հովիտը: Երկար. 59 կմ է, առավելագույն բարձր.՝ 3256 մ (Բաղացսար): Ջրբաժան է Արաքսի և նրա վտակ Ողջիի միջև: Հիմն, մասը պալեոգեննեոգենի գրանոսիենիտներից, գրա- նոդիորիտներից, սիենիտներից և գրանիտներից կազմված ներժայթուքն է՝ ՄԵղրու պլուտոնը: Նեոգենում ու անթրոպոգենում ենթարկվել է տեկտոն. խախտումների: Ունի անհամաչափ կառուցվածք: Հվ. փոքրաթեք լանջերը կտրտված են Արաքսի Մեղրի, Մալև, Շվանիձոր, Նռնաձոր վտակների հովիտներով, որոնք ակունքների շրջակայքում առաջացրել են ջրհավաք ձագարներ, գետաբերանում՝ խոշոր արտաբերման կոներ: Հս. լանջերն ուղղորդ են, կարճ: Կան պղինձ-մոլիբդենային ու բազմամետաղային հանքավայրեր, նեֆելինային սիենիտ, գրանիտ, ոսկու և արծաթի երևակումներ: Տիրապետում են լեռնաանտառային (կաղնու, բոխու, նոսրանտառներով ու շիբլյակի՝ առավելապես ցաքու խմբակցություններով), բարձրադիր գոտում՝ լեռնամարգագետնային լանդշաֆտները: Մ. լ-ի հս-արլ. լանջերն ընդգրկված են Շիկահողի արգելոցի մեջ (տես Արգելոց հոդվածում):
ՄԵՂՐՈՒ ԿԻՐՃ, Քարավազի կիրճ, ՀՀ Սյունիքի մարզի ծայր հվ-ում՝ Արաքսի հովտում: Հս-ից եզրավորված է Զանգեզուրի ու ՄԵղրու, հվ-ից՝ Ղարադաղի (Իրան) լեռնաշղթաներով: Ձգվում է արմ-ից արլ.: Երկար, մոտ 43 կմ է, խոր.՝ 800 մ, ամենացածր կետի բարձր.՝ 380 մ (ՀՀ սահմաններում): Առաջացել է Արաքսի խորքային էրոզիայի և երկրակեղևի նորագույն վերընթաց շարժումների հետևանքով:
ՄԻԱՓՈՐԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Փոքր Կովկասի արտաքին շարում՝ ՀՀ Տավուշի մարգում: Ձգվում է Աղստևի հովտից արլ.՝ մինչև Քաշաթաղ լ.: Երկար. 54 կմ է, առավելագույն բարձր.՝ 2993 մ (Մուրղուզ լ.): Ջրբաժան է Գետիկ և Հախում, Տավուշ, Խնձորուտ գետերի միջև: Ծալքաբեկորավոր, անհամաչափ կառուցվածքով (արմ-ը՝ կարճ ու զառիթափ, արլ֊ը՝ երկար, մեղմաթեք լանջերով) լեռնաշղթա է: կազմված է քվարցային պորֆիրիտներից ու գրանիտային ներժայթուքներից: Արլ. լանջերից ճյուղավորվում են Պայտապարի, Հախումի, Կենաց, Տավուշի ու Խնձորուտի լեռնաշղթաները, սկիզբ առնում Հախում, Տավուշ, Խնձորուտ գետերը: Լանջերը (մինչև 2400 մ) անտառապատ են, հանդիպում են պալեոգեն-նեոգենի մնացուկային կարմրածառի պուրակներ: Բարձրադիր գոտում լանդշաֆտը լեռնամարգագետնային է: Հվ-արմ. լանջերը ներառված են Դիլիջան ազգ. պարկի տարածքի մեջ (տես Ազգային պարկ հոդվածում):
ՄՆՁՈՒՐ, Մունզուր, լեռներ Հայկ. լեռնաշխարհում՝ Ներքին Տավրոսի արմ.՝ առավել բարձր մասը: Ձգվում է Եփրատից մինչև Մերջան լեռնագագաթը: Երկար. 90 կմ է, բարձր.՝ 3147 մ (Զիարեթլ.): Կազմված է կրաքարերից, մարմարներից, բյուրեղային թերթաքարերից: Հվ. լանջերը մասնատված են Եփրատի վտակներով: Մ-ի հվ. լանջերից սկիզբ է առնում համանուն գետը:
ՄՇՈ ԴԱՇՏ, գոգավորություն Հայկ. լեռնաշխարհում՝ Արածանիի միջին հոսանքի ավագանում: Տարածքը 1600 կմ2 է: Կազմված է օլիգոցենմիոցենի ծալքավոր կրաքարամերգելային գոյացություններից, որոնք ծածկված են անթրոպոգենի լճագետային նստվածքներով: Կլիման ցամաքային է, հունվարի միջին ջերմաստիճանը՝ 0-ից - 4°C, հուլիսինը՝ 24-26°C, տարեկան տեղումները՝ 400-600 մմ: Լանդշաֆտը տափաստանային է: Գետահովիտներում և նախալեռն. ձորակներում հանդիպում են նոսրանտառներ ու թփուտներ: Մ.դ. զբաղեցրել է Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի մի մասը, Հայաստանի խիտ բնակեցված և արգավանդ շրջաններից էր: Մ.դ-ի հվ-ում է Մուշ ք.: Ենթադրվում է՝ անվանումն առաջացել է «մշուշ» բառից (գրեթե ամբողջ տարին մշուշապատ է): Ըստ ավանդության՝ Աստղիկ աստվածուհին ամեն առավոտ լողանում էր Արածանիի ալիքների մեջ և որպեսզի աննկատ մնա հայոց դյուցազունների գաղտագողի հայացքներից, Մշո դաշտը պատում էր մշուշով: