բարդ, վերարտադրող, տրամախաչման միջոցով:
Ունի կարճացած իրանով ամուր մարմևակազմվածք: Իրանի միջին երկար. 50,5 սմ է, կրծքի փաթը՝ 33,4 սմ, միջին կենդանի զանգվածը՝ 4-5 կգ: Մեկ ծինում ունենում 18-10 (երբեմն՝ 12-14) ձագ: Նորածին ճագարիկների մազածածկը միագույն է, 4-5 ամսականում ձեռք են բերում բնորոշ դարչնագույն, բաց դարչնագույն (կզաքիսային) և մուգ դարչնագույն (սամուրային) միատարր երանգներով գունավորում: Աչքի է ընկնում մորթենու և նրանից պատրաստված հագուստների (մուշտակ, կիսամուշտակ, գլխարկ ևն) բարձր որակով, որը պայմանավորված է մազածածկի արտահայտված գոտիականությամբ, մազարմատների ամրությամբ և մազաթափության գրեթե բացակայությամբ խտացվում 12000-2500 սմ2 լիամազ մորթենի): Ցեղն աչքի է ընկնում բնական բարձր դիմադրողականությամբ, վաղահասությամբ, տնտ. արդյունավետ երկարակեցությամբ ևն:
Ունի մեծ պահանջարկ հանրապետության մենատնտեսների և արտերկրյա շուկայի կողմից:
ՀԱՅԿԱԿԱՆ ՄԿՆԻԿ (Sidsta armenica), մկնանմանների ընտանիքի մկների ցեղի կաթնասուն կենդանի:
Մարմնի երկար, մոտ 66 մմ է, պոչինը՝ 101 մմ, կենդանի զանգվածը՝ մոտ 7 գ: Մեջքը մոխրակարմրագորշ է, վիզը և կողքերը՝ ավելի վառ, փորիկը՝ բաց մոխրավուն, պոչը՝ երկգույն: Հանդիպում է Փամբակի, Ծաղկունյաց, և հնարավոր է, Բարգուշատի լեռնաշղթաների անտառների վերին սահմանից բարձր գտնվող ենթալպյան գոտու մարգագետիններում, մի քանի անհատի հայտնաբերել և որսացել են 2000-2200 մ բարձր-ներում: Կենսակերպն ուսումնասիրված չէ:
Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
ՀԱՅԿԱԿԱՆ ՄՈՒՖԼՈՆ (Armeniana Nasonov), անդրկովկասյան լեռնային ոչխար, սնամեջ եղջյուրավորների ընտանիքի վայրի ոչխար: Բնաշխարհիկ տեսակ է, ունի սահմանափակ տարածում: Մինչև 20-րդ դարի սկիզբը տարածվածության շրջանն ընդգրկել է Հայկ. լեռնաշղթայից մինչև Արագածի ստորոտները: Այժմ կանգնած է անհետացման վտանգի եզրին: Առանձնյակները ոչ մեծ խմբերով (մինչև 7-8 գլուխ) հանդիպում են Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, Խոսրովի անտառ արգելոցում:
Մարմնակազմվածքը սլացիկ է, կենդանի զանգվածը՝ ոչ մեծ: Արուների մարմնի երկար. 130-135 սմէ, մաքիներինը՝ 105-120 սմ, մևդավի բարձր, համապատասխանաբար՝ 85-90 և 70-80 սմ, կենդանի զանգվածը՝ 50- 60 և 35-45 կգ: Արուներն օժտված են խոշոր եղջյուրներով, որոնք, ձգվելով դեպի մնդավ, կազմում են շրջան: Մաքիները հիմնականում անեղջյուր են: Մայրերն առաջին ծինում ունենում են 1, հետագայում՝ զույգ գառներ: Մազածածկը կոպիտ է, կարճ, բաց շագանակագույն՝ քստամազից և աղվամազից կազմված: Հասուն արուների մեջքին կա սպիտակ թամբանման նշան: Ընտանի ոչխարի ամենահավանական նխահայրերից է: Ընտանի ոչխարի հետ տրամախաչումից տալիս է առողջ պտղատու սերունդ: Ապրում է 12-14 տարի:
Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
ՀԱՅԿԱԿԱՆ ՈՐՈՐ (Larus armenicus), որորների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, տարածված:
Մարմնի երկար. 55-60 սմ է, թևերի բացվածքը՝ 131-143 սմ, կենդանի զանգվածը՝ 1,5 կգ Աչքերը մուգ են, ոտքերը՝ դեղին, կտուցը՝ դեղին՝ մուգ շերտով: Հասունի թռիչքի ժամանակ ակնառու են արտաքին թևի խոշոր սև հատվածը և առաջնային փետուրներից առաջինի սպիտակ բիծը: Աչքի ծիածանաթաղանթը (90 %-ի մոտ) մուգ դարչնագույնից դեղնավունմոխրագույն է: Բնադրման շրջանում գլուխը, մարմինը ներքևից սպիտակ են, վերևից՝ բաց մոխրագույն, պոչը՝ սպիտակ, ոտքերը՝ վառ նարնջագույն-դեղին: Կտուցը դեղին է, ենթակտուցի ծայրին մոտ կա կարմիր պուտ՝ սև նեղ նախածայրաշերտով: Հետբնադրման շրջանում կտուցի ծայրը բաց դեղին է՝ ցայտուն սև նախածայրաշերտով և անհետացող կարմիր պտով: Ոտքերն ավելի խամրած են: Երիտասարդի կտուցը մուգ է, ոտքերը՝ վարդագույն երանգով: Գլուխը, վիզը, մարմինը սպիտակավուն են, գագաթը՝ թույլ խայտերով: Թիկնոցը, ուսափետուրները դարչնագույնմոխրագույն են: Կազմում է երամներ: Հաճախ հանդիպում է դաշտերում և աղբանոցներում: Լայնորեն տարածված է ջրին մոտ: Սնվում է կենդ, և բուս, կերով:
Մինչև Սևանի ջրի մակարդակի նվազումը Հ.ո. բնադրում էր լճի առափնյա ժայռաքիվերին, 1960-ից ի վեր բնադրագաղութները ձևավորվում են նոր գոյացած կղզիների վրա: Բները կառուցում են մարտի 2-րդ կեսից մայիսի 1-ին կեսը: Բույնը փոսիկ է՝ քարերի և բույսերի արանքում, հաճախ՝ թփերով քողարկված: Դևում է 70 մմ տրամագծով, կանաչավուն-դարչնագույն՝ մուգ դարչնագույն պտերով 3 (հազվադեպ՝ 4) ձու: Թխսակալում են էգը և արուն՝ մոտ 30 օր: Ձագերը հայտնվում են մայիսի վերջից հուլիսի 2-րդ կեսը: 3-4 օրական ձագերը վտանգի դեպքում կարողանում են հեռանալ և թաքնվել մոտակա թփուտներում: Թռիչքին լիարժեք տիրապետող երիտասարդ, ջրի մակերեսին լողացող մեծ երամներ են կազմում՝ մեծ մասամբ ծնողների հսկողությամբ: Միակ թռչնատեսակն է, որը ՀՀ-ում կազմում է աշխարհում ամենախոշոր բնադրագաղութը և ներկայացված է բնաշխարհիկ տեսակի կարգավիճակով: ՀՀ-ում Հ. ո. առաջացնում է 2 խոշոր բնադրագաղութներ (գաղութում՝ 5-8 հզ. թռչուն)՝ Սևանա և Արփի լճերի կղզիներում: Աշնանը տարածվում է ՀՀ բոլոր ջրային մակերեսներով:
1997-ին Հայաստանի կենտրոնական բանկը թողարկել է «Հայկական որոր» խորագրով արծաթե և պողպատե հուշադրամներ, 2003-ին թողարկվել է Գիլլի լճի վերականգումը խորհրդանշող դրոշմանիշ՝ Հ.ո-ի պատկերով:
Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
ՀԱՆԴԱՐՏ ԷՅՐԵՆԻՍ (Eirenis modestus), լորտուների ընտանիքի լորտուների ենթաընտանիքի էյրենիս ցեղի տեսակ: