ԲԱԶԵՆԵՐ (Falconidae), բազեանմանների կարգի գիշատիչ թռչունների ընտանիք: Հայտնի է մոտ 60, ՀՀ-ում՝ 8 տեսակ, կարմրաոտ բազե, աղավևաբազե, միջերկրածովյան բազե, սապսան, թալոթան, արտույտաբազե, սովորական հողմավար բազե, տափաստանային հողմավար բազե:
Փոքր և միջին մեծության թռչուններ են, արուն փոքր է էգից: Վերին կտուցն ատամևանման ելուստով է: Թևերը երկար են ու նեղ: Որոշ տեսակներ որս են անում օդում, որոշները՝ գետնին:
ԲԱԶՄՈՏԱՆԻՆԵՐ (Myriapoda), հոդվածոտանիների տիպի ցամաքային կենդանիների 4 դասի ընդհանուր անվանումը: Լայնորեն տարածված է Բ-ի շուրջ 50 հզ. տեսակ, ՀՀ-ում առավել հայտնի են Կոխի հազարոտնուկը, հայկական զրահակիրը, սովորական ճանճորսը:
Մարմինը որդանման է՝ բաղկացած գլխից և երկար հատվածավորված իրանից: Չափերը 0,5 մմ - 0,3 մ են, հատվածների թիվը՝ 170 և ավելի: Գրեթե բոլոր հատվածները կրում են 1-2 զույգ ոտքեր (այստեղից՝ անվանումը): Գլխի վրա տեղադրված են երկար, չճյուղավորված բեղիկները և բերանային օրգանները: Որոշ տեսակների մարմինը ծածկող խիտինային կուտիկուլաև ընկղմված է կրով: Շնչում են տրաքեաներով: Արյունատար համակարգը բաց տիպի է: Արտաթորությունը կատարվում է մալպիգյան խողովակներով, ավշային հանգույցներով և ճարպային մարմնի օգնությամբ: Նյարդային համակարգը կազմված է գլխուղեղից, փորի նյարդային շղթայից: Հոտառության և շոշափելիքի օրգանները տեղադրված են բեղիկների վրա: Ունեն պարզ աչքեր, տեսողությունը վատ է զարգացած:
Ապրում են քողարկված՝ հողի ճեղքերում, քարերի, բուս, մնացորդների, ծառերի կեղևի տակ: Վարում են գիշերային կյանք: Կան բուսակեր և կենդանակեր տեսակներ: Բաժանասեռ են: Բազմանում են սեռ. ճանապարհով: Զարգացումն ընթանում է թերի կամ լրիվ կերպարանափոխությամբ: Ապրում են մի քանի ամսից մինչև 5-6 տարի: Որոշ տեսակներ գյուղատնտ., ջերմոցային բույսերի վնասատուներ են:
ԲԱԼԲԱՍ, կոպտաբուրդ, ճարպապո- չավոր, մսաբրդակաթնատու ոչխարների ցեղ: Ստեղծվել է Անդրկովկասում: ՀՀ-ում տարածված է Գեղարքունիքի, Արագածոտնի, Արարատի մարզերում:
Մաքիների միջին կենդանի զանգվածը 45-60 կգ է, խոյերինը՝ 60-90 կզ մնդավի բարձր, համապատասխանաբար՝ 67-75 և 80-82 սմ, միջին բրդատվությունը՝ 1,6 և 2,3 կգ, կաթնատվությունը՝ 70-100 կգ՚։ Ունի երկար ճարպապոչ (դմակ): Խոյերն ունեն լայն բացվածքով, երկար, ոլորուն եղջյուրներ, մաքիներն անեղջյուր են: Բուրդը սպիտակ է, կոպիտ, միահավասար, երկար.՝ 11-17 (արժեքավոր հումք է գորգագործության համար): Վերջավորությունների, գլխի և ականջների ծայրամասերը, աչքերի շրջանակները, դունչը սև բծերով են: ճկուն է, լավ հարմարվում է տարբեր էկոլոգ. պայմանների: Այժմ մաքրացեղ վիճակում հիմնականում բուծվում է Մարտունիի (Գեղարքունիքի մարզ) տարածաշրջանում:
ԲԱԼՒՏՈՐԱՁԿՆԵՐ (Balitoridae), ծածանակերպների կարգի ձկների ընտանիք: Հայտնի է շուրջ 400, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ անգորական լերկաձուկ և Քուռի լերկաձուկ:
Իրանը վերից վար մի փոքր սեղմված է: Գանգի առջևի բաժինը հետնամասին միացած է անշարժ հոդով: Մեջքային լողակը մեկն է: Բերանի շուրջը գտնվում են 3-6 զույգ բեղիկներ: Թեփուկները մանր են կամ բացակայում են: Լողափամփուշտի առջևի բաժինը շրջապատված է ոսկրային պատիճով:
ԲԱԼՈԲԱՆ (Falco cherrus), բազեների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, հազվագյուտ:
Մարմնի երկար. 44-55 սմ է, թևերի բացվածքը՝ 102-126 սմ, կենդանի զանգվածը՝ 800-1300 գ : Մարմնի փետրածածկը վերևից բաց դարչնագույն է, ներքևից՝ սպիտակադարչնագույն՝ խայտերով: Պոչը երկար է, բեղաշերտը՝ թույլ արտահայտված: Գլուխը բաց գույնի է, թևատակը՝ մուգ շերտով: Սավառնում է հորիզոն, տարածած թևերով, փակած պոչով: Որսում է գետնից ոչ բարձր՝ կտրուկ նետվելով զոհի վրա:
Բնակվում է բաց, չոր լեռն, տարածքներում, կիսաանապատներում:
Սնվում է մանր կաթնասուններով, թռչուններով:
Բնադրում է ժայռաքիվերի խորշերում կամ այլ գիշատիչ թռչունների հին բներում: Դնում է 54 մմ տրամագծով, բաց դարչնագույն՝ կարմրադարչնագույն ու սև պտերով 3-5 ձու: Թխսակալում են արուն և էգը՝ 30 օր: 45 օրական ձագերը դուրս են գալիս բնից:
Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
ԲԵԶՈԱՐՅԱՆ ԱՅԾ (Capra aegagrus aegagrus), մորուքավոր այծ, սնամեջ եղջյուրավորների ընտանիքի կճղակավոր կենդանի, լեռն, վայրի այծ: ՀՀ-ում տարածված է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, Խոսրովի անտառ արգելոցում: Անվանումն ստացել է ստամոքսում առաջացող «քարից»՝ բեզոարից: Կրծքով կերակրվելու շրջանում կաթի հետ ուլերի ստամոքս է մտնում զգալի քանակությամբ մազ, որը, ստամոքսում կուտակվելով, չի մարսվում, և ձևավորվում են տարբեր մեծության (մինչև դեղձի կորիզի և ավելի մեծ չափի) կոշտուկներ, որոնք հաճախ ուլերի անկման պատճառ են դառնում: Արուների կենդանի զանգվածը 45-70 կգ է, էզերինը՝ մինչև 40 կգ, մարմնի երկար. համապատասխանաբար՝ 115-125 և 100-110 սմ, մնդավի բարձր.՝ 75-85 և 60- 70 սմ։ Արուների եղջյուրները 80-90 սմ են, էզերինը՝ 25-40 սմ։ Մազածածկը մոխրագույն-շիկավուն է, երբեմն հասակավոր արուներինը սպիտակ է՝ մոխրագույն երանգով:
Գիտնականների կարծիքով ընտանի այծերի նախահայրն է:
Խաչասերում են ընտանի այծերի հետ, ստանում առողջ պտղատու սերունդ