Հասուն թրթուրը մուգ կամ բաց կանաչ է, գլուխը՝ գորշ դեղնավուն: Ոտքերի վրայով անցնում են լավ արտահայտված դեղին գծեր: Զանգվածային բազմացման տարիներին մեծ վնաս է հասցնում պտղատու և այլ մշակաբույսերի (մոտ 100 անտառային տեսակների): Թիթեռների թռիչքը հոկտեմբեր-նոյեմբերին է: Ձմեռում են հիմնականում ձվերը: Ձմեռային երկրաչափ. արուն (1) U էգը (2)
ՁՄԵՌԱՅԻՆ ԻՇԽԱՆ (Salmo ischchan ischchan), սաղմոնաձկների ընտանիքի ձուկ, Սևանի իշխանի 4 ենթատեսակներից մեկը: Բնակվում է միայն Սևանա լճում, որտեղ, ըստ բազմացման տեղի և աճման արագության, առաջացնում է 2 էկոլոգ. խումբ:
Համեմատաբար խոշոր ձուկ է: Մարմինը գլանաձև է՝ կողքերից մի փոքր սեղմված, երկար.՝ 50-55 (երբեմն՝ 90) սմ, զանգվածը՝ մինչև կգ Մարմինը համեմատաբար բարձր է իշխանի մյուս Ենթատեսակների համեմատ: ճարպային լողակը գտնվում է մեջքային և պոչային լողակների միջև: Գլուխը մեծ է, դունչը՝ բութ, բերանը՝ համեմատաբար փոքր: Էգերի բազմացմանը չմասնակցող արուների ծնոտները հավասար երկարություն ունեն: Ծեր արուների ստորին ծնոտը վերինից երկար է: Բերանը զինված է ծնոտների, քմոսկրերի, խոփոսկրերի և լեզվի վրա գտնվող լավ զարգացած ատամներով: Թեփուկները մանր են, կողագծում՝ 108-114 հատ: Մեջքային լողակում ճառագայթները 11-14-և են, հետնալողակում՝ 11-12: Խռիկային 1-ին աղեղի վրա գտնվում են համեմատաբար կարճ, գուրզաձև ծայրերով 16-20 առէջներ: Մարմնի գունավորումն անմիջականորեն կախված է սեռ. գեղձերի հասունացումից: Մանրաձկները մինչև 1 տարեկանը դեղնականաչավուն են՝ ուղղահայաց դարչնագույն շերտերով: Սեռահասուն առանձնյակները, բացառությամբ բազմացման շրջանի, ունեն արծաթափայլ գունավորում՝ երկնագույն, ծիրանագույն, կանաչավուն, երբեմն՝ թույլ ոսկեգույն նրբերանգներով: Մարմինը պատված է 1 մմ-1 սմ տրամագծով սև կլորավուն բծերով: Լողակները սովորաբար մոխրագույն են:
Էգերը սեռահասուն են դառնում կյանքի 5-րդ, արուները՝ 4-րդ տարում: Բազմացման ընթացքում արուների Ձյան ճնճղուկ, հասունը և երիտասարդը մաշկը հաստանում ու մգանում է, թեփուկները թաղվում են մաշկի մեջ, և երևում են միայն Նրանց ծայրերը, անհետանում է արծաթափայլ գունավորումը, ատամները երկարում են, ստորին ծնոտի ծայրին առաջանում է կեռ ելուստ: Մարմինը ծածկվում է լորձով: Էգերի մոտ այդ փոփոխություններն ավ էղի թույլ են արտահայտվում:
Բազմանում է հոկտեմբերից դեկտեմբեր և հունվարից մարտ՝ լճի առափնյա մասերում՝ 0,5-5 մ խոր. (ալֆա էկոլոգ. խումբ), և մինչև 22 մ (բետա էկոլոգ. խումբ) խորներում: Բազմացման վայրում ջրի ջերմաստիճանը 0,3-3°C է: Բեղունությունը կարող է հասնել մինչև 9 հզ. ձկնկիթի: Մինչև 4-5 սմ երկարության հասնելը մանրաձկները բնակվում են իրենց ծննդավայրի շրջակայքում՝ խճաքարերի արանքներում, այնուհետև անցնում են պելագիալ կենսաձևի՝ սնվելով կենդ, պլանկտոնով:
Սնվում է մերձհատակային կենդանիներով (ջրային իշուկներ, տզրուկներ, ջրային միջատների թրթուրներ): Խոշոր առանձնյակները կարող են սնվել նաև մանր ողնաշարավորներով (ձկներ, երկկենցաղներ): Մինչև Սևանա լճի մակարդակի նվազումը ունեցել է արդ. նշանակություն և տվել իշխանի ընդհանուր որսի մինչև 25-30 %-ը: Ներկայումս համարվում է իշխանի ոչնչացված ենթատեսակ՝ ձվադրավայրերի չորացման և գերորսի հետևանքով:
ՁՅԱՆ ՃՆՃՂՈՒԿ (Montifringilla nivalis), ճնճղուկների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, քիչ տարածված: ՁՆԱՏԻՆ 447 Մարմնի Երկար. 17 սմ է, թևերի բացվածքը՝ 34-38 սմ, կենդանի զանգվածը՝25-31 գ: Ցայտուն սև, մոխրադարչնագույն ու սպիտակ նախշերով թռչուն է: Թռիչքի պահին տեսանելի է արտաքին թևի թափահարող փետուրների ցայտերանգությունը՝ սպիտակ ներքին թևի համադրությամբ: Գլուխը և մեջքը մոխրադարչնագույն են, պարանոցը՝ սև: Պոչի կենտր. փետուրները և վերնապոչը սև են, եզրային փետուրները՝ սպիտակ: Բնադրման շրջանում կտուցը հիմնականում սևավուն է: Արուի կզակի սև հատվածն ավելի հստակ է, քան էգինը: Հետբնադրման շրջանում արուի և էգի կզակի հատվածը թույլ է արտահայտված, կտուցը բաց գույնի է, ծայրը՝ մուգ: Երիտասարդը նման է հետբնադրման շրջանի անհատին, սակայն ավելի միատարր դեղնադարչնագույն է: Արտաքին թևի և պոչի կենտր. փետուրները դարչնավուն են: Երամային է: Հետբնադրման շրջանում ալպյան մարգագետիններում Ձ. ճները կազմում են կերակրվող մեծ երամներ: Համարձակ է, մարդու հարևանությանը՝ անտարբեր: Բնակվում է բարձրադիր լեռնալանջերում: Սնվում է սերմերով և մանր անողնաշարավորներով: Բնադրում է մայիսհունիսին՝ փոքր գաղութներով, հազվադեպ՝ զույգերով՝ ժայռաճեղքերում կամ խորշերում, քիվերին, քարակույտերում: Բույնը կառուցում է խոտերից ու մազերից: Դնում է 23 մմ տրամագծով, սպիտակ 4-5 ձու:
Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
ՁՆԱՅԻՆ ԴԱՇՏԱՄՈՒԿ (Microtus nivalis), համստերանմանների ընտանիքի դաշտամկների ենթաընտանիքի կրծող կաթնասուն կենդանի: ՀՀ-ում տարածված է լեռնատափաստանային, ենթալպյան, ալպյան գոտիների քարացրոններում, փլվածքներում, ժայռաճեղքերում (երբեմն՝ քարակույտերում ու փլատակներում), որոնց մերձակայքը հարուստ է բուսականությամբ, հազվադեպ հանդիպում է ցածրադիր և անտառային գոտիներում (700-3815 մբարձրներում): Բնակվում է ժայռերի ու քարերի արանքներում և այլ բնական պատսպարաններում:
Մարմնի երկար, մինչև 14,7 սմ է, պոչինը՝ 6,8 սմ, կենդանի զանգվածը'