բեր կենդանիների (հիմնականում՝ ավազամկների) լքված հին բներում:
Մարմնի երկար. 27-35 սմ է, պոչինը՝ 12-20 սմ: Մազածածկը կարճ է, հարթ, խայտաբղետ: Դեղին ֆոնի վրա ցրված են շիկակարմիր կամ գորշադարչնագույն մանր, տձև բծեր, որոնք թիակների վրա ավելի խոշոր են: Դնչի վերին ծայրը, ականջների միջև և պոչի ծայրը մուգ են, պոչի միջին մասը՝ բաց դարչնագույն: Աչքերի վերին մասը, բերանի շուրջը և ականջների ծայրերն ընդգծված են սպիտակ շերտով: Սնվում է կրծողներով (հիմնականում՝ ավազամկներով), որոնց որսում է բների մեջ: Բազմացումը սկսվում է վաղ գարնանը: Ձագերը ծնվում են մայիսի սկգբին: Ունենում է 3-8 ձագ: Ակտիվ է երեկոյան և լուսաբացին, ցերեկը թաքնվում է բնում: Վտանգի դեպքում պաշտպանվում է:
Օգտակար է. ոչնչացնում է վնասատու կրծողներ: ՀՀ-ում որսն արգելված է:
Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
ԽԱՉԱՓԱՌՆԵՐ, կարճաբեղիկավորներ (Brachyura), տասնոտանի խեցգետնակերպների կարգի անողնաշարավոր կենդանիներ: Հայտնի է ավելի քան 4 հզ. տեսակ, ՀՀ-ում լայնորեն տարածված է քաղցրահամ ջրերում ապրող գետային խաչափառը (Potamon potamium). մարմինը բաղկացած է գլխակրծքից և փորիկից: Գլխակուրծքը կազմված է գլխի և առաջին 3 կրծքային հատվածների միաձուլումից և ծածկված է տափակ ու կարճ խիտինային զրահով (կարապաքսով): Աչքերը տեղադրված են ցողունիկների վրա և շարժուն են: Առաջին 3 զույգ կրծքային վերջույթները դարձել են ուսածնոտներ, մյուսները քայլող են, որոնցից առաջինը կրում է աքցանաձև ճանկեր: Փորիկը փոքր է և միշտ գլխակրծքի տակ քաշված: Արուների փորային վերջավորությունները վերածվել են սեռ. օրգանի, իսկ էզերինը ծառայում են ձվերի զարգացման համար: Զարգանում են կերպարանափոխությամբ: Ինքնապաշտպանության նպատակով Խ. կարող են ինքնակամ հատել վերջավորությունները, որոնք այնուհետև վերականգնվում են:
Սնվում են զանազան անողնաշարավորներով: Խ-ի որոշ տեսակներ ունեն սննդարդ. նշանակություն: Մոզերի թրթուրների հիմնական գիշատիչներից են:
ԽԱՎԱՐԱՅԻՆ ԱՐՋԱԹԻԹԵՌ (Axio- poena maura), արջաթիթեռների ընտանիքի ամենախոշոր թիթեռը: Հազվագյուտ տեսակ է: ՀՀ-ում հանդիպում է Կոտայքի, Սյունիքի և Տավուշի մարզերում, Երևանի շրջակայքում: Բնակվում է ժայռաճեղքերում և քարանձավներում: Առջևի թևերը (երկար.՝ մինչև 48 մմ) ածխասև են, մետաքսափայլ: Տարվա ընթացքում տալիս է 1 սերունդ: Ձմեռում է ոչ հասուն թրթուրը: Գարնանը թրթուրը սնվում է օշինդրի տերևներով:
Հավաքածուների կարևոր միավոր է և հավաքորդների պարծանքը:
ԽԱՎԱՐԱՍԵՐՆԵՐ, տարականներ (Blattoptera կամ Blattodea), միջատների կարգ: Տարածված են գրեթե ամենուրեք: ՀՀ-ում հայտնի է 5 տեսակ, որից շեկ Խ. (Blattella germanica) և սեվ Խ. (Blatta orientealis) ապրում են բնակարաններում, փչացնում սննդամթերքը, կաշվե իրերը, բրդեղենը, գրքերը և այլն: Մարմինը հարթ է, ձվաձև, երկար.' 4-95 մմ: Գլուխը մասամբ ծածկված է առաջնամեջքով: Բերանային օրգանները կրծող են, բեղիկները՝ երկար, բազմահատված: Վերնաթևերը եղջերային են կամ մաշկային, ունեն պարզ ջղեր: Թաղանթային թևերը երբեմն կարճացած են կամ բացակայում են, բոլոր ոտքերը վազող տիպի են, թաթերը՝ 5-հատվածանի: Փորը վերջանում է հատվածավորված երկար ցերկաներով, որոշներն ունեն ձողիկներ, մյուսների մոտ դրանք բացակայում են: Ձվադրում են փորին կպած հատուկ պատիճի մեջ: Թրթուրները զարգանում են մի քանի ամսից մինչև 4 տարում: Զարգացումն ընթանում է ոչ լրիվ կերպարանափոխությամբ: Խ. հիմնականում վարում են գիշերային կյանք: Ամենակեր են: Որոշ տեսակներ վարակիչ հիվանդությունների տարածողներ են:
ԽԵՑԳԵՏՆԱԿԵՐՊՆԵՐ (Crustaceae), հոդվածոտանիների տիպի ջրային կենդանիներ: Հայտնի է մոտ 30 հզ. տեսակ: ՀՀ լճերում և ջրամբարներում Խ-ի առավել տարածված տեսակներն են՝ Daphnia magna, D. duplex, Ceno daphnia reticulata, Acanthodiap tomus denticornis, Cyclops strenuus և այլն
Արարատյան դաշտի գետերում տարածված է գետային խաչափառը (տես խաչափառներ)
Մարմինը (երկար.՝ մի քանի մմ-ից մինչև 80 սմ) կազմված է գլխից, կրծքից, փորիկից և ծածկված է խիտինային կուտիկուլայով, որը հաճախ կրի պարունակության շնորհիվ զրահ է առաջացնում: Գլուխը 5-հատվածանի է, ունի 2 զույգ բեղիկներ (անտենաներ և անտենուլներ), վերին ծնոտներ և 2 զույգ ստորին ծնոտներ: Բեղիկները ծառայում են հոտառության և շոշափելիքի, Երբեմն՝ շարժման համար: Տեսողության օրգանները ֆասետային բարդ աչքերն են, որոնք ճյուղաբեղիկների մոտ ձուլվում են և 1 աչք կազմում: Խորջրյա տեսակները զուրկ են աչքերից: Խ-ի արյունատար համակարգը բաց է, մկանուտ սիրտը գտնվում է մարմնի մեջքային կողմում: Շնչառության օրգանները խռիկներն են, որոշ տեսակներ շնչում են մաշկով: Արտաթորության օրգանները ցելոմոդուկտներն են: Նյարդային համակարգը բաղկացած է վերկլանային և Ենթակլանային հանգույցներից ու փորի նյարդային շղթայից: Թիոտանիների մոտ այն նյարդային սանդուղքի տիպի է: Մարսողության համակարգը 3 բաժնից է՝ առջևի, միջին և հետին աղի: Մակաբույծ որոշ տեսակների արիները հետզարգացած են:
Բաժանասեռ են, առանձին նստակյաց ձևեր հերմաֆրոդիտ են: Բեղմնավորությունն արտաքին է: Որոշ Խ. (օրինակ՝ վահանակիրները, ճյուղաբեղավորները, որոշ խեցիավորներ, խռիկավորներ) բազմանում են կուսածնությամբ: Ապրում են ծովերում, քաղցրահամ ջրերում, կազմում պլանկտոնի հիմն, և բենթոսի զգալի մասը: Սնվում են բակտերիաներով, միաբջիջ օրգանիզմներով, հատակային ձևերը՝ օրգ. Նյութերի մնացորդներով: Ունեն տնտ. նշանակություն, պլանկտոնային ձևերը ջրային կենդանիների հիմն, սնունդն են, որոշ տեսակներ