Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/368

Այս էջը սրբագրված է

ծալում են տանիքաձև: Մսալի թրթուրները ծածկված են բազմաթիվ մազիկներով (այստեղից՝ անվանումը): Շատերի կնճիթը հետզարգացած է: Բազմակեր են, սնվում են հիմնականում խոտաբույսերի տերևներով: Հարսնյակավորվում է մետաքսե բոժոժում, հողում, հողի վրա, չորացած տերևների տակ: Ձմեռում է հիմնականում թրթուրը, հազվադեպ՝ հարսնյակը կամ ձուն:

Հս. Ամերիկայից ներմուծված ամերիկյան սպիտակ թիթեռը (Hy- phantria cunea) մեծ վնաս է հասցնում նախալեռն, շրջաններին: Սակայն մեծ մասամբ Ա. իրենց գեղեցկությամբ զարդարում են դաշտերը, մարգագետինները, անտառները և մարդկանց գեղագիտ. հաճույք պատճառում:

ԱՐՋԵՐ (Ursidae), գիշատիչների կարգի կաթնասունների ընտանիք: Հայտնի 18, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ գորշ արջը:

Ունեն մեծ գլուխ, սուր դունչ, հզոր, հնգամատ թաթեր:

ԱՐՏՈՒՅՏԱԲԱՁԵ (Falco subbuteo), բազեների ընտանիքի թռչուն: Հազվագյուտ է, նստակյաց:

Մարմնի երկար. 30-36 սմ է, թևերի բացվածքը՝ 82-92 սմ, կենդանի զանգվածը՝ 160-280 գ: Մուգ, գեղակազմ թռչուն է: Թևերը սրածայր են, երկար, պոչը՝ կարճ, կուրծքը և փորը՝ սպիտակավուն՝ մուգ խայտերով, ներքնապոչը և ոտքերի փետուրները՝ դարչնանարնշագույն: Դեմքի վերին մասը մուգ է, կոկորդը՝ սպիտակ: Լավ արտահայտված է այտի բեղանման շերտը: Արուն վերևից մուգ մոխրագույն է, էգը՝ ավելի դարչնագույն: Երիտասարդի գագաթը մուգ կապտամոխրագույն է, ճակատը՝ խայտերով, մարմինը վերևից՝ բաց երիզված փետուրներով, ներքևից՝ սևավուն խայտերով: Սավառնում է՝ թևերն ուղիղ տարածած, պոչը՝ հովհարանման բացած: Օդում կանգ չի առնում: Զոհին բռնում է օդում՝ արագ ու ճարպիկ թռիչքով հետապնդելով նրան: Ավելի գործուն է երեկոյան:

Բնակվում է լեռնալանջերին, լճափերին, անտառներում, պտղատու այգիներում: Սնվում է միջատներով, մանր թռչուններով: Բնադրում է ծառերի վրա, ավելի հաճախ՝ այլ թռչունների (առավելապես՝ ագռավի) հին բներում: Դնում է 42 մմտրամագծով, Արտույտաբազե. հասունը և. երիտասարդը Աքիս Բալոբան դարչնադեղնավուն՝ կարմրադարչնագույն պտերով 3 ձու:


ԱՐՏՈՒՅՏՆԵՐ (Alaudidae), ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիք: Հայտնի է 78, ՀՀ-ում՝ 8 տեսակ՝ տափաստանային արտույտ, երկբծավոր արտույտ, փոքր արտույտ, մոխրագույն արտույտ, փուփուլավոր արտույտ, անտառային արտույտ,դաշտային արտույտ, եղջերավոր արտույտ:

Փոքր, 110-230 մմ երկար., 15-70գ կենդանի զանգվածով երգեցիկ թռչուններ են: Ունեն ամուր կառուցվածք, համեմատաբար մեծ գլուխ, կարճ ոտքեր (հարմարված են գետնին ազատ շարժվելուն): Հետին մատի եղունգն ուղիղ է և ավելի երկար մյուսներից: Փետրածածկը համեստ գույներով ու գուներանգներով է: Հիմնականում բաց տարածությունների թռչուններ են: Երգում են թռիչքի ընթացքում՝ թևերի ու պոչի բացվածքով ցուցադրում հարսանեկան խաղերի դրվագներ: Բնադրում են գետնին, դնում՝ 4-6 ձու, թխսակալում՝ 12-16 օր:

Սնվում են միջատներով, մոլախոտերի, մշակաբույսերի, հացազգիների գետնին թափված սերմերով (ցողունի երկարության պատճառով հասկերը չեն կարողանում կտցել):

ԱՐՔԱՅԻԿՆԵՐ (Regullidae), ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիք: Հայտնի է 3, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ դեղնագլուխ արքայիկ, կարմրագլուխ արքայիկ.

Փոքրամարմին Են՝ մետաքսանուրբ, ցայտուն գույների փետրավորմամբ, բարակ կտուցով, առույգ, շարժունակ վարքագծով: Միջատակեր են:

ԱՔԻՍ (Mustela nivalis), ծմուկ, կզաքիսների քիսների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կենդանի: ՀՀ-ում տարածված է բոլոր մարզերում: Հիմն, ապրելու տեղ չունի: Բազմացման շրջանում զբաղեցնում է ծառերի փչակները, քարակույտերի ճեղքերը կամ այլ կենդանիների հին բները:

ՀՀ-ում գիշատիչ կենդանիներից ամենափոքրն է: Մարմինը բարակ է, երկար.՝ 13-28 սմ, պոչինը՝ 1,3-4 սմ, կենդանի զանգվածը՝ 40-100 գ՚. Դունչը, ոտքերը և պոչը կարճ են: Ականջները կլորավուն են՝ ծածկված կարճ մազերով: Ունի սուր ճանկեր: Մորթին խիտ ու կարճ մազերով է, ամռանը՝ մուգ դարչնագույն, ձմռանը՝ հիմնականում սպիտակ (ոմանց մոտ սպիտակ գույնը նկատվում է միայն մարմնի կողքերին): Բացարձակ մսակեր է, սնվում է առավելապես մանր կրծողներով, որսում է նաև հավեր և այլ թռչուններ (գերադասում է որսված կենդանու ուղեղը և թարմ միսը): Ունենում է 3-9 (երբեմն՝ 12) ձագ:

Օգտակար է. ոչնչացնում է մեծ քանակությամբ կրծողներ:

Մորթին սակավարժեք է:

Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ԲԱԴԵՐ (Anatidae), սագանմանների կարգի բադերի ընտանիքի ջրլող թռչունների մի քանի ցեղերի ընդհանուր անվանումը: Հայտնի է 147, ՀՀ-ում՝ 29 տեսակ՝ լայնակտուց բադ, կարմիր բադ, կռնչան բադ, մեծ սղոցակտուց բադ, մոխրագույն բադ, սպիտակագլուխ բադ, խայտաբադ, կարապներ, մրտիմներ, սուզաբադեր, տուրպանևհ:

Տեսակներից 7-ի (լուտոկ, սև տուրպան, նետւսպոչ, շչան Բ., ծվվան, կարմրախածի, սպիտակաճակատ սագեր, ծովային սուզաբադ) կենսակերպն ուսումնասիրված է մասնակի:

Փոքրամարմին են (0,3-5 կգ), պարանոցը և ոտքերը (ունեն լողաթաղանթ) կարճ են: Պոչի հատվածում առկա են ճարպագեղձեր: