թռչուն: Բնադրող-չվող է, քիչ տարածված: Մարմնի երկար. 10,5-11 սմէ, թևերի բացվածքը՝ 15-21 սմ, կենդանի զանգվածը՝ 8,25-8,5 գ: Փոքր շահրիկ է, ոտքերը՝ սև, կտուցը՝ պստլիկ, առաջնային Փետուրների դուրս ցցված ծայրը՝ կարճ: Մարմինը վերևից և կողքերը դարչնագույն են, հոնքը՝ երկար, աղոտ սպիտակ, թարմ փետրավորման դեպքում առաջնային փետուրները բաց գույնի նեղ ծայրերով են: Աշխույժ է, միջատներ է որոնում ծառերի սաղարթներում, հաճախ պոչը տմբտմբացնում է: Բնակվում է անտառներում, գետափերի մացառուտներում, ենթալպյան մարգագետիններում: Սնվում է անողնաշարավորներով:
Գարնանային ամենավաղ վերադարձը՝ մարտի 1-ին օրերից: 1-ին բնետանիքիրը գրանցված են հուլիսի սկզբին և մայիսի 2-րդ տասնօրյակի վերջին: Բույնը գավաթաձև է (գնդանման)՝ բույսերից, փետուրներից, ձիու մազից: Բնադրում է գետնին: Ձվերը բներում հայտնվում են մայիսի 2-րդ տասնօրյակին, կրկնակի բնադրման դեպքում՝ հունիսի ընթացքում: Դնում է 15 տրամագծով, սպիտակ՝ կարմիր պտերով 4 ձու: Ձագերը հայտնվում են հուլիսի սկզբին, թռիչքին լավ տիրապետող երիտասարդ թռչունների ընտանեկան խմբերը՝ հուլիսի վերջին:
Աշնանային չուն՝ հոկտեմբերի 2-րդ կես-նոյեմբերի 1-ին տասնօրյակին: Կենսակերպին վերաբերող այլ հատկանիշների մասին տվյալները բացակայում են:
ԿՈՎԿԱՍՅԱՆ ԳՈՐՇ ՄԵՂՈՒ, մեղուների հնագույն ցեղ: Ունի զարգացած հոտառություն, խաղաղասեր է, կուտակում է մեծ քանակությամբ ակնամոմ: Կնճիթը երկար է (6,6-7,2 մմ): Աշխատավոր մեղվի կենդանի զանգվածը 90 մգ է, մայր մեղվինը՝ 180- 200 մգ: 1 փեթակի միջին բերքը 29 կգ է: ՀՀ-ում (լեռնաանտառային գոտում) տարածված է այս ցեղի տարատեսակ հայկական գորշ մեղուն: Կ.գ.մ-ի մաքրացեղությունը պահպանելու հա մար արգելված է մեղվի այլ ցեղերի ներմուծումը Անդրկովկաս:
ԿՈՎԿԱՍՅԱՆ ԳՈՐՇ ՏԱՎԱՐԻ ՑԵՂ, կաթնամսատու ցեղ: Ստացվել է բնաշխարհիկ տավարի և շվից ցեղի տրամախաչումից: Լավ հարմարված է ՀՀ և՝ լեռն., և՝ ցածրադիր գոտիների պայմաններին: Թույրը գորշ է, մարմնակազմ- վածքը՝ խիտ, ոսկրակազմը՝ ամուր: Կովկասյան գեդգեղիկ Կովկասյան գորշ տավարի ցեղի կով Կովկասյան լեռնային ագամա Գլուխը միջին չափի է, պարանոցը՝ կարճ և ծալքավոր, մևդավի բարձր.՝ 126-128 սմ: Կովերի միջին կենդանի զանգվածը 450-550 կգ է, ցուլերինը՝ 700-1000 կգ: Կաթնատվությունը 3,5- 4 (առավելագույնը՝ 5-7) հզ. կգ է, կաթի յուղայնությունը՝ 3,7-3,9 %, սպիտակուցի պարունակությունը՝ 3,3- 3,4%: Սպանդային ելքը 50-55 % Կենդանիներն օժտված են արոտագիրացման լավ հատկություններով: Առանց լրացուցիչ կերակրման մատղաշը տալիս է 650-700 գ միջին օրական քաշաճ: Ցեղն օժտված է վերարտադրող, ունակությամբ, բնական դիմադրողականությամբ, հիվանդությունների հանդեպ ցածր ընկալունակությամբ և լեռնային արոտներն արդյունավետ օգտագործելու ունակությամբ: ՀՀ տնտեսություններում հիմնականում բուծվում է տավարի այս ցեղը (մոտ 95 %):
ԿՈՎԿԱՍՅԱՆ ԼԵՌՆԱՅԻՆ ԱԳԱՄԱ (Laudakia caucasia), կովկասյան լաուդակիա, ագամաների ընտանիքի ասիական լեռնային օղակապոչ ագամաների (լաուդակիաներ) ցեղի մողես: Տարածված է ՀՀ բոլոր մարզերում: Բնակվում է չորասեր թփուտա- յին կամ նոսրանտառային բուսականությամբ, լավ լուսավորված, ժայռոտ ու խիստ քարքարոտ վայրերում: Մարմնի երկար, տարիքի հետ փոխվում է (3,6-16 սմ), պոչը գրեթե կրկնակի երկար է: Գլուխը կլորավուն է ու տափակ՝ համեմատաբար սուր դիմային հատվածով, տարանջատված է մարմնից: Կոպերը շարժուն են, անակի տաքին ականջը լավ է արտահայտված, թմբկաթաղանթը լավ երևում է: Մարմինն ու պոչի հիմքը լայն են ու տափակ, պոչը՝ գլանաձև: Մեջքային մակերեսի թեփուկները խոշոր են, անփայլ: Թեփուկների մի մասը կրում է կատարներ ու փշաձև ելուստներ: Գլուխը ծածկված է մանր թեփուկներով: Պոչային թեփուկները դասավորված են զուգահեռ շարքերով՝ ձևավորելով կանոնավոր օղակներ:
Մարմնի վերին մասը գորշամոխրագույն, մոխրագույն, սպիտակաշագանակագույն կամ գրեթե սև է: Մեջքին սովորաբար առկա է մուգ եզրագծով լայնակի ձգված տձև սպիտակավուն բծերից կազմված նախշ: Մեջքի կողքերին կա տարբեր աստիճանի արտահայտված ցանցանման Նախշ: Փորը մուգ գորշավուն է կամ բաց սպիտակավարդագույն: Պարանոցի և ներքին ծնոտի վրա արտահայտված է մարմարանման նախշ: Բազմացման ժամանակ պարանոցը, կուրծքը, առջևի վերջույթները, մասամբ՝ փորիկը, ստանում են սևակապտավուն, գրեթե սև գունավորում: Պոչը ծածկված է լայնակի զուգահեռ օղակներից բաղկացած նախշով:
Ձմեռում է ժայռերի խորը ճեղքերում կամ խոշոր քարերի տակ՝ աշնան վերջից գարնան սկիզբը:
Սնվում է մանր անողնաշարավորներով ու բուսականությամբ: Զուգավորվում են ապրիլի վերջից հունիսի սկիզբը: Արուն, որպես կանոն, ունի «հարեմ», զուգավորվում է մի քանի էգերի հետ: Ձվադրում է մայիսի վերջից հուլիսի սկիզբը, դնում է 5-14 ձու: Երիտասարդ ագամաները հայտնը- վում են հուլիսից սեպտեմբեր: Սեռահասուն են դառնում 3 տարեկանում: 28. ՀԲ