Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/389

Այս էջը սրբագրված է

վածների է, ոտքերը և ոտնաթաթերը՝ մուգ: Ընտելացած է ընտանի կենդանիների մերձակցությանը, հաճախ կերը որոնում է ջրից հեռու, մասնավորապես՝ արոտավայրերում, ճամփեզրերին: Բնակվում է ցածր բուսականությամբ խոնավ տարածքներում, չոր դաշտերում: Սնվում է հիմնականում միջատներով, հազվադեպ՝ երկկենցաղներով:

Գարնանային վերադարձը՝ ապրիլ-մայիսին: Բնադրում է ծառերին կամ եղեգնուտներում: Դնում է 45 մմ տրամագծով, սպիտակ 4-5 ձու:

Ներկայումս ՀՀ-ում Ե.տ-ի բնադրագաղութներ չկան, սակայն 1930-ական թթ. տեղեկությունները հաստատում են, որ 2004-ին Արարատյան դաշտում կերակրվող մոտ 250 երիտասարդ անհատները օգոստոսի սկզբին տեղական գաղութ առաջացրած Ե.տ-ի սերունդն են:

Ե. տ. թառում է խոշոր եղջերավոր կենդանիների մեջքին և որսում խոտերի միջից դուրս թռչող մորեխներին, իսկ վերահաս վտանգի դեպքում կենդանուն զգուշացնում է՝ նրա մեջքից թռչելով: Որպես գեղեցիկ կեցվածքով թռչուն և հազվագյուտ տեսակ՝ կարիք ունի անհատ, պաշտպա¬ նության:





Աշնանային չուն՝ սեպտեմբեր-հոկ- տեմբերին:

ԵՂԵԳՆԱԹՌՉՆԱԿՆԵՐ, եղեգնաբնակներ, շահրիկների ընտանիքի թռչուններ: ՀՀ-ում հայտնի է 7 տեսակ՝ եղեգնուտի եղեգնաթռչնակ, լայնապոչ եղեգնաթռչնակ, ճահճային եղեգնաթռչնակ, շերտագլուխ եղեգնաթռչնակ, նրբակտուց եղեգնաթռչնակ, հնդկական Եղեգնաթռչնակ (վերջին երկուսը ուսումնասիրված են մասնակի):

Կենդանի զանգվածը 10-30 գ է: Բնադրման և այլ հատկանիշներով խիստ կապված են եղեգնուտների մացառների հետ: Փետրագունավորումը միատարր գորշաշիկավուն է, որոշ դեպքերում մեջքին լինում են սև բծեր, կուրծքը խամրած բծերով է, հոնքը՝ սպիտակ (կամ բացակայում է), գլուխը՝ մուգ շերտերով: Բարձր սուլոցանման երգով աչքի է ընկնում լայնապոչ եղեգնաթռչնակը, խռպոտ կոկորդային ձայնով՝ կեռնեխանման եղեգնաթռչնակը:

ԵՂԵԳՆԱԿԱՏՈՒ (Felis chaus), խաուս, կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կենդանի: ՀՀ-ում տարածված է Արարատի, Արմավիրի մարզերում (Արաքս գետի հովտում), հանդիպում է Նաև Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և այլ մարզերում: Բույնը կառուցում է թփուտներում, չոր ճյուղերի մեջ կամ գետնի վրա, երբեմն զբաղեցնում է տարբեր կենդանիների հին բները:

Մարմնի երկար. 57-90 սմ է, պոչինը՝ 21-31 սմ, կենդանի զանգվածը՝ մինչև 12 կգ Վայրի կատուներից ամենամեծն է: Մարմնի վերին մասը դեղնադարչնամոիյրագույն է, բերանի շուրջը, ծնոտի և կոկորդի շրջանը՝ սպիտակավուն: Ականջների հետևը շիկավուն է, ծայրերը՝ սև, վրձնաձև մազափնջով: Ոտքերը երկար են: Սնվում է ջրլող թռչուններով, կրծողներով, նապաստակներով, սողուններով և այլ մանր ողնաշարավորներով, երբեմն՝ կուղբերով, նաև քիչ քանակությամբ բուս, կերով: Ունի լավ զարգացած լսողություն, տեսողություն և հոտառություն: Հղիությունը տևում է 60 օր: Ունենում է մինչև 6 ձագ, որոնք կաթով կերակրվում են 2 ամիս, ամռան վերջին հեռանում են մորից: Մազափոխվում է տարին 2 անգամ՝ փետրվար-ապրիլին և սեպտեմբեր-նոյեմբերին: Ակտիվ գործում է գիշերը, տաք Եղանակներին՝ նաև ցերեկը:

Մորթին սակավարժեք է: Մեծ վնաս է հասցնում ջրլող թռչուններին:

ԵՂԵԳՆԱՀԱՎ (Gallinula chloropus), ջրահովվիկների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, տարածված: Մարմնի երկար. 32-35 սմէ, թևերի բացվածքը՝ 50-55 սմ, կենդանի զանգվածը՝ 250-450 գ: Մարմնի փետրածածկը վերևից գորշասևավուն է, ներքևից՝ սևամոխրագույն: Կողքերի երկայնքով կան սպիտակ շերտեր: Ներքնապոչը սև ու սպիտակ է: ճա¬ կատի վահանաձև կոշտուկը և կտուցը կարմիր են, կտուցի ծայրը՝ դեղին: Երիտասարդը հիմնականում մուգ դարչնագույն է, կոկորդը և փորը աղոտ սպիտակ: Կտուցը դարչնագույն է: ճարպկորեն տեղաշարժվում է եղեգի խիտ մացառուտներում: Թռիչքի է դիմում ծուլորեն, իսկ թռչելիս անմիջապես վայրէջք է կատարում: Լողում է՝ գլուխը հետ ու առաջ տարուբերելով ու պոչը շարժելով, քայլում՝ գլուխն առաջ խոնարհած: Ձայնը նան է ուժգին ճիչի: Բնակվում է լճերի, դանդաղահոս գետերի ճահճոտ եղեգնուտներում: Սնվում է անողնաշարավորներով, ջրաճահ ճային բույսերով:

Հարսանեկան խաղերն սկսվում են ապրիլ-մայիսին: Բնադրում է հին եղեգի կույտի վրա: Բույնը գավաթաձև է, պատրաստում է եղեգի ցողուններից: Դևում է 43 մմ տրամագծով, դեղնադարչնագույն՝ մուգ պտերով 5-13 ձու: Թխսակալում են արուն և էգը՝ 21-24 օր: Թռիչքին կայուն տիրապետող ձագերի խմբավորումներն առաջանում են հունիս-օգոստոսին:

Համարվում է որսի թռչուն:

ԵՂԵԳՆՈՒՏԻ ԴՐԱԽՏԱՊԱՆ (Em- beriza schoeniclus), դրախտապանների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, տարածված:

Մարմնի Երկար. 15-16,5 սմէ, թևերի բացվածքը՝ 21-28 սմ, կենդանի զանգվածը՝ 18-20 գ: Բնադրման շրջանում արուի գլուխը և կրծկալը սև են, բեղերն ու օձիքը՝ սպիտակ: Էգի հոնքը բաց դարչնագույն-դեղին է, բեղերը՝ սպիտակ, ունկընկալները՝ դարչնագույն՝ սև երիզով, գագաթը՝ դարչնագույն՝ խայտավոր, կոկորդի շերտը՝ մուգ: Հետբնադրման շրջանում արուն և էգը նման են բնադրման շրջանի էգին, սակայն ընդհանուր գունավորումն ավելի բաց է: Հաճախ երամներ է կազմում ձմռանը: