Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/428

Այս էջը սրբագրված է

ԿԱՐՄՐԱԽԱԾԻ ՍՈՒԶԱՀԱՎ (Gavia stellata), սուզահավերի ընտանիքի թռչուն: Պատահական չվահյուր է:

Մարմնի երկար. 53-69 սմ է, թևերի բացվածքը՝ 106-116 սմ, կենդանի զանգվածը՝ 1-2,5 կգ: Կտուցը բարակ է՝ դեպի վեր կեռված: Բնադրման շրջանում կոկորդը դարչնագույն-կարմիր գծով է, մեջքը՝ միատարր մոխրագույն: Հետբնադրման շրջանում դիմային և վզի առաջային մասերը սպիտակ են, մեջքը՝ բաց գույնի՝ մանր խայտերով: Բնադրման շրջանի փետրածածկը կարող է մասնակի պահպանվել ամբողջ տարվա ընթացքում: Լողում է՝ գլուխը հետ ու առաջ տարուբերելով: Կարող է թռչել առանց թափավազքի: Բնակվում է լճերում, ջրամբարներում, մեծ գետերում: Սնվում է ձկներով:

ՀՀ-ում (Սևանա լճում) հայտնվելը վավերացվել է 1 օրինակով՝ 1926-ին: Թվաքանակը քիչ է: ՀՀ են այցելում միայն ձմռանը:


ԿԱՐՄՐԱԽԱՅՏ (Salmo trutta fario), սաղմոևաձկների ընտանիքի ձուկ: Տարածված է ՀՀ գրեթե բոլոր գետերի (բացառությամբ Սևանա լճի ավազանի) վերին և միջին հոսանքներում: Նախընտրում է թթվածնով հարուստ, խճապատ հատակով և արագահոս ջրակալները: Սառնասեր է:

Համեմատաբար խոշոր ձուկ է՝ կողքերից մի փոքր սեղմված: Մարմնի երկար. 20- 25 (երբեմն՝ մինչև 54) սմ է, զանգվածը՝ մինչև 2 կգ: Մեջքային և պոչային լողակների միջև գտնվում է ճարպային լողակը: Բերանը մեծ է՝ զինված ծնոտների, քմոսկրերի, խոփոսկրերի և լեզվի վրա գտնվող սուր և մի փոքր հետ թեքված ատամներով: Թեփուկները մանր են, կողագծում՝ 110-125 հատ: Պոչային լողակի կտրվածքն արտահայտված է երիտասարդ առանձնյակների մոտ (տարիքին զուգընթաց այն աստիճանաբար անհետանում է): Մեջքային լողակում ճառագայթները 10-15-ն են, հետնալողակում՝9-14: Խռիկային առաջին աղեղի վրա կա 18-24 առէջ: Մարմնի գունավորումը կախված է տարիքից, ապրելավայրից ու ֆիզիոլոգ. վիճակից: Սովորաբար մեջքը և գլխի վերին մասը մուգ շագանակագույնից մուգ կանաչավուն են, կողքերը՝ ավելի բաց՝ ոսկեգույն նրբերանգով: Փորիկը սպիտակավուն է կամ Կարմրախածի սուզահավ Կարմրակատար, հասունը և երիտասարդը դեղնավուն: Մարմինը պատված է սև ու կարմիր կլորավուն բծերով: Մատղաշների մարմինը բծերի փոխարեն պատված է 6-9 ուղղաձիգ շերտերով: Լողակները սովորաբար մոխրագույն են, մեջքային ու ճարպային լողակները՝ բծերով պատված:

Սեռահասուն է դառնում 3-4 տարեկանում: Արուներն ավելի վաղ են հասունանում: Այդ ընթացքում նրանց մարմնի ընդհանուր գունավորումը մգանում է, ստորին ծնոտը՝ երկարում, իսկ նրա ծայրին հայտնվում է շարակցահյուսվածքային կեռիկ: Բազմանում է գետերի ակունքներում՝ էգերի կողմից խճապատ հատակին պատրաստված բներում՝ 4-7°C ջերմաստիճանային պայմաններում: Բեղունությունը կարող է հասնել մինչև 5 հզ. ձկնկիթի: Այն խոշոր է, վառ նարնջագույն, տրամագիծը՝ 4-5 մմ: Ձկների զարգացումը տևում է 2-4 ամիս (կախված՝ ջրի ջերմաստիճանից): Թրթուրներն առաջին 15-20 օրվա ընթացքում սնվում են դեղնուցապարկի պաշարանյութերով, այնուհետև՝ մանր պլանկտոնային օրգանիզմներով:


Սնվում է ջրի վրա թափվող միջատներով, նրանց թրթուրներով, ջրային իշուկներով, անձրևաորդերով, փափկամարմիններով, խոշոր առանձնյակները՝ նաև մանր ողնաշարավորներով (ձկևեր, երկկենցաղներ, դաշտամկներ): Բազմացման շրջանում կարող է սնվել Նաև ձկնկիթով: Կերային ակտիվությունն առավել բարձր է վաղ առավոտյան և երեկոյան: Որսի համար նախընտրում է գետերի արագահոս տեղամասերն ու սահանքները:

Հայաստանի արժեքավոր ձկնատեսակներից է, որի պաշարներն անխնա ոչնչացման հետևանքով գրեթե սպառվել են ու կորցրել արդ. նշանակությունը. այդ ուղղությամբ արհեստ, պայմաններում բուծելու փորձեր են կատարվում:

ԿԱՐՄՐԱԿԱՏԱՐ (Corduelis corduelis), սերինոսների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, տարածված:

Մարմնի երկար. 12 սմ է, թևերի բացվածքը՝ 21-25,5 սմ, կենդանի զանգվածը՝ 20 գ: Բարեկազմ, գունագեղ թռչուն է. թևերը սև են՝ վառ դեղին հատվածով, կտուցը՝ սրածայր, դիմային մասը՝ կարմիր՝ սպիտակ ու սև հատվածներով, գոտկատեղը՝ սպիտակ: Երիտասարդը բաց դարչնագույն է՝ մուգ խայտերով:

Գետնին շարժվում է կարճ ոստյուններով, հաճախ նստում է տատասկափշերի գլխիկներին: Երգը հաճելի է, սրևգային: Բնակվում է անտառներում, այգիներում, մոլախոտերի առկայությամբ բաց դաշտերում: Սնվում է հիմնականում սերմերով:

Բույնը գավաթաձև է՝ բուս, նրբախավից, խոտաբույսերից, պատերը ամրացված են սարդոստայնով: Բնադրում է թփուտներում կամ ծառերին: Դնում է 17 մմ տրամագծով, կապտավուն-սպիտակ՝ կարմրավուն պտերով 4-6 ձու: Թխսակալում է էգը՝ 12-13 օր: Ձագերը բնից դուրս են գալիս 13-15-րդ օրը: Հաջողությամբ բազմանում է անազատ պայմաններում: Գեղեցիկ փետրածածկի և հաճելի երգի համար թռչնասերները թակարդով որսում են: Օգտակար է. ոչնչացնում է մոլախոտերը (սնվում է սերմերով): ԿԱՐՄՐԱԿԱՏԱՐ ՇԱՄՓՐՈՒԿ (Lanius senator), շամփրուկների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, քիչ տարածված:

Մարմնի երկար. 18 սմ է, թևերի բացվածքը՝ 26-28 սմ: Փետրածածկը վառ նախշերով է, ուսափետուրներին