Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/429

Այս էջը սրբագրված է

և առաջնային փետուրների հիմքին կան սպիտակ բծեր: Հասուն արուի ճակատը և ակնադիմակը սև. են, սանձիկի վերնամասը՝ սպիտակ: Գագաթից մինչև թիկնոցի վերին մասը դարչնագույն կարմիր է, գոտկատեղը և մարմինը ներքևից՝ սպիտակ: Էգի փետրածածկն ավելի խամրած է՝ դիմային մասի ավելի մեծ սպիտակ հատվածով: Երիտասարդի մարմինը վերևից բաց մոխրագույն է՝ դարչնագույն երանգով: Ուսափետուրներին և թևերին կան սպիտակավուն բծեր, թեփուկանման նախշը սև դարչնագույն է, մարմինը ներքևից՝ աղոտ սպիտակ՝ մուգ կիսալուսնաձև նախշերով: Ի տարբերություն մյուս շամփրուկների՝ նստում է թփուտների և ծառերի ստորին մասերում: Թռիչքն արագ է, ուղիղ գծով: Բնակվում է կիսաանապատներում, չոր լեռնատափաստաններում: Սնվում է անողնաշարավորներով, մանր ողնաշարավորներով:

Գարնանային ամենավաղ վերադարձը՝ ապրիլի 3-րդ տասնօրյակից մայիսի 2-րդ տասնօրյակը, այդ ընթացքում ձևավորվում են հարսանեկան զույգերը: Խաղերի ընթացքում արուն սիրահետում է ճյուղին նստած էգին, թևերը լայն բացած և արագ թափահարելով՝ մի պահ կանգ է առնում օդում, ապա իջնում էգի մեջքին: Բներում առաջին ձվերը հայտնվում են մայիսի 1-ին տասնօրյակի վերջին, անբարենպաստ կլիմ. պայմաններում՝ մինչև հունիսի վերջ: Բույնը գավաթաձև է (տրամագիծը՝ 97-104 մմ)՝ ճյուղերից: Բնադրում է թփուտներում կամ միայնակ ծառերին: Դնում է 23 մմ տրամագծով, ձիթապտղագույն-կանաչ՝ դարչնագույն պտերով 5-7 ձու: Թխսակալում է էգը՝ 17-18 օր: Այդ ընթացքում արուն կերակրում է էգին և հսկում բույնը: Ձագերը բնից դուրս են գալիս 15-17-րդ օրը, հմուտ տիրապետում են թռիչքին 25-րդ օրը և չափերով ու վարքով նման են հասուններին: ՓԵտրափոխումը տևում է հունիսից օգոստոսի վերջ: Օգտակար է. ոչնչացնում է վնասատու անողնաշարավորներին:

ԿԱՐՄՐԱԿԵՏԻԿ ԱՐՋԱԹԻԹԵՌ (Utethesia pulchella), արջաթիթեռների ընտանիքի թիթեռ: Հազվագյուտ տեսակ է: ՀՀ-ում հանդիպում է Տավուշի մարզի տափաստաններում, մարգագետիններում և անտառներում: Կարմրակատար Կարմրակտուց ճայ շամփրուկ, արուն և երիտասարդը։

Փոքր թիթեռ է: Առջևի թևերը (երկար.՝ մինչև 18 մմ) նեղ են, ճերմակ՝ բազմաթիվ սև կետիկներով, որոնց արանքներում գտնվում են խոշոր, ալ կարմիր կետիկներ: Հետին թևերը նույնպես սպիտակ են, սակայն ավելի լայն են ու սև եզրանախշով:

Տարվա ընթացքում տալիս է 2 սերունդ: Վերջին թրթուրները հանդիպում են նույնիսկ նոյեմբերին: Հարսնյակավորվում է հողի վրա կամ չորացած տերևների տակ: Միակեր է:


ԿԱՐՄՐԱԿՏՈՒՑ ՃԱՅ (Pyrrhocorax pyrrhocorax), ագռավների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, քիչ տարածված:

Մարմնի երկար. 39-40 սմ է, թևերի բացվածքը՝ 73-90 սմ, կենդանի զանգվածը՝ 390-420 գ : Փետրածածկը սև է, թևերը՝ լայն, կլորավուն, պոչի ծայրը՝ ուղղանկյունաձև կտրվածքով, ոտքերը՝ կարմիր, կտուցը՝ կարմիր՝ թեթևակի ներքև կեռված: Նստած վիճակում թևերի ծայրերը հասնում են պոչի ծայրին: Հասունի փետրածածկը կապտականաչ փայլով է, կտուցը և ոտքերը՝ կարմիր: Երիտասարդն ավելի խամրած դարչնագույն- սև է, կտուցը՝ ավելի կարճ, որի գույնը փոխվում է վարդագույնից նարնջագույն, նարնջագույնից խամրած կարմիր, ոտքերը՝ նարնջագույնից կարմիր: Աղմկարար է, կերակրվում է երամներով՝ լեռների ծերպերին, մարգագետիններում, նոսր պտղատու այգիներում: Թռիչքը չափազանց ճարպիկ է, նախքան հաջորդ կերակրավայր տեղափոխվելը հաճախ սավառնում է մեծ բարձրություններում: Բնակվում է բարձրադիր ժայռոտ լեռներում, ձմռանը՝ ցածրադիր վայրերում: Սնվում է անողնաշարավորներով, հատիկներով, պտուղներով:

Հարսանեկան զույգերը կազմվում են մշտական: Խոսրովի անտառ արգելոցում բևադրատեղի ընտրման «վեճերը» տեղի են ունենում մարտի ընթացքում և շարունակվում մինչև ապրիլի 1-ի կեսը: Բնադրման փաստ է գրանցված կարճ թունելների խորշերում: Թարմ ձվերով բներն ի հայտ են գալիս ապրիլի 2-րդ կեսից մայիսին: Բույնը գավաթաձև է, ծավալուն, հիմքը՝ ցողուններից: Բնադրում է ժայռա- ՃԵղքերում կամ խորշերում: Դնում է 39 մմ տրամագծով, դեղին-սպիտակ՝ բաց դարչնագույն-դեղին վրձնախազերով 3-5 ձու: Թխսակալում է էգը՝ 17-18 օր: Ձագերը հայտնվում են մայիսի 1-ին տասնօրյակից, լիարժեք թռիչքի են դիմում 38-րդ օրը: Ձագերին կերակրում է էգը, հազվադեպ՝ արուն: Մեծ հետաքրքրություն են ներկայացնում հարևանությամբ բնադրող թռչունների հետ թռիչքային խաղերը, որոնք տեղի են ունենում օդում՝ հողմավար բազեի հետ զուգաթռիչքի ընթացքում, և ժամանցի տպավորություն են թողնում:

ԿԱՐՄՐԱԿՏՈՒՑ ՍՈՒԶԱԲԱԴ (Netta rufina), բադերի ընտանիքի թռչուն: Նստակյաց է, քիչ տարածված:

Մարմնի երկար. 53-57 սմ է, թևերի բացվածքը՝ 87-88 սմ, կենդանի զանգվածը՝ 1-1,5 կգ՚. Արուն աչքի է ընկնում փետրավորման շքեղությամբ և կեցվածքով, լողում է՝ մետաքսափայլ փուփուլը բացած: Արուի կտուցը կարմիր է, գլուխը՝ նարնջագույն, կուրծքը, ներքնապոչը՝ սև, մարմնի կողքերը՝ սպիտակ: Էգը դարչնագույն է, գագաթը՝ մուգ, կոկորդը, այտերը՝ աղոտ սպիտակ: Ավելի հաճախ սուզվում է կիսով չափ՝ գլխիվայր, քայլում է հեշտությամբ, կարող է կերակրվել ցամաքում: Բնակվում է Արարատյան դաշտի՝ առափնյա եղեգով ու բոշխով հարուստ լճերում ու լճակներում: Սևանի ավազանում կազմում է աշնանային մեծ երամներ (մինչև 600 և ավելի անհատ): 1984-93-ին Արմաշի ձկնաբուծ. լճակներում 1 հա ջրային