Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/392

Այս էջը սրբագրված է

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՃՆՃՂԱՃՈՒՌԱԿ (Accipiter brevipes), ճուռակների ընտանիքի թռչուն: Բնադրող֊չվող է, քիչ տարածված:

Մարմնի երկար. 32-38 սմէ, թևերի բացվածքը՝ 65-75 սմ, կենդանի զանգվածը՝ 100-200 գ Արուները վերևից բաց կապտավուն-մոխրագույն են, առաջնային փետուրները՝ մուգ, մարմինը ներքևից՝ սպիտակ, փորը և կուրծքը՝ նարնջագույն գոլերով: Պոչի կենւոր. փետուրները վերևից առանց գոլերի են: Էգի մարմինը վերևից մոխրագույն-դարչնագույն է, ներքևից՝ սպիտակ, մինչև արտաքին թևը՝ խիտ շիկակարմիր-դարչնագույն գոլերով: Երիտիասարդի մարմինը ներքևից սպիտակ է՝ ցայտուն, երկայնակի դարչնագույն պտերով, մոտիկից նկատելի է կգակի մուգ շերտը: Արուի թևատակը սպիտակավուն է, էգինը՝ շիկակարմիդարչնագույն զոլերով: Թռչում է ուղիղ գծով՝ թևերի հաճախակի թափահարումներով: Որսի ընթացքում հաճախ սահասավառնում է բաց տարածքներում, զոհին բռնում է գետնին: Չվում է երամներով: Բնակվում է անտառներում, պտղատու այգիներում, գետաձորերում, պուրակներում, բաց տարածքներում: Սնվում է միջատներով, մանր ողնաշարավորներով:

Գարնանային ամենավաղ վերադարձը՝ մայիսին: Բները հայտնվում են ապրիլ-մայիսին: Բույնը գավաթաձև է (տրամագիծը՝ 50-40 սմ)՝ ճյուղերի կտորտանքների կույտ: Բնադրում է ծառերին (6-12 մ բարձր), սակայն օրվա մեծ մասն անցկացնում է բաց տարածություններում: Դնում է 40 մմ տրամագծով, բաց կապույտ-կանաչ՝ կանաչավուն պտերով 3-5 ձու: Թխսակալում է էգը՝ 33-35 օր:

Գրանցված են դեպքեր, երբ Ե.Ճ. զոհվել է՝ արագ ընթացող մեքենայի ճակատային ապակուն բախվելով (միջավայրի արտացոլումը ապակու մեջ տեսնելով): Սևանի խճուղում զոհված (օղակավորված) թռչունը վկայում է, որ դրանց մի մասը Իսրայելում է ձմեռում: Կարիք ունի անհատ. պաշտպանության: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ԵՐԱՇՏԱՀԱՎԵՐ (Paridae), ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիք: Հայտնի է 65, ՀՀ-ում՝ 5 տեսակ՝ մեծ երաշտահավ, միջերկրածովյան երաշտահավ, սև երաշտահավ, երկնագույն երաշտահավ, փուփուլավոր երաշտահավ:

Փոքր չափերի (7-25 գ), միատարր գունավորմամբ, երբեմն դեղինի ու երկնագույնի համադրությամբ, չափազանց շարժունակ թռչուններ են: Մեծամասնությունը փչակաբնակ է: Միջատակերներ են և որպես կենսբ. պայքարի միջոց՝ կարևոր դեր ունեն վնասատու միջատների ոչնչացման գործում: Հաջողությամբ բազմանում են արհեստ, թռչնաբներում: Մեծաքանակ են:

ԵՐԳՈՂ ԿԵՌՆԵԽ (Turdus philomelos), կեռնեխների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, քիչ տարածված:

Մարմնի երկար. 23 սմ է, թևերի Երգող կեռնեխ բացվածքը՝ 33- 36 սմ, կենդանի զանգվածը՝ 80 գ: Դարչնագույն է, թռչելիս տեսանելի են թևատակի խամրած նարնջագույն ծածկող փետուրները: Հասունի մարմինը վերևից բազմաթիվ բաց գույնի պտերով ու խայտերով է, ներքևից պտերն ավելի աղոտ են: Բավականին թաքնված ու միայնակ թռչուն է, սովորաբար կերակրվում է խիտ բուսուտներում կամ դրանց մոտակայքում: Սնվում է անողնաշարավորներով, հատապտուղներով:

Հարսանեկան զույգերը ձևավորվում են մարտի 2-րդ կեսից: Բույնը գավաթաձև է (տրամագիծը՝ 160-180 մմ)՝ խոտաբույսերից, ցամքարը՝ կավից: Բնադրում է թփուտներում կամ ծառերին (կառուցում են էգը և արուն): Լրիվ քանակով ձվերը հայտնվում են ապրիլի վերջ-մայիսին, կրկնակի բնադրման դեպքում՝ հունիսին և ավելի ուշ: Դնում է 27 մմ տրամագծով, կանաչավուն-կապույտ՝ սև-դարչնագույն պտերով 3-5 ձու: Թխսակալում է էգը: Ձագերը ձվից դուրս են գալիս 11-12 օր անց (ամենավաղը մայիսի 3-րդ տասնօրյակում): Սովորաբար 1 սեզոնում բազմանում է 2 և ավելի անգամ: Ձագերին կանոնավոր կերակրում են 3-րդ օրվանից: Ձագերը բնից դուրս են գալիս 14-16-րդ օրը և ծնողների հսկողության տակ ևս 2 շաբաթ մնալուց հետո ձեռք են բերում ինքնուրույն կերակրվելու և աներեր թռչելու ունակություն: Պոչի թերգարգացած փետուրներով ձագեր են գրանցվում մինչև օգոստոսի կեսը, այդ ընթացքում հանդիպում են նաև ընտանեկան երիտասարդ թռչունների խմբեր:

ԵՐԳՈՂ ՇԱՀՐԻԿ (Silvia hortensis), շահրիկների ընտանիքի թռչուն: Բնադրող չվող է, քիչ տարածված:

Մարմնի երկար. 15 սմ է, թևերի բացվածքը՝ 20-25 սմ, կենդանի զանգվածը՝ 19-21 գ: Խոշոր է, մոխրավուն փետրավորմամբ: Պոչը երկար է, եզրային փետուրները՝ սպիտակ: Հասունի աչքի ծիածանաթաղանթը բաց դեղին է, մեջքը՝ մոխրագույն, թևերը վերևից՝ մոխրագույն-դարչնագույն, գլխի սևավուն հատվածը՝ փոփոխական: Մարմինը ներքևից սպիտակ է՝ վարդագույն և մոխրագույն փոփոխական Երանգներով: Էգն ավելի խամրած ու դարչնագույն է: Հասունի աչքերը մուգ մոխրավուն-դարչնա- գույն են, գլխի և մեջքի ցայտերանգությունը՝ թույլ արտահայտված: Մարմինը ներքևից սպիտակ է: Երկչոտ