հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի: ՀՀ-ում հայտնաբերվել է 2001-ին՝ Գեղարքունիքի մարզում (Արեգունի և Սևանի լեռնաշղթաների ստորոտում): Փոքր չափի է: Ունի տարածման սահմանափակ արեալ: Կենսակերպն ուսում¬ նասիրված է մասնակի: ՀՀ բնաշխարհիկ է:
ՀԱՅԿԱԿԱՆ ԴԵՂԻՆ ՄԵՂՈՒ, մեղուների բնաշխարհիկ հնագույն ցեղախումբ:
Մեղուներն ունեն լավ զարգացած հոտառություն, արագ աճում և բազմանում են: Խաղաղասեր են և մաքրասեր: Կուտակում են մեծ քանակությամբ ակնամոմ, դիմացկուն են վնասատուների նկատմամբ: Աշխատավոր մեղվի կենդանի զանգվածը 107 մգ է, մայր մեղվինը՝ 200-220 մգ Կնճիթի երկար. 6-6,9 մմ է: ՀՀ-ում 1 փեթակի միջին բերքը 18-25 կգ է Տարածված է Սյունիքի, Վայոց ձորի մարզերում, նաև դաշտավայրային և տաք շրջաններում: Մաքրացեղ պահպանվել են հատկապես Մեղրիում: Հ.դ.մ-ների պահպանման և տոհմային աշխատանքով զբաղվում են Երևանի «Նեկտար» մեղվաբուծ. ԳՀ պետ. ձեռնարկության Մեղրիի հենակետում:
ՀԱՅԿԱԿԱՆ ԷՅՐԵՆԻՍ (Eirenis punctatolineatus), կետագծավոր էյրենիս, լորտուների ընտանիքի լորտուների ենթաընտանիքի Eirenis ցեղի օձ:
ՀՀ-ում հանդիպում է Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի ոչ շատ բարձր լեռներում, Երևանի շրջակայքում: Տարածված է կիսաանապատային, չոր տափաստանային, թփուտային ու չորային նոսրանտառային բուսականությամբ քարքարոտ կենսավայրերում, երբեմն՝ նաև մշակովի տարածքների հարևանությամբ: Վարում է գլխավորապես փորող ապրելակերպ: Գարնանը և ամռան սկզբին, երբ հողը բավականին խոնավ է, հանդիպում է քարերի տակ և այլ թաքստոցներում, այլ կենդանիների բներում ու հողի փխրուն շերտերում:
Մարմնի երկար, տարիքի հետ փոխվում է (11-49 սմ), պոչը 3-4 անգամ կարճ է: Էգերը խոշոր են ադոլներից: Մարմինը համեմատաբար հաստ է: Գլուխը թույլ է տարանջատված մարմնից, տափակ է՝ ծածկված խոշոր վահանիկներով: Աչքերը մանր են՝ գրեթե սև ծիածանաթաղանթով, բիբը՝ կլոր: Մեջքային թեփուկները հարթ են ու փայլուն: Մեջքային մակերեսը բաց մոխրագույն է, բաց սրճագույն՝ վարդագույն կամ գորշ երանգով, պոչը՝ ավելի բաց գույնի: Մեջքի երկայնքով ձգվում է մանր մուգ բծերի 8-10 շարք: Հաճախ բծերը, մարմնի հետևի կեսում միանալով, ձևավորում են երկայնակի զոլեր, կամ բոլորովին անհետանում են: Գլխի վահանիկների վրա առկա են մուգ բծեր: Որովայնային մակերեսը դեղնավուն է՝ վարդագույն երանգով, երիտասարդինը՝ մոխրագույն:
Սնվում է մանր ողնաշարավորներով (կարիճներ, մողեսներ): Ձմեռում է աշնան 2-րդ կեսից գարնան 2-րդ կեսը՝ 1 մ-ից խոր հողի չսառցակալող շերտերում: Զուգավորումը տեղի է ունենում մայիս-հունիսին: Հուլիս-օգոստոսին էգը դնում է երկարավուն (25-27 x 10-11 մմ) 3-8 ձու: Ձագերը ծնվում են սեպտեմբերին: Օգտակար է. ոչնչացնում է վնասատու միջատներին, փափկամարմիններին, նաև թունավոր հոդվածոտանիներին:
Երբեմն խնամվում է անազատ պայմաններում: Օգտագործվում է գի՜տահետազոտ. նպատակով: Մարդու և կենդանիների համար անվնաս է: ղետ է. գերիշխում են գորշ, մոխրաույն, կանաչավուն, ձիթապտղագույն ու շագանակագույն երանգները: Մարմնի առջևի կեսի գունավորումն ավելի վառ է: Մեջքի երկայնքով ձգվում է Հայկական մուգ, տձև,
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՅՌԱՅԻՆ ՄՈՂԵՍ (Darevskia armeniaca), մողեսների ենթակարգի իսկական մողեսների ընտանիքի Դարևսկիա (Darevskia) ցեղի մողես:
ՀՀ-ում հանդիպում է Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի և Կոտայքի մարգերում: Բնակվում է ժայռային և խիստ քարքարոտ, նաև տափաստանային, թփուտային, նոսրանտառային, անտառային բուսականությամբ ցածր լեռնային վայրերում, շինությունների պատերի ճեղքերում:
Բարեկազմ է, փոքր, տափակ մարմնով, երկարությունը տարիքի հետ փոխվում է (2,4-7,3 սմ), պոչը գրեթե կրկնակի Երկար է, ինքնահատվող: Գլուխը տափակ է՝ ծածկված խոշոր վահանիկներով: Մեջքային մակերեսը ծածկված է միանման, մանր ոսպանման թեփուկներով, կողմնային մակերեսի թեփուկներն ավելի խոշոր են: Մեջքի գունավորումը խայտաբըշկի ձգված մանր բծերից բաղկացած բավական նեղ նախշ: Կողմնային մուգ գորշաշագանակագույն զոլերը կազմված են թեթևակի արտահայտված օղանման խալերի զուգահեռ երկայնակի շարքերից: Օղանման խալերն ունեն սպիտակավուն կենտր. խալ և մուգ եզրագիծ: Առջևի վերջավորությունների մակարդակին առկա են 1-2 կապույտ խալեր: Որովայնային մակերեսը ծածկված է 6 երկայնակի շարքեր ձևավորող խոշոր ու լայն վահանիկներով և ունի բաց դեղնավուն գունավորում, իսկ կոկորդային և ներքին ծնոտային մակերեսները սպիտակավուն են: Որովայնային մակերեսի Եզրային վահանիկները կրում են իրար հաջորդող Երկնագույն ու սև խալեր: Կարող է հանդիպել համատեղ Դալի, Ռոստոմբեկովի, Ռադդեի ու Պորչինսկու ժայռային մողեսների հետ, որոնցից տարբերվում է գունավորմամբ և