կազմված է էոցենի կրաքարերից, իսկ զանգվածը՝ նեոգենի անդեզիտադացիտային լավաներից: 3800 մ-ից բարձր մերձգագաթնային սարավանդն է, որի վրա լիպարիտավանակատային թթու լավաներն առաջացրել են Ս-ի արմ. (4434 մ), արլ. (4300 մ) և. հվ. (4150 մ) գագաթները: Շրջապատված է լավային սարահարթերով, որոնց վրա բարձրանում են առանձին հրաբխ. կոներ: Ձյան գիծը 4200 մ բարձր, վրա է: Լանջերն անտառազուրկ են, կան բազմաթիվ սառնորակ աղբյուրներ: Տիրապետում է լեռնատափաստանային ու լեռնամարգագետնային լանդշաֆտը, գագաթին ալպյան մարգագետիններ են: Կատարային մասը մշտապես ծածկված է ձյունով, կան ֆիռնային փոքր սառցադաշտեր:
ՍՅՈՒՆԻՔԻ ԲԱՐՁՐԱՎԱՆԴԱԿ, Ղարաբաղի բարձրավանդակ, Հայկ. լեռնաշխարհում՝ Զանգեզուրի ու Արցախի լեռնաշղթաների միջև: Բլրաթմբային սարահարթ է, միջին բարձր.՝ 2800-3200 մ, առավելագույնը՝ 3616 մ (Դալի լ.): Կազմված է կավճի ու պալեոգենի հրաբխածին-նստվածք. ապարներից, որոնք ծածկված են անթրոպոգենի լավաների հզոր շերտով: Տարածվում է հս-արմ-ից հվ-արլ., երկար.՝ 120 կմ, լայն.՝ մինչև 50 կմ(հս-ում): Մակերևույթին բնորոշ են բազմաթիվ հրաբխ. կոները, կենտր. մասում են Ծղուկ (3581 մ) և Մեծ Իշխանասար (3550 մ) հրաբխ. զանգվածները: Շատ են քարացրոնները, կան հնագույն սառցապատման հետքեր, փոքր ու փակ գոգավորություններ: Վերջիններից շատերը վերածվել են լճերի՝ Մեծ Փորակ, Փոքր Փորակ, Ալ, Սև ևն: Ս. բ. հս-արլ-ում կարճ, բարձրադիր ու ծալքաբեկորավոր լեռնաճյուղերով միանում է Արցախի լեռնաշղթային: Հվ-արմ-ում ու հվ-ում լանջերը զառիթափ իջնում են դեպի Սիսիանի, Եռաբլրի, Գորիսի, Հագարիի լավային սարավանդները: Կան բազալտի, անդեզիտաբազալտի, վանակատի, պեռլիտի, խարամի հանքավայրեր: Ս. բ-ից սկիզբ են առնում Որոտան, Արփա, Հագարի, Թարթառ գետերը: Լավ է արտահայտված կլիմայի ու հողաբուս. ծածկույթի վերընթաց գոտիականությունը: Հունվարի միջին ջերմաստիճանը ցածրադիր վայրերում -2°C է, բարձրադիրում՝ -14°C, հուլիսինը համապատասխանաբար՝ 20°C և 12°C, տարեկան տեղումները՝ 400-800 մմ: Լանդշաֆտը լեռնատափաստանային և լեռնամարգագետնային է: Գետահովիտներում կան անտառապուրակներ, Իշխանասար, Ծղուկ, Ծիծեռնակաքար, Բագենք լեռնազանգվածներում՝ լեռնատունդրային կղզյակներ: Տափաստանային գոտում զբաղվում են հացահատիկի, բանջարեղենի, ծխախոտի մշակությամբ: Լեռնամարգագետնային գոտում փարթամ արոտավայրեր եՆ:
ՍՈԹՔԻ ԼԵՌՆԱՆՑՔ, Զոդի լեռնանցք, Արլ. Սևանի լեռնաշղթայում՝ 2366 մ բարձր․ վրա: Սևանա լճի ավազանը կապում է Թարթառի հովտին:
ՍՊԻՏԱԿԱՍԱՐ, հրաբխ. լեռնազանգված ԳԵղամա լեռնավահանում՝ ՀՀ Գեղարքունիքի ու Արարատի մարզերի սահմանագլխին: Բարձր. 3555 մ է: Գմբեթաձև է՝ կազմված լիպարիտներից, վանակատներից ու պեռլիտներից: Արլ. լանջին կան հնագույն սառցապատման հետքեր (կրկեսներ, տրոգային հովիտներ): Քարքարոտ է՝ տեղ-տեղ լեռնատունդրային լանդշաֆտով:
ՍՊԻՏԱԿԻ ԼԵՌՆԱՆՑՔ, Փամբակի լեռնաշղթայի կենտր. մասում՝ 2378 մ բարձր, վրա՝ ՀՀ Լոռու և Արագածոտնի մարզերի սահմանագլխին: Միմյանց է կապում Փամբակի և Քասաղի հովտները: Ս. լ-ով է անցնում Ապարան-Սպիտակ ավտոճանապարհը:
ՍՐՄԱՆՑ, Սերմանց, Կատար Երկրի, լեռնագագաթ Հայկ. լեռնաշխարհում՝ Բյուրակն բարձրավանդակի հս-արմ-ում: Բարձր. 3250 մ է: Զառիթափ լանջերով հրաբխ. գոյացում է: Հս-արմ. լանջի բազմաթիվ աղբյուրներից սկզբնավորվում է Արաքս գետը: Կան հնագույն սառցապատման հետքեր, ձնամերձ գոտու բուսատեսակներ:
ՍՈՒԼԵՄԱՅԻ ԼԵՌՆԱՆՑՔ, Հայոց ձորի լեռնանցք, Սելիմի լեռնանցք, Վարդենիսի լեռնաշղթայի արմ. մասում՝ 2410 մ բարձր, վրա՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում:
Ս. լ. Սևանի ավազանն Արգիճիի հովտով կապում է Վայքին: Ս. լ-ով անցնում է Մարտունի-Եղեգնաձոր ավտոխճուղին: Այստեղ է գտնվում Սուլեմայի (Սելիմի) կարավանատունը (XIV դ.):
ՍՈՒԿԱՎԵՏ, հրաբխ. մեկուսի լեռ, Հայկ. Պարի ամենաբարձր լեռնագագաթը (3445 մ): Հիմքի շրջագիծը մոտ 16 կմ է Կազմված է անդեզիտներից և անդեգիտաբազալտներից: Լանջերը