Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/384

Այս էջը սրբագրված է

բղետ է. գերիշխում են գորշ, մոխրագույն, ձիթապտղագույն ու բաց շագանակագույն երանգները: Մեջքի երկայնքով ձգվում է մուգ, տձև, լայնակի ձգված մանր բծերից բաղկացած բավական նեղ նախշ: Կողմնային մուգ գորշաշագանակագույն զոլերը կազմված են այս կամ այն չափով արտահայտված օղանման խալերի զուգահեռ երկայնակի շարքերից, ունեն թաց գույնի սպիտակավուն կենար, խալ և մուգ, հաճախ՝ կտրտված եզրագիծ: Առջևի վերջավորությունների մակարդակին առկա են կապույտ խալեր: Որովայնային մակերեսը ծածկված է 6 երկայնակի շարքեր ձևավորող խոշոր ու լայն վահանիկներով և ունի բաց դեղնավուն գունավորում, իսկ կոկորդային և ներքին ծնոտային մակերեսները սպիտակավուն են: Որովայնային մակերեսի եզրային վահանիկները կրում են բաց երկնագույն խալեր: Կարող է հանդիպել համատեղ հայկ., Ռոստոմբեկովի, Ռադդեի ու Պորչինսկու ժայռային մողեսների հետ, որոնցից տարբերվում է գունավորմամբ և թեփուկավորման առանձնահատկություններով: Սնվում է մանր հոդվածոտանիներով և փափկամարմիններով: Օգտակար է. կարգավորում է միջատների թվաքանակը: Կուսածին տեսակ է, հունիսի վերջից հուլիսի սկիզբը էգը դնում է 2-5 ձու (12x7 մմ): Ձագերը ծնվում են օգոստոսի վերջից սեպտեմբերի վերջը: Պահպանության նպատակով, ինչպես նաև սիրողների կողմից հաճախակի խնամվում է անազատ պայմաններում: Օգտագործվում է գիտահետազոտ. նպատակով:

ԴԱԼՈՒԿ ՄՈՐԵՀԱՎ (Hippolais pallida), շահրիկների ընտանիքի թռչուն: Բնադրողչվող է, տարածված: Մարմնի Երկար. 12-13,5 սմ է, թևերի բացվածքը՝ 18-20 սմ: Կտուցի հիմքը լայն է, ճակատը՝ տափակ: Առաջնային փետուրները միջին երկարության են: Մարմինը վերևից խամրած մոխրագույն է կամ դարչնագույն, ներքևից՝ աղոտ սպիտակ: Ակնօղակը սպիտակ է, հոնքը՝ թույլ արտահայտված: Կերակրվելիս հաճախ պոչը տմբտմբացնում է: Բնակվում է թփուտային կիսաանապատներում, չոր լեռնատափաստաններում, գետահովիտներում: Սնվում է անողնաշարավորներով: Գարնանային վերադարձը՝ ապրիլի վերջից մայիսի առաջին կեսին: Շատ չանցած ձևավորվում են հարսանեկան զույգերը, և սկսվում են արուի սիրահետման խաղերն ու բնի կառուցումը: Բույնը գավաթաձև է՝ չոր խոտաբույսերից: Բնադրում է փոքր ծառերին կամ թփուտներում: Առաջին ձվերը բներում հայտնվում են մայիսի 2-րդ կեսից մինչև հունիսի 3-րդ տասնօրյակը: Դնում է մմ տրամագծով, մոխրագույն-սպիտակ՝ սև պտերով 2-5 ձու: Թխսակալում են արուն և էգը՝ 14 օր: Ձագերը հայտնը- վում են հունիսի 2-րդ կեսից մինչև հուլիսի 1-ին հնգօրյակը: Ձագերը բնից դուրս են գալիս 11-12-րդ օրը, բնի շրջակայքում ևս 13-14 օր կերակրվում են ծնողների կողմից, ապա հեռանում և թաքնվում մինչև լիարժեք թռչելու ունակություն ձեռք բերելը: Հուլիսի սկզբից օգոստոսի վերջը հայտնվում են թռիչքին լիարժեք չտիրապեւոող ընտանեկան խմբեր և Երիտասարդ ինքնուրույն թռչող անհատներ: Աշնանային չուն՝ մինչև սեպտեմբերի առաջին օրերը: Որպես փոքրաքանակ տեսակ կարիք ունի պահպանության լրացուցիչ միջոցների:

ԴԱՇՏԱՍԿՆԵՐ (Microtinae), կրծողների կարգի համստերանմանների ընտանիքի ենթաընտանիք: ՀՀ-ում տարածված են թփուտային դաշտամուկը, հասարակական դաշտամուկը, Տնային դաշտամուկը, սովորական դաշտամուկը և այլն: Մարմնի երկար. 10-12 (երբեմն՝ մինչև 36) սմ է, պոչինը՝ մոտ մարմնի կեսը: Կտրիչները և աղորիքները մշտապես աճում են: Դ-ի մեծ մասն ապրում է գաղութներով՝ վարելահողերում, թփուտներում, այգիներում, քարակույտերում և այլուր: Փորում են խոր բներ: Ակտիվ են ամբողջ տարվա ընթացքում: Բազմանում են տարեկան 4-5 անգամ, ունենում 2-10 (երբեմն՝ մինչև 18) ձագ: Սնվում են խոտաբույսերով, սերմերով, արմատներով. վնասում են գյուղատնտ. բույսերին: Մի շարք վարակիչ հիվանդությունների (տուլարեմիա լեպտոսպի- րոզ և այլն) բնական կրողներ են: Որոշները (մշկամուկ, ջրային դաշտամուկ) մորթարդյունագործության օբյեկտ են:

ԴԱՇՏԱՅԻՆ ԱՐՏՈՒՅՏ (Alauda ar- vensis), արտույտների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, տարածված: Մարմնի երկար. 18-19 սմէ, թևերի բացվածքը՝ 30-36 սմ, կենդանի զանգվածը՝ 35-40գ Մարմինն ամբողջովին դարչնագույն է, վերին մասը՝ նարնջադարչնագույն՝ մուգ խայտերով, փետուրները՝ բաց երիզված: Ունի կարճ փուփուլ: Պոչի Եզրային և հետեզրային փետուրները սպիտակ են: Տարածված է տափաստաններում, ալպյան մարգագետիններում, կիսաանապատներում: Սնվում է սերմերով, անողնաշարավորներով: Առաջին բնադրազույգերը ձևավորվում են մարտի վերջից ապրիլ- մայիսի ընթացքում: Արուն արագ և համառ թռիչքով հետապնդում է էգին կամ մեղմ ու դանդաղ թռիչքով ցուցադրելով փետրածածկի ողջ գեղեցկությունը, անընդհատ երգելով, իջնում է որևէ կոշտուկի կամ թմբի վրա, ապա նույնը կրկնելով՝ նորից օդ բարձրանում: Բույնը փոսիկ է՝ գետնին, ցամքարը՝ խոտաբույսերից: Ձվադրում է ապրիլ-մայիսին (երբեմն՝ հունիսին): Դնում է 23 մմ տրամագծով, սպիտակավուն՝ դարչնագույն պտերով 3-5 ձու: Թխսակալում է էգը՝ 14 օր: 10 օրական ձագերը բնից դուրս են գալիս, 1 շաբաթ անց տիրապետում են կայուն թռիչքին:

ԴԱՇՏԱՅԻՆ ՁԻԱԹՌՉՆԱԿ (Anthus campestris), խաղտտնիկների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, քիչ տարածված: Մարմնի երկար. 10,5 սմէ, թևերի բացվածքը՝ 25-28 սմ, կենդանի զանգվածը՝ 26-27 գ: Հասունի մարմնի փետ- րածածկը վերևից բաց դեղնադարչնագույն է՝ մուգ խայտերով, ներքևից՝ գրեթե առանց խայտերի: Թևավերևի միջին սև ծածկող փետուրները կազմում են պտերի նկատելի 1 շարք: Ականջի անցքն ու նրա շուրջը ծած-