թռչուն է: Արուն երգում է սրնգային ձայնով՝ թփուտի ծայրին նստած կամ հարսանեկան թռիչքի ընթացքում: Բնակվում է կիսաանապատներում, չոր լեռնատափաստաններում: Սնվում է անողնաշարավորներով, հատապտուղներով:
Գարնանային վերադարձը՝ ապրիլի 2-րդ տասնօրյակի ընթացքում: Հարսանեկան զույգերը ձևավորվում են մայիսի սկզբից (Խոսրովի արգելոցում արուի ժրաջան երգը լսվում է մինչև հունիսի 2-րդ տասնօրյակը): Բույնը գավաթաձև է (տրամագիծը՝ 96-104 մմ)՝ չոր բույսերից, բուսաթելերից: Բնադրում է ցածր թփուտներում: Ավարտուն բներում ձվերը հայտնվում են մայիսի 1-ին օրերին, կրկնակի բնադրման դեպքում՝ հունիսի 1-ին կեսին: Դևում է 20 մմ տրամագծով, սպիտակ՝ դարչնագույն պտերով 3-5 ձու: Թխսակալում են էգը և արուն: Մայիսի վերջից հուլիսի 1-ին օրերին հայտնվում են բնից նոր հեռացած, ծնողների հետ ընտանեկան խումբ կազմած ձագեր: Աշնանային չուն՝ հավանաբար օգոստոսից սեպտեմբերի առաջին կեսին:
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀԱՎԵՐԻ ՑԵՂ, հավերի մսաձվատու ցեղ: Ստեղծվել է ՀՀ-ում՝ բարդ վերարտադր. տրամա- խաչմամբ ընտրասերման միջոցով: Բուծվում են ՀՀ տնտեսություններում: Ունեն ամուր մարմևակազմվածք և ոտքեր, խիտ, հիմնականում կարմրա- հարդագույն (երբեմն՝ սև) փետրա- ծւսծկ, լայն, լավ զարգացած կուրծք, Երկար ու լայն մեջք: Աքաղաղների միջին կենդանի զանգվածը 3,5 (4) կգ է, վառեկներինը՝ 2-2,2 կգ, հավերի- նը՝ 2,3 (2,4-2,5) կգ: Տարեկան միջին ձվատվությունը 160-170 (200) հատ է: Այս ցեղի հավերը պահանջկոտ չեն խնամքի և կերակրման նկատմամբ, ունեն բնական բարձր դիմադրողականություն մի շարք վարակների և ծայրահեղ պայմանների հանդեպ:
ԵՐԻԶՈՐԴԵՐ, ցեստոդներ, ժապավենաձև որդեր, տափակ որդերի դաս: Սեռահասուն փուլում մարդու և կենդանիների ւսղիների մակաբույծներ են: Հայտնի է ավելի քան 3 հզ„ ՀՀ-ում՝ 150 տեսակ՝ տարածված բոլոր շրջաններում: Մարմինը ժապավենաձև է, Երկար, մի քանի մմ֊ից մինչև 20 մ և ավելի: Բաժանված են հատվածների (2-ից մի քանի հազար): Առջևի մասում տեղակայված է գլուխը (սկոլեքս), որն ունի 2-4 ծծիչներ, իսկ որոշ որդեր՝ կնճիթ՝ կեռիկներով: Պարանոցի աճի ընթացքում առաջանում են հատվածներ (ստրոբիլա): Ե. զուրկ են աղինե- րից, սննդի ներծծումը կատարվում է ամբողջ մարմնի մակերևույթով: Հերմաֆրոդիտ են. հաջորդաբար կազմավորվող հատվածներում առաջանում են արական և իգական սեռ. օրգաններ, ապա արգանդը՝ լցված ձվե- րով: Յուրաքանչյուր հատվածում զարգանում է 1, երբեմն՝ 2 կամ մի քանի սեռ. ապարատ: Ե. արտադրում են հսկայական քանակությամբ ձվեր (օրինակ՝ չզինված երիզորդը, որն ապրում է շուրջ 20 տարի, տարեկան արտազատում է մինչև 600 մլն ձու): Ե-ի զարգացման բոլորաշրջանը բավականին բարդ է և անցնում է տերերի հաջորդական փոփոխման ճանապարհով: Ձվերը վերջնական տիրոջ կղանքի հետ դուրս են գալիս արտաքին միջավայր, ձվի մեջ զարգանում է 3 զույգ կեռիկներով զինված թրթուրը՝ օնկոսֆերան կամ կորացիղիան: Հետագա զարգացումը կապված է 1 կամ 2 միջանկյալ տերերի հետ: Առաջին դեպքում հասուն ձուն կուլ է տալիս միջանկյալ տերը (տզրուկ, միջատ, որևէ անողնաշարավոր), որի ստամոքսում ձվից դուրս եկած թրթուրը՝ օնկոսֆերան, տեղակայվում է նրա խոռոչներում կամ որևէ օրգանում, որտեղ վերածվում է ցիստիցեր- կի նման թրթուրի (ֆինա, ցենուր, էխինոկոկ և այլն): Վերջին 2 թրթուրներն անսեռ բազմացման արդյունքում առաջացնում են բազմաթիվ գլխիկներ: Նրանք, միջանկյալ տիրոջ օրգանների հետ ընկնելով վերջնական տիրոջ օրգանիզմ, կպչում են նրա աղիքի պատին և զարգանալով՝ դառնում սեռահասուն որդ: 2 միջանկյալ տիրոջ օրգանիզմներում աճելու դեպքում (օրինակ՝ լայն երիզորդ) առաջին տերը (խեցգետնակերպ) վարակվում է՝ լողացող կորացիդիաները կուլ տալով, որոնցից դուրս է գալիս թրթուրը (օնկոսֆերան): Վերջինս, թափանցելով խեցգետնի օրգանիզմի խոռոչ, զարգանում է որպես պրոցերկոիդ թրթուր: 2-րդ միջանկյալ տերը (ձկներ) կուլ է տալիս պրոցերկոիդները, որոնք արիներից դուրս են գալիս մարմնի խոռոչներ կամ որոշ օրգաններ ու հյուսվածքներ, ապա զարգանալով՝ վերածվում են պլերոցերկոիդի: Վերջնական տերերը (ողնաշարավոր կենդանիներ կամ մարդ) վարակվում են պլերոցերկոիդներով վարակված ձուկն ուտելուց: Ե. առաջացնում են մարդկանց հիմենոլեպիդոզ, տենիոզ, տենիարինխոզ, էխինոկոկոզ, դիֆիլոբոթրիոզ և այլ հիվանդություններ: Դրանց հետևանքով իջնում է նաև գյուղատնտ. կենդանիների մթերատվությունը:
ԵՐԿԱՐԱԲԵՂԻԿՆԵՐ, փայտահատ բզեզներ (Cerambycidae), բզեզների ընտանիք: ՀՀ-ում հայտնի է 250 տեսակ:
Մարմինը սովորաբար նեղ ու երկար է (երկար.՝ 3-160 մմ), ուսերը՝ դուրս ցցված: Վերնաթևերը զուգահեռ են կամ դեպի հետ նեղացող, հազվադեպ՝ մի փոքր օվալաձև, սկավառակը՝ միշտ առանց ակոսների, կետերի կամ հատիկաշարքերի: Բեղիկները թելաձև Են, արուինը՝ ավելի երկար (երբեմն՝ մարմնից մի փոքր ավելի), թաթերը՝ սովորաբար տեսանելի 4 հոդով: Ե-ի մեծ մասը զարգանում է կենդանի կամ փտած բնափայտում, որոշ տեսակներ ապրում են խոտաբույսերի ցողուններում, մյուսները հողում՝ սնվելով արմատներով: Սերունդը միամյա կամ բազմամյա է: Շատ տեսակներ գյուղատնտ. և անտառային