ԿԵՆԴԱՆԻՆԵՐ ԴԱԼԻ 383
ներով, լեշերով, ձկներով, միջատներով ու դրանց թրթուրներով, հատապտուղներով, մրգերով, խոտաբույսերով, երբեմն հարձակվում է ընտանի կենդանիների վրա: Կտղուցը հունիս-հուլիսին է: Հղիությունը տևում է 7 ամիս: Ծինը տեղի է ունենում ձմռանը՝ որջում: Ունենում է 1-2 (երբեմն՝ 6) ձագ, որոնք կաթով կերակրվում են 5 ամիս և 1 տարուց ավելի մնում մոր մոտ: Սեռահասուն է դառնում 3 տարեկանում: Մազափոխվում է ապրիլ-հունիսին: Ապրում է 30-40 տարի: Ունի համեղ միս: Ճարպն օգտագործվում է ժող. բժշկության մեջ:
Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
ԳՈՐՇՈՒԿ (Meles meles), կզաքիսների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կենդանի: ՀՀ-ում տարածված է գրեթե բոլոր մարզերում: Բնակվում է գետնափոր բներում, որոնք փորում է քարակույտերում, ժայռերի, ձորերի լանջերի թեքություններում, բաց տարածություններում, անտառներում և այլ վայրերում: Ստորգետնյա բներն ունեն խոր (մինչև 1 մ) և լայն բնուղիներ (որտեղ պատրաստում է պահեստներ)՝ բազմաթիվ լայնացումներով: Մարմնի երկար. 60-90 սմ է, պոչինը՝ 16-20 սմ, կենդանի զանգվածը' 24-30 կգ: Ոտքերը (թաթերը՝ երկար մագիլներով) և պարանոցը կարճ են: Դունչը սուր է, մազերը՝ կարճ: Մարմնի վերին մասը մոխրագույն է կամ գորշամոխրագույն, փորը՝ մուգ գորշ, այտերը՝ սպիտակ: Քթից մինչև ծոծրակը ձգվում է սպիտակ կամ դեղնասպիտակ լայն, աչքերի և ականջների վրայով՝ սևագորշ կամ սև շերտեր: Պարանոցի տակը, կոկորդը, կուրծքը և վերջավորությունները սև են:
Լավ լողում է ջրում, ակտիվ գործում գիշերը: Սնվում է հիմնականում սերմերով, մրգերով, հատապտուղներով, սոխարմատներով, խոտաբույսերով, նաև միջատներով ու նրանց թրթուրներով, մանր կրծողներով, երկկենցաղներով, թռչուններով: Զուգավորվում է գարնանը: Հղիությունը տևում է 7-8 ամիս: Ունենում է 3-4 (երբեմն՝ 6) ձագ: Աշնանը երիտասարդները բաժանվում են ծնողներից (երբեմն ձմեռում են նրանց հետ): Սեռահասուն է դառնում 2-3 տարեկանում:
Ճարպն օգտագործվում է ժող. բժշկության մեջ, միսն ուտելի է մշկագեղձը հեռացնելուց հետո: Որոշ վայրերում վնասում է խաղողի այգիները, եգիպտացորենի դաշտերը: Արդյունագործ. նպատակով օգտագործվում են մազերը և մաշկը:
ԳՈՐՏԵՐ (Ranidae), անպոչ երկկենցաղների կարգի ընտանիք: Հայտնի է շուրջ 42 ցեղի 245, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ լճագորտը և փոքրասիական գորտը, որոնք տարբեր հետազոտողների կողմից դասվում են 1 կամ 2 ցեղերի՝ Pelophylax և Rana: Տարածված են գրեթե ամենուր: Կապված են ջրային միջավայրի հետ:
Մաշկը հարթ է կամ թեթևակի բշտավոր: Հետևի վերջույթները երկար են. ունեն լավ զարգացած լողաթաղանթներ: Ներքին կրնկային թմբիկը բարձր է և կլոր:
ԳՈՒՍՏԵՐԱ(Bllcca bjoerkna), ծածանաձկների ընտանիքի ձուկ: ՀՀ-ում տարածված է Գ. անդրկովկասյանը (B. b. transcaucasica): Հանդիպում է Արարատյան դաշտի գետերում (Արաքս, Հրազդանի ստորին հոսանք, Մեծամոր), նրանց ջրերով սնվող արհեստ. լճակներում ու ջրանցքներում: Մարմինը բարձր է՝ կողքերից սեղմված: Փոքր ձուկ է, երկար.՝ 10-12 (երբեմն՝ 15) սմ, զանգվածը՝ մինչև 35 գ և ավելի: Բերանը կիսաստորին է, դունչը՝ բութ: Թեփուկները միջին չափի են, կողագծում՝ 37-46 հատ:Կլանային ատամները երկշարք են: Պոչային լողակը մկրատաձև է: Մեջքային լողակը 10-11-ճառագայ-թանի է, հետնալողակը՝ 19-24: Փորային լողակների և հետանցքի միջև կա ողնուց, որը հաճախ թեփուկազուրկ է: Մեջքը մոխրագույնից մինչև սևականաչավուն է, կողքերը՝ մոխրաարծաթափայլ, փորիկը՝ սպիտակ՝ արծաթե նրբերանգով: Լողակները մոխրագույն են կամ նարնջամոխրագույն՝ մուգ եզրաշերտերով, փորային լողակները լինում են նաև անգույն կամ դեղնավուն՝ նարնջագույն հիմքով: Էգերը սովորաբար արուներից ավելի խոշոր են: Վերջիններս էգերից տարբերվում են ավելի երկար լողակներով ու ցածր մարմնով:
Սեռահասուն է դառնում 2 տարեկանում: Բազմանում է գարնանը: Այդ ընթացքում արուների վրա հայտնվում է թույլ արտահայտված «մարգարտյա» ցան: Բեղունությունը կարող հասնել մինչև 10 հզ. ձկնկիթի, որը բաց դեղնավուն է, կպչուն: Դնում տորջրյա բույսերի վրա:
Բնակվում է վտառներով՝ բուսականությամբ հարուստ դանդաղահոս ջրերում: Հիմնականում վարում է մերձհատակային կենսաձև, սնվումբենթոսային անողնաշարավորներով՝ միջատներով և նրանց թրթուրներով, ստորակարգ խեցգետնակերպներով, փափկամարմիններով, որդերով, նաև ստորջրյա բույսերով:
Արդ. նշանակություն չունի: Կարող է լինել սիրող․ ձկնորսության օբյեկտ:
ԴԱԼԻ ԺԱՅՌԱՅԻՆ ՄՈՂԵՍ (Darev-skia dahli ), Դալի դարեվսկիա, իսկական մողեսների ընտանիքի Դարևսկիա (Darevskia) ցեղի մողես: Փոքր Կովկասի բնաշխարհիկ է:
ՀՀ-ում հանդիպում է Տավուշի և Լոռու մարզերում: Բնակվում է ժայռային և խիստ քարքարոտ վայրերում, ինչպես նաև շինությունների պատերին, ճեղքերում, տափաստանային, թփուտային, նոսրանտառային, անտառային բուսականությամբ ցածր լեռն․ վայրերում:
Բարեկազմ, տափակ մարմնով փոքր մողես է, երկար.՝ 2,4-6,4 սմ, պոչը՝ կրկնակի երկար, ինքնահատվող: Գլուխը տափակ է՝ ծածկված խոշոր վահանիկներով, մեջքային մակերեսը՝ միանման մանր ոսպանման թեփուկներով, կողմնային մակերեսների թեփուկներն ավելի խոշոր են: Մեջքի գունավորումը