Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/366

Այս էջը սրբագրված է

ԱՐԾԱԹԱՁՈՒԿ (Leucaspius delinea- էստ), վերնաձուկ, ծածանաձկների ընտանիքի ձուկ: ՀՀ ջրամբարներում հայտնաբերվել և նկարագրվել է 1996-ին: Հանդիպում է Հրազդան, Մեծամոր գետերում և նրանց հարող ջրանցքներում:

Մանր ձուկ է: Մարմինն իլիկաձև է, կողքերից մի փոքր սեղմված, երկար.' 4-6 (Երբեմն՝ մինչև 10) սմ, զանգվածը՝ մինչև 10 գ և ավելի: Բերանը փոքր է, գտնվում է դնչի վերին մասում: Թեփուկները համեմատաբար խոշոր են՝ 1 երկայնական շարքում՝ 40-44 հատ: Կողագիծը լրիվ չէ և արտահայտված է միայն առաջին 4-12 թեփուկների վրա: Կլանային ատամները միաշարք կամ երկշարք են: Պոչային լողակը մկրատաձև է, մեջքային լողակն ունի 10-11 ճառագայթ, հետնալողակը' 13-15: Մեջքը ձիթապտղականաչավուն է, կողքերը՝ արծաթափայլ, փորիկը՝ սպիտակ: Մարմնի երկայնքով ձգվում է նեղ և փայլուն երկնագույն շերտ: Մեջքային, կրծքային և պոչային լողակները բաց մոխրագույն են, փորայինները և հետնալողակը՝ անգույն: Սեռահասուն է դառնում 1 տարեկանում: Բազմանում է գարնանը: Յուրաքանչյուր առանձնյակ կարող է ձվադրել 2-3 անգամ (որոշակի ընդմիջումներով)՝ ստորջրյա բույսերի վրա: Ձկնկիթը բաց դեղնավուն է:

Բնակվում է մեծ վտառներով՝ գետերի և ջրանցքների ինչպես դանդաղահոս, այնպես էլ արագահոս տեղամասերում՝ ջրե վերին կամ միջին շերտերում: Սնվում է ջուրն ընկած միջատներ ջատներով և Նրանց թրթուրներով, ստորակարգ խեցգետնակերպներով, երբեմն՝ ստորակարգ ջրաբույսերով:

Արդ. նշանակություն չունի: Որոշակի վնաս կարող է հասցնել՝ սնվելով արժեքավոր ձկնատեսակների (ծածան, հաշամ, ճանար, կողակ) ձկնկիթով և թրթուրներով:

ԱՐԾԱԹԱՓԱՅԼ ԿԱՐԱՍ (Carassius auratus gibelio), ծածանաձկների ընտանիքի ձուկ: Հայաստանի կարպային տնտեսություններ է ներմուծվել պատահականորեն՝ XX դ. 70-ական թթ.: Ընկնելով բնական ջրամբարներ՝ լայնորեն տարածվել է գրեթե բոլոր գետերում, լճերում (բացի բարձրլեռնայիններից), արհեստ, ջրամբարներում:

Մարմինը բարձր է՝ կողքերից մի փոքր սեղմված, երկար.՝ 15-18 (Սևանա լճում՝ երբեմն 35-40) սմէ, զանգվածը՝ մինչև 2 կգ և ավելի: Բերանը գտնվում է դնչի ծայրին: Թեփուկները խոշոր են, կողագծում՝ 27-33 հատ: Կլանային ատամները միաշարք են: Պոչային լողակը համեմատաբար խոր կտրվածքով է, մեջքային լողակը երկար է՝ 18-24 ճառագայթով, հետնալողակը՝ կարճ՝ 8 ճառագայթով: Մեջքային լողակի և հետնալողակի վերջին չճյուղավորված ճառագայթները հաստացած են և կրում են կեռ փոքրիկ ատամիկներ: Խռիկային առէջները 39-58 հատ են: Մարմնի գունավորումը կախված է միջավայրի պայմաններից: Մեջքը և գլխի վերին մասը մոխրագույն են, սև, գորշ, ձթապտղագույն, մոխրականաչավուն, կողքերը՝ արծաթափայլ՝ երկնագույն մետաղ, փայլով, կամ գորշադեղնավուև՝ ոսկեգույն նրբերանգով: Փորիկը սպիտակ է, դեղնավուն կամ բաց մոխրագույն: Մեջքային և պոչային ղակները մոխրագույն են, մուգ մոխրագույն, գորշ, գերեթե սև, մյուս լողակները՝ մոխրագույն կամ բաց մոխրագույն, փորային լողակները և հետնալողակը՝ հաճախ նաև դեղնավուն, բաց նարնջագույն կամ անգույն: Աչքի ծիածանաթաղանթը դեղնավուն է կամ արծաթագույն:

Արարատյան դաշտի ջրամբարներում սեռահասուն են դառնում կյանքի 1-ին կամ 2-րդ տարում, Սևանա լճում՝ 2-րդ կամ 3-րդ տարում, երբեմն՝ ավելի ուշ: Հարթավայրային շրջաններում բազմանում են ընդմիջումներով՝ մարտ-մայիսին, երբեմն' հունիսին՝ջրի 15-18°Շ-ի պայմաններում, Սևանա լճում՝ մայիս-հուլիսին, երբեմն օգոստոսին՝ ջրի 14°C և ավելի բարձր ջերմաստիճանների դեպ քում: Բազմացման ընթացքում արուների գլխի և կրծքային լողակների վրա հաճախ հայտնվում է լավ արտահայտված «մարգարտյա» ցան:

Սեռերի հարաբերակցությունը ՀՀ տարբեր վայրերում տարբեր է. Արարատյան դաշտի ջրամբարներում արուները կազմում են ընդհանուր գլխաքանակի 23 %-ը, Սևանա լճում՝ 0-3 %: Արուներից զուրկ վտառներում Ա.կ. բազմանում է գինոգենեզով՝ ազգակից այլ ձկնատեսակների արուների սերմնաբջիջների ազդեցությամբ զարգացող ձկնկիթով: Ենթադրվում է նաև, որ նման վտառներում կարող է բազմանալ կուսածնությամբ: Հասունացած ձկնկիթը դեղնավուն է (տրամագիծը՝ 1-1,3 մմ), կպչուն, դնում է ստորջրյա բույսերի վրա: Միջին բեղունությունը կազմում է 76 հգ. ձկնկիթ (կարող է հասնել մինչև 255,5 հզ-ի): Ձկնկիթի զարգացումը տևում է 3-5 օր, թրթուրներինը՝ մինչև 1 ամիս:

Հանդիպում է հարուստ բուսականությամբ դանդաղահոս ջրերում: Բնակվում է վտառներով՝ ջրամբարների մերձհատակային շրջանում կամ ջրի միջին շերտերում: Դիմացկուն է միջավայրի անբարենպաստ պայմանների (ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններ, թթվածնային քաղց) հանդեպ: Ամենակեր է: Հասունները սնվում են դետրիտով, փափկամարմիններով, ստորակարգ խեցգետնակերպներով, բույսերով, մատղաշները՝ անվաորդերով միջատների թրթուրներով, ստորակարգ խեցգետնակերպներով, այլ մանր անողնաշարավորներով, ջրիմուռներով: Սննդային ակտիվությունը բարձր է առավոտյան և երեկոյան: Սևանա լճում ունի արդ. նշանակություն: Մյուս վայրերում սիրող, ձկնորսության օբյեկտ է: Կարող է վնաս հասցնել կարպային տնտեսություններին՝ սնվելով կարպերի հարմար նախատեսված կերերով:

ԱՐԾԻՎՆԵՐ, ճուռակների ընտանիքի գիշատիչ թռչուններ: ՀՀ-ում տարածված է 9 տեսակ՝ գաճաճ արծիվ, տափաստանային արծիվ, գերեզմանարծիվ, փոքր շահնարծիվ, քարարծիվ, ջրարծիվ, օձակեր արծիվ, սպիտակապոչ արծիվ: