արձակում է երկու կռինչ՝ հաջորդվող դադարով, ապա՝ երկարաձգված տատանվող մեկ կռինչ: Բնակվում է սաղարթավոր անտառներում (ՀՀ-ում՝ հս. մարզերի): Սնվում է մկնակերպ կըրծողներով, թռչուններով: Բնադրում է ապրիլ-մայիսին՝ ծառերի փչակներում կամ ագռավի, կաչաղակի հին բներում: Դը- նում է 47 մմ տրամագծով, սպիտակ 2-5 ձու: Թխսակալում է էգը՝ 30 օր: 30-35 օրական ձագերը կարող են թռչել: