հզոր կտուցի և վանդակային պայմաններին հարմարվելու շնորհիվ գեղագիտ. որոշակի արժեք է ներկայացնում:
ՀԱՐԱՎԱՅԻՆ ՊԱՅՏԱՔԻԹ ՉՂՋԻԿ (Rhinolophus euryale), չղջիկների ենթակարգի պայտաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի: ՀՀ-ում հանդիպում է հվ-արլ. մարզերում: Բնակվում է քարանձավներում, ժայռերի խորշերում և ճեղքերում՝ երբեմն Նաև ձմեռում է այդտեղ՝ սրականջ գիշերաչղջիկի, սովորական երկարաթև չղջիկի, մեծ պայտաքիթ չղջիկի հետ:
Մարմնի երկար. 43-51 մմ է, պոչինը՝ 18-26 մմ, նախաբազկինը՝ 45- 55 մմ, կենդանի զանգվածը՝ 6 գ: Մռութը պայտաձև շրջապատող մորթին ունի մոխրագույնից շիկակարմիր երանգ: Սնվում է մեծ և փոքր միջատներով (թիթեռներ, բզեզներ, ճանճեր, մոծակներ, մլակներ և այլն): Հունիս-հուլիսին ծնում է 1 (հազվադեպ՝ 2) ձագ, որը 3,5-4,5 շաբաթականում հասնում է սեռահասուն կենդանու չափերին:
Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
ՀԱՐԱՎԱՅԻՆ ՍՈԽԱԿ (Luscinia me- garhynchos), կեռնեխների ընտանիքի երգեցիկ թռչուն: Բնադրող-չվող է: Մարմնի երկար. 14 սմ է, թևերի բացվածքը՝ 20- 22 սմ, կենդանի զանգվածը՝ 15 գ: Մարմինը վերևից դարչնագույն է, պոչը՝ կարմրադարչնագույն, ներքևից՝ մոխրագույն: Երիտասարդը ներքևից դարչնագույն պտերով է: Թաքնված թռչուն է և դժվար տեսանելի, հաճախ ճանաչվում է անզուգական գեղեցիկ երգով: Երգում է գիշերը, լուսաբացին: Գերադասում է խիտ թփուտները: Սնվում է անողնաշարավորներով, սերմերով: Բույնը գավաթաձև է՝ խոտաբույսերից: Բնադրում է թփուտներում՝ գետնին: Դնում է 22 մմ տրամագծով, բաց կապույտ՝ պտավոր 4-5 ձու:
Կենսակերպն ուսումնասիրված է մասնակի:
ՀԵԾՅԱԼՆԵՐ (Ichneumonidae), թաղանթաթևավորների կարգի միջատների ընտանիք: ՀՀ-ում հայտնի է մոտ 100 տեսակ: Առավել տարածված են Ichneumon sarcitorius Լ., Pimpla instigator F., Angitia armillata Grau և այլ տեսակներ:
Հասունի մարմնի երկար. 2-40 մմ է: Փորիկի և կրծքի հոդավորումը շարժական է: Մեծամասնությունն ունի լավ զարգացած թևեր, էգերը՝ երկար ձվադիր: Թրթուրները զարգանում են տիրոջ մարմնում և ոչնչացնում վերջինիս ներքին օրգանները: Հասուն Հ. սնվում են հիմնականում ծաղիկների նեկտարով: ՀՀ-ում Հ. էական Նշանակություն ունեն վնասակար միջատների քանակի կարգավորման գործում: Որոշ տեսակներ կենսբ. պայքարի միջոց են: Երբեմն Հ. են անվանում թաղանթաթևավորների այլ խմբերի (բրակոնիդներ, պրոկտոտրուպոիդներ, խալցիդներ):
ՀԵՍԵՆՅԱՆ ՃԱՆՃ (Mayetiolla destructor), գալամլակների ընտանիքի միջատ: ՀՀ-ում սակավաթիվ տարածված է ամենուրեք: Հացաբույսերի վտանգավոր վնասատու է. զարգացման բարենպաստ պայմաններում կարող է զանգվածաբար բազմանալ և լուրջ վնաս պատճառել:
Նման է մոծակի: Մարմնի Երկար. 8 մմ Է: Թևերը երկար են և լայն: Բեղիկները կազմված են Երկարացած հատվածներից: Թաթերի ճանկերը պարզ են կամ հիմքում ատամիկով: Թրթուրները Երկարացած են, դեղին: Ձմեռում է հասուն թրթուրի փուլում՝ կեղծ բոժոժում, գլխավորապես աշնանացան հացաբույսերի մնացորդների և մի շարք վայրի բույսերի վրա: Գարնանը թրթուրը հարսնյակավորվում է, մայիսի 1-ին կեսին տեղի է ունենում ճանճերի թռիչքը և տևում է շուրջ 1 ամիս: ճանճն ապրում է 6-7 օր: Ձվադրում է աշնանացան և գարնանացան բույսերի տերևների վերին մակերեսին՝ շղթայաձև: Ձվի զարգացումը տևում է 4-7 օր: Ձվից նոր դուրս եկած թրթուրները կարող են սնվել միայն նուրբ և հյութալի ցողունի պատյանի տակ: Թրթուրի զարգացումը տևում է մոտ 30 օր: Հարսնյակավորվում են նույն տեղում: Հարսնյակի զարգացումը տևում է 14-16 օր: Զարգացման բարենպաստ պայմաններում Հ. ճ. տալիս է գարնանային և աշնանային հիմն, և ամառային 1-3 սերունդ: Կլիմ. անբարենպաստ պայմաններում թրթուրները կարող են երկար ժամանակ մնալ կեղծ բոժոժներում՝ հարաբեր, հանգստի (դիսպաուզա) վիճակում:
Պայքարի միջոցները, վաղ և խորը ցրտահերկ, դիմացկուն սորտերի ընտրում, ժամանակին բերքահավաք:
ՀՆԳԱՄԱՏ ՃԱԳԱՐԱՄԿՆԵՐ (AI- lactagidae), ցատկամկներ, կրծողների կարգի կաթնասունների ընտանիք: Հայտնի է 6 ցեղի 14 տեսակ: ՀՀ-ում հանդիպում է 2 տեսակ՝ փոքրասիական ճագարամուկ և փոքր ճագարամուկ:
Փոքր, միջին և խոշոր չափերի կենդանիներ Են: Մարմնի երկար. 85-230 մմ է, պոչինը՝ 80-315 մմ, կենդանի զանգվածը՝ 40-415 գ: Գլուխը մի¬ ջին չափի է՝ թեթևակի կարճացած դնչիկով, քիթը՝ տափակ, աչքերը՝ մեծ, ականջները՝ բավական երկար և հիմքի մոտ ծայրերը կճացած: Հետևի ոտքերը երկար են (կազմում են մարմնի երկարության 52%-ը), թաթերը հնգամատ Են, արտաքին և ներքին մատները՝ խիստ կարճացած՝ հարմարեցված երկոտանի հետաթռիչքային (ռիկոշետային) արագ վազքին: Պոչը հիմնականում բարակ է (օգտագործվում է վազքի ընթացքում հավասարակշռությունը պահելու համար), մարմնից բավական Երկար և վերջանում է լավ արտահայտված, տափակավուն, սովորաբար՝ 2-3-գունանի, երկար մազափնջով՝ վրձնիկով (դրոշ): Մորթին խիտ է և փափուկ: Գլուխը և մարմինը թուխ են, բաց կավամոխրագույնից մուգ գորշաօքրայագույն: Փորը սպիտակ է: Տեսակների մեծ մասը գիշերային, ամենակեր կամ բուսակեր, անապատային կամ կիսաանապատային, ձմռանը քուն մտնող կրծողներ են: