Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/403

Այս էջը սրբագրված է

տարածքներում, երբեմն կեր է փնտրում դաշտերում: Սնվում է առավելապես ջրային բույսերով: Կանոնակարգված հետազոտությունների դեպքում Սևանա լճում, Արարատյան դաշտի արհեստ․ լճակներում, Արփի լճում, Ախուրյանի, Սպանդարյանի և այլ ջրամբարներում հնարավոր է հաստատել Թ. կ-ի պարբերաբար հայտնվելը: Բնական պայմաններում ամենուր տարածված է ոչ մեծ քանակությամբ: Թեպետ թաքնված է և զգույշ, հեշտությամբ ընտելանում է անազատ պայմաններին, դառնում ձեռնասուն, բազմանում առանց դժվարությունների: Նպատակահարմար է տնտ. շահույթ բերող թռչնաբուծ. ֆերմաների ստեղծումը և որպես մսատու, փետրատու (փետուրները կանացի զգեստների արժեքավոր զարդ են) տեսակի բազմացումը: Կեցվածքով ու վարքով առանձին գեղագիտ. արժեք է ներկայացնում առողջարանների, քաղաքների, առանձնատների ջրավազաններում պահելու համար: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ԹՌՉՈՒՆՆԵՐ (Aves), ողնաշարավոր կենդանիների դաս: Մարմինը փետրածածկ է, առջևի վերջավորությունները վերածվել են թևերի: Ունեն մարմնի կայուն և բարձր (39-45,5°C) ջերմաստիճան: Կմախքն ամուր է, թեթև, որը պայմանավորված է ոսկրերի մեջ օդի առկայությամբ: Սիրտը քառախորշ է, ստամոքսը կազմված է 2 բաժնից: Գլխուղեղի կիսագնդերը, կրծքի մկանները լավ են զարգացած: Ունեն սուր տեսողություն և լսողություն, անհամեմատ թույլ հոտառություն: Թոքերը փոքրածավալ են, շնչառությանը նպաստում են թոքերի հետ հաղորդակցվող օդապարկերը: Շնչափողի ստորին մասը ձևափոխվել է ձայնական ապարատի: Երիկամները մեծ են, միզապարկ չունեն: Արուներն ունեն զույգ սերմնարան, էգերը՝ կենտ ձվարան: Բազմանում են ձվադրմամբ: Դնում են տարբեր չափերի և երանգների 1-25 ձու: Թխսակալում են արուն ու էգը, հաճախ՝ միայն էգը: Սնվում են բուս, և կենդ, կերով: Մանր Թ. ապրում են 20-25 տարի, խոշորները՝ մինչև 50: ՀՀ-ում հանդիպում է Թ-ի ավելի քան 349 տեսակ՝ տարածված բոլոր բնական գոտիներում (կան կիսաանապատային, լեռնատափաստանային, անտառային և ալպյան տեսակներ), ջրլող Թ.՝ այն շրջաններում (որոշ բացառությամբ), որտեղ կան գետեր, լճեր, արհեստ․ ջրավազաններ: Խիստ նվազել է Սևանի ավազանի թռչնաշխարհի տեսակային կազմը: Արհեստ, ձկնաբուծ. ջրամբարների ստեղծմանը զուգընթաց խիստ մեծացել է Արարատյան դաշտի ջրա- ճահճային Թ-ի քանակությունը: Բնական կենսապայմանների կրճատման և վերափոխման հետևանքով շատ տեսակներ (ագռավ, կաչաղակ, կեռնեխ, տատրակ, շամփրուկ և այլն) հարմարվել են մարդու հարևանությամբ ապրելուն: 67 տեսակ գրանցված է Միջազգ.։

ԽՍՀՄ և ՀՀ Կարմիր գրքերում: Մեծ և բազմազան է Թ-ի նշանակությունը բնության մեջ և մարդու կյանքում, մասնակցում են բույսերի փոշոտմանը, ոչնչացնում գյուղա- տնտ. վնասատուներին (որոշ Թ. վնասում են այգիները, ցանքերը), շատ տեսակներ որսորդության օբյեկտ են, մի մասը (հավ, բադ, աղավնի և այլն) ընտելացվել է: Կան վարակիչ հիվանդությունների տարածողներ:


ԹՈՒՆԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ օրգանիզմում մշտապես կամ պարբերազթույն արտադրող կամ կուտակող կենդանիներ: Թույնը չնչին քանակությամբ թափանցելով այլ կենդանու կամ մարդու օրգանիզմ՝ առաջացնում է հիվանդագին խանգարումներ, երբեմն՝ մահ: Հայտնի է մոտ 5 հզ. Թ. կ., որոնք բաժանվում են 2 խմբի՝ ակտիվ և պասիվ: Ակտիվ Թ. կ. ունեն թույն արտադրող հատուկ օրգաններ. լինում են զինված (օձեր, կարիճներ, մեղու և այլն)՝ թույնն արտադրվում է հատուկ գեղձերում և ներարկվում ծակող կամ վերք հասցնող ապարատի միջոցով, որը ծառայում է որպես պաշտպանության և հարձակման միջոց, և չզինված (զատկաբզեզ- ներ, սևամարմիններ, տրիտոններ, դոդոշներ և այլն)՝ չունեն ծակող ապարատ, և թույնն ընկնելով գոհի մաշկի կամ լորձաթաղանթի վրա՝ գրգռում է այն: Ստորակարգ անողնաշարավոր Թ.կ. (հիդրա, ակտինիա, մեդուզա) ունեն խայթիչ բջիջներ: Հոդվածոտանիների (մեղուներ, կարիճներ, կրետներ և այլն ) բազմաբջիջ մաշկային գեղձերը կապված են խայթիչի հետ: Ոսկետուտի, ալոճաթիթեռի մարմինը պատված է նուրբ, ծակող մազիկներով, որոնք կապված են թունավոր միա- բջիջ գեղձերի հետ: Առանձին կենդանիների (սարդեր, դաշտային տզեր, օձեր և այլն) թունավոր գեղձերը կապված են բերանային օրգանների հետ: Պասսիվ Թ. կ. չունեն թունավոր գեղձեր, թունավոր լինելը պայմանավորված է մարմնի կամ որևէ հյուսվածքի առանձնահատկությունով, օրգանիզմում կերի հետ թափանցող թույների կուտակմամբ: Օրինակ՝ շատ ներքին մակաբույծներ (որդեր, արյան մակաբույծներ) ապրում են տիրոջ օրգանիզմում և արտադրում են թունավոր նյութեր: Թունավորումն արտահայտվում է տեղային և ընդհանուր բնույթի կլինիկ, ախտանշաններով: ՀՀ-ում մարդու համար Թ. կ. են մորմը, սև կամ հաստապոչ, խայտաբղետ անդրկովկասյան կարիճները, գյուրզան, Ռաղդեի լեռնային իժը, հայկական լեռնատափաստանային վահա- նագլուխ իժը և Դարևսկու վահա- նագլովսիժը, սովորական մողեսաօձը, կովկասյան կատվաօձը, խայտաբղետ իժանման սահնօձը, կապարագույն իժանման սահնօձը, նայադային սահնօձը և այլն: Նշանակություն ունեն թոցնի քանակությունը, ազդեցության արագությունն ու տևողությունը: Օրինակ՝ բոժոժավոր օձի թույնի նույն քանակությունը մահացու է 24 շան, 60 ձիու, 600 ճագարի, 800 առնետի, 2 հգ. ծովախոզուկի, 300 հզ. աղավնու համար: Կենդանիների զգայնությունը տարբեր կենդանիների թույների նկատմամբ միատեսակ չէ. օրինակ՝ ոզնիներն ավելի քիչ զգայուն են իժի, անապատներում ապրող կրծողները՝ կարիճների թույների նկատմամբ: Որոշ թռչուններ (արագիլներ, ագռավներ, անգղեր և այլն) սնվում են նաև թունավոր օձերով, հավերը՝ սարդերով: Մարդը և կենդանիները կարող են իմունիտետ ձեռք բերել թույնի Նկատմամբ, եթե այն փոքր չափաքանակով երկար ժամանակ Ներարկվել է նրանց օրգանիզմ: Կենդան, ծագում ունեցող թույները (օձի, մեղվի և այլն) լայնորեն կիրառվում են դեղագործության, ախտորոշման, կենսբ. տարբեր հետազոտությունների բնագավառներում:

ԹՈՒՐԱՏ (Francolinus francolinus), փասիանների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, հազվագյուտ: