Պուշկինի լեռնանցքը Ջաջոտի լեռնանցքը Փարվանա գետը Ջավախքի բարձրավանդակում Ջերմուկի սարավանդը (2244 մ)՝ ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի սահմանագլխին: Գտնվում է Սևորդյաց լեռնաշղթայի առանցքային մասում: Կազմված է մեզոզոյի հրաբխածին ապարներից: Լանդշաֆտը լեռնամարգագետնային է, լանջերին կան անտառներ:
ՊԱՊԱՔԱՐԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, ՀՀ Տավուշի մարզի ծայր հոսում: Ձգվում է Դեբեդի հովտից մինչև Կուր և Խրամ գետերի միախառնման վայրը: Երկար. 24 կմ է, միջին բարձր.՝ 600- 1000 մ՛, էրոզային, մնացորդային ցածրադիր լեռնաշղթա է՝ կազմված կրաքարերից, ավազաքարերից ու մերգելներից: Լանջերը մասնատված են ոչ խոր հովիտներով: Ստորոտին կան բազմաթիվ արտաբերման կոներ, տեղ-տեղ՝ նոսրանտառներ և չորասեր թփուտներ:
ՊՈՒՇԿԻՆԻ ԼԵՌՆԱՆՑՔ Բզով դալի լեռնանցք, Բազումի լեռնաշղթայի արլ. մասում՝ 2038 ւ/բարձր. վրա՝ ՀՀ Լոռու մարզում: Պ. լ. և նրա տակ կառուցված ավտոխճուղային թունելը (երկար.՝ 1830 մ) Փամբակի հովիտը կապում են Լոռու դաշտին: Կոչվել է ռուս բանաստեղծ Ա. Ս. Պուշկինի անունով, որը 1829-ին էրզրում ճանապարհորդելիս այստեղ հանդիպել է ռուս գրող, դիվանագետ Ա.Ս. Օըիբոյեդովի աճյունը սայլով Իրանից Թբիլիսի տեղափոխողներին: Հանդիպման վայրում կառուցված է աղբյուր-հուշարձան:
ՋԱՋՈՒՌԻ ԼԵՌՆԱՆՑՔ, Շիրակի և Փամբակի լեռնաշղթաների հանգուցակետում՝ 1952 մ բարձր, վրա՝ ՀՀ Շիրակի մարզում: Շիրակի դաշտը կապում է Փամբակի գոգավորությանը: Ջ. լ-ով անցնում է Գյումրի-Վանաձոր խճուղին, թունելով՝ Երևան-Թբիլիսի երկաթուղին:
ՋԱՎԱԽՔԻ ԲԱՐՁՐԱՎԱՆԴԱԿ, Հայկ. լեռնաշխարհում, զբաղեցնում է Հայկ. հրաբխ. բարձրավանդակի հս. մասը: Տարածքը մոտ 4500 կւԲ է, միջին բարձր.՝ 1800 մ, առավելագույնը՝ 3301 մ (Մեծ Աբուլ լ.): Ջ.բ. ծալքավոր ու հրաբխ. լեռների (Սամսարի, Ջավախքի, էրուշեթի), լեռնազանգվածների (Մեծ Աբուլ, Փոքր Աբուլ, Շավնաբադ և այլն), սարավանդների (Ախլքալաքի և այլն) ու գոգավորությունների (Ծալկայի և այլն) համալիր է: Կազմված է պալեոգենի հրաբխ. ապարներից՝ ծածկված լճագետային նստվածքներով: Ակտիվ երկրաշարժամետ շրջան է: Կան գորշ ածխի, դիատոմիտի, շինանյութերի, հանք, ջրերի պաշարներ: Կլիման չափավոր ցամաքային է, ձմեռը՝ երկարատև, առավելագույն ջերմաստիճանը՝ 36°C (Ախալցխա), նվազագույնը՝ -31°C (Ախալքալաք), տարեկան տեղումները հարթավայրերում՝ 550-650 մմ, լեռներում՝ 800- 1000 մմ : Ջ.բ-ով են հոսում Կուրը (բարձրավանդակի սահմաններում առաջացնում է մինչև 500 ւ/խոր. կիրճ), Փարվանան և այլ գետեր: Բազմաթիվ լեռն, լճերից առավել խոշոր են Փարվանան, Մադաթաւիան, Խանչալին, Խոզաւիինը և այլն: Բնորոշ է վերընթաց լանդշաֆտային գոտիականությունը. հս-արմ. և հս-արլ. մասերում՝ անտառային, սարավանդներում՝ լեռնատափաստանային, եզրային լեռնաշղթաներում՝ լեռնամարգագետնային: Կան բնաշխարհիկ բուսատեսակներ:
ՋԱՎԱԽՔԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Մթին լեռներ, Խոնավ լեռներ, Կեչուտի լեռնաշղթա, Ջավախքի բարձրավանդակի հվ-արլ. եզրին՝ ՀՀ-ում և Վրաստանում: Ձգվում է գրեթե միջօրեականի ուղղությամբ՝ Սամսարի լեռնաշղթայից մինչև Քարախաչի լեռնանցքը: ՀՀ-ում սկսվում է ԼԵգլի լեռնագագաթից: Առավելագույն բարձր. Վրաստանում 3301 մ է (Մեծ Աբուլ լ.), ՀՀ-ում՝ 3196 մ(Աչքասար): Բարձր գագաթներն են՝ Կեչուտ (3156 մ), Անդրանիկ (3138 մ), Գայլաքար (3123 մ), Քարախաչ (3034 մ) և այլն: Կազմված է նեոգենի ու անթրոպոգենի հրաբխ. ապարներից: Լանջերն անհամաչափ ԵՆ՝ կտրտված էրոզային խոր հովիտներով: Կան քարացրոններ, կատարային մասոււՐ հարթ տարածքներ, հնագույն սառցապատման հետքեր: Լանդշաֆտը լեռնամարգագետնային է: Լանջերից սկիզբ են առնում Սառնաղբյուր, Ծաղկաշեն, Լոռի-գետ, Չախկալ գետերը: Մթին կամ Կանգարք լ. անունով առաջին անգամ հիշատակել է Մովսես Խորենացին (V դ.), «Լեառն Ջաւախայ» անվամբ՝ Վարդան Արևելցին (XIII դ.):
ՋԵՐՄՈՒԿԻ ՍԱՐԱՎԱՆԴ, Արփայի և Եղեգիսի վերին ավազանում՝ ՀՀ Վայոց ձորի մարզում: Բարձր. 2250- 3400 մ է: Կազմված է հրաբխ. (բազալտ,