Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/391

Այս էջը սրբագրված է

Մարմնի երկար. 14-17 սմ է, թևերի բացվածքը՝ 30-35 սմ, կենդանի զանգվածը՝ 36-39 գ: Մարմինը բաց դարչնագույն է, դիմային մասը՝ ինքնատիպ սև ու սպիտակավուն նախշերով: Հասուն արուի գլխի 2 կողմերում կան սովորականից երկար, սև փետուրներ, որոնք նմանվում են «եղջյուրների» (այստեղից՝ անվանումը), իսկ կրծքին՝ սև, լայն շերտ: Էգի կրծքի շերտը նեղ է, «եղջյուրները»՝ կարճ: Երիտասարդի մարմինը մուգ է, վերևից՝ սպիտակ պտերով: Օրվա մեծ մասն անցկացնում է գետնին: Բնակվում է լեռնատափաստաններում, ալպյան մարգագետիններում: Սնվում է սերմերով և անողնաշարավորներով: Հարսանեկան խաղերն սկսվում են մայիսի 1-ին տասնօրյակից (արուների Երգն ավելի ցածր է մյուս արտույտների համեմատությամբ): Բույնը (տրամագիծը՝ 90-110 մմ) փոքրիկ գավաթաձև փոսիկ է՝ խոտաբույսերից: Բնադրում է գետնին: Մայիսի վերջին տասնօրյակից հունիսի 2-րդ տասնօրյակը դնում է 3-5 ձու (1 ձվի զանգվածը կազմում է մայր թռչնի միջին կենդանի զանգվածի 8,9 %-ը): Թխսակալում է միայն էգը: 13-16 օրական ձագերն ընդունակ են թռչելու և ինքնուրույն կերակրվելու: Ձմռանը Ե. ա-ները մեծ ու փոքր երամներով չվում են ՀՀ ցածրադիր հովտային շրջաններ՝ սնվելու: ԵՌԱԳՈՒՅՆ ԳԻՇԵՐԱՉՂՋԻԿ (Myotis emarginatus), չղջիկների ենթակարգի հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի: ՀՀ-ում հանդիպում է ամենուր, որտեղ կա մեծ պայտաքիթ չղջիկը: Վերջինիս հետ տարբեր խորության քարանձավներում կազմում է խառը գաղութներ: Չափերով մոտ է Նատերերի գիշերաչղջիկին. մարմնի երկար. 43-55 մմ է, պոչինը՝ 38-44 մմ, նախաբազկինը՝ 39-44 մմ՝. Գորշ ականջախեցիները նկատելի արտահայտված են Եռագույն մորթու (այստեղից՝ անվանումը) ընդհանուր գունավորման վրա: Յուրաքանչյուր մազն ունի 3 իրար հաջորդող Երանգներ՝ արծաթափայլ, շեկ և մուգ գորշ, ինչն առավել նկատելի է մեջքային մասում: Դեպի փորը գույները խամրում և սպիտակում են: Սնվում է միջին մեծության և խոշոր միջատներով (թիթեռներ, բզեզԵվրոպական բվիկներ, ուղղաթևեր, թաղանթաթևավորներ և այլն):

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲՎԻԿ (Otus scops), բկերի ընտանիքի թռչուն: Բնադրող- չվող է, քիչ տարածված: Մարմնի երկար. 19-20 սմ է, թևե- Եռագույն ր Ի բացվածքը՝ 53-63 սմ, կենդանի զանգվածը՝ 80 գ՝. էգերը խոշոր են արուներից: Մարմնի ընդհանուր փետրածածկը միատարր է՝ գորշ դարչնագույն, ներքևից՝ բարակ, մանր զոլերի խճճված նախշերով՝ սև, նուրբ խայտերով: Աչքերը դեղին են, ականջները՝ լայն փետրափնջերով: Գիշերային թռչուն է. բավական հեռվից լսվում են նրա մի քանի վայրկյանը մեկ կրկնվող սուլոցները: Բնակվում է անտառներում, ան- տառեզրերին, պտղատու այգիներում: Սնվում է մանր մկնակերպ կրծողներով, անողնաշարավորներով: Գարնանային վերադարձը՝ մարտի առաջին կեսին: Բնադրում է ծառերի փչակներում, շինություններում կամ ագռավի հին բներում: Ձվադրում է մայիսի 1-ին կեսից հունիսի 1-ին կեսը: Դնում է 32 մմ տրամագծով, սպիտակ 3-5 ձու: Թխսակալում է էգը՝ 24-25 օր: Ձագերը բնից հեռանում են հուլիսի վերջին:

Աշնանային չուն՝ օգոստոս-սեպտեմբերին:

Օգտակար թռչուն է: Պահպանվում է օրենքով:

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԼԱՅՆԱԿԱՆՋ ՉՂՋԻԿ (Barbastella barbastella), չղջիկների ենթակարգի հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի: Անդրկովկասում չափազանց քչաքանակ է: Մի քանի առանձնյակներ հայտնաբերվել են ՀՀ և ԼՂՀ հս. և հս- արմ. շրջաններում: Հաճախ որպես ապաստարան ընտրում է անտառամերձ քարայրերը կամ ծառերի փչակները, որտեղ նաև ձմեռում է:

Միջին մեծության չղջիկ է. մարմնի Երկար. 45-50 մմէ, պոչինը՝ 41-44 մմ, նախաբազկինը՝ 36-41 մմ՝. Ասիական լայնականջ չղջիկից տարբերվում է համեմատաբար փոքր չափերով, ականջի արտաքին եզրերին արտահայտված մաշկային ելուստի առկայությամբ:

Սնվում է թեփուկաթևավորներով, երկթևանիներով, բզեզներով, նրանց թրթուրներով ու սարդերով, որոնք «հավաքում» է թաքստոցներում, ծառերի տերևներից, ճյուղերից ու բնի վրայից:

Հունիս-հուլիսին ծնում է 2 ձագ:

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՃԱՀՃԱՀՈՎՎԻԿ (Porzana parva), ջրահովվիկների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է:

Մարմնի Երկար. 18-20 սմէ, թևերի բացվածքը՝ 34-39 սմ, կենդանի զանգվածը՝ 49 գ: Արտաքին թևի թափահարող փետուրները երկար են: Հասունի կտուցը կանաչ է, հիմքը՝ կարմիր, ոտքերը՝ կանաչավուն, աչքի ծիածանաթաղանթը՝ կարմիր: Արուն վեդարչնագույն է՝ մի քանի սպիտակ պտերով, ներքևից՝ մոխրագույն- կապույտ: Մարմնի կողքերի հետնամասը, ներքնապոչը սպիտակ, նեղ գոլերով են: Էգը Ներքևից բաց դարչնագույն է, կոկորդը՝ սպիտակ, ներքնապոչը, մարմնի կողքերի հետնամասը՝ դարչնագույն և սպիտակ գոլերով: Երիտասարդը նման է էգին, սակայն ոտքերն ավելի խամրած են, մարմնի կողքերը՝ ավելի խայտավոր: Թաքնված թռչուն է, հանդիպում է առափնյա եղեգնուտի սահմանագծում:

Բնակվում է լճակներում և ճահճուտներում: Սնվում է անողնաշարավորներով: Բույնը գավաթաձև է՝ բույսերի ցողուններից: Բնադրում է ճահիճներում: Դնում է 30 մմ տրամագծով, դարչնադեղին՝ դարչնագույն պտերով 7-9 ձու:

1994-95-ին թվաքանակը խիստ նվազել է: