մինչև 66 գ: Մեջքի մորթին մորխագույն է, փաեղեգնաթռչնակ փուկ, խիտ, թույլ տարբերակված, փորինը՝ բաց մոխրագույն: Պոչը սպիտակավուն է: Սնվում է հիմնականում բույսերի (մոտ 50 տեսակ) կանաչ մասերով, այդ թվում՝ փշոտ և թունավոր բույսերով, մամուռներով, քարաքոսերով: Բույնը պատրաստում է խոտերից, մամուռներից կամ բրդից: Բազմանում է տարին 3 անգամ: Ունենում է մինչև 11 ձագ: Տաք եղանակին ակտիվ գործում է մթնշաղին, վաղ գարնանը և աշնանը՝ ցերեկը, ձմռանը հողի մակերեսին գործունեությունը դադարեցնում է և անցնում (սեպտեմբերին) քարերի արանքներում պահեստավորած (մինչև 3 կգ չոր խոտաբույսերով սնվելուն:
Վնասակար չէ ուրույն կենսակերպի շնորհիվ: Երբեմն կարող է լինել ժանտախտի պատահական կրող:
ՂԱՐԱԲԱՂԻ ՁԻ, լեռն, հեծկան ձիերի ցեղ: Ստեղծվել է հնագույն ժամանակներում ժող. ընտրասերման (պարսկ., թուրքմեն․ հնագույն, իսկ հետագայում արաբ․ ձիերի ցեղերի ներազդման) միջոցով՝ Կուր և Արւսքս գետերի միջև ընկած տարածքում: Հայոց այրուձիու կազմում հայտնի էր որպես լավագույն հեծկան: Արտահանվել է տարբեր երկրներ (Իրան, Ֆրանսիա, Լեհաստան և այլն): Աչքի է ընկնում իր գեղեցիկ կառուցվածքով, արտաքին տեսքով նմանվում է արաբ․ ձիերին (չոր մարմնակազմվածք և հեզ վարքագիծ):
Գլուխը թեթև է, իրանը՝ ուղիղ: Մնդավի բարձր. 145-150սմէ, իրանի թեք երկար.՝ 145-150 սմ, կրծքի փաթը՝ 160-165 սմ, դաստակի փաթը՝ 16-18 սմ. Երանգն աշխետ է, մոխրագույն, դեղին՝ ոսկե կամ արծաթե փայլով: Օգտագործվել է Դոնի, անդրկովկասյան հանրապետությունների, արմ. եվրոպ. մի շարք երկրների տարբեր ձիերի ցեղերի բուծման և բարելավման նպատակով: Սահմանափակ քանակով բուծվում է ԼՂՀ տարբեր շրջաններում:
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՈՉԽԱՐԻ ՑԵՂ, կաթնամսաբրդատու, կիսակոպտաբուրդ ցեղ: Հանդիպում է ԼՂՀ-ում և ՀՀ Սյունիքի մարգում:
Մաքիների միջին կենդանի զանգվածը 45-50 կգ է, արուներինը՝ 55- 70 կգ՚. Մնդավի միջին բարձր. 55-60 սմ է, իրանի երկար.՝ 50-70 սմ. Կաթնատվությունը 40-140 կգ է: Մազածածկն սպիտակ է՝ տարբեր երանգներով, երբեմն հանդիպում են սև և մոխրագույն առանձնյակներ: 2 խուզից ստացվում է 2-2,5 կգ բուրդ:
Ցեղի առանձնահատկություններից են ճարպապոչի (զանգվածը՝ 3- հկՓ երկթևությունը, դրա կենտրոնում կարճ պոչի առկայությունը և ականջների տարաձևությունը (կարճ, երկար և գրեթե անականջ): Այժմ մաքրացեղ վիճակում գրեթե չի պահպանվել:
ՃԱՀՃԱԿՈՒՂԲԵՐ (Myocastoridae), կրծողների կարգի ընտանիք: Հայտնի է 1 ցեղի (Myocastor) 1 տեսակ՝ ճահճակուղբ կամ նուտրիա (Myocastor coypus). կիսաջրային կենսակերպի խոշոր կրծող է: Հայաստանում Ճ․-ի կլիմայավարժեցման աշխատանքները կատարվել են XX դ. 40-ական թթ.՝ Սև ջուր գետի ստորին ավազանում և Ակնալճում: Այժմ հանդիպում է նաև Արաքսի և նրա վտակների ստորին ավազանների, Արմավիրի և Արարատի մարզերի ջրհոսքերի ու ջրամբարների հանդարտահոս կամ կանգուն, ձմռանը չսառցակալող և ջրային ու առափնյա բուսականությամբ հարուստ տեղանքներում:
Մարմնի երկար, մինչև 60 սմէ, պոչինը՝ մինչև 45 սմ, կենդանի զանգվածը՝ մինչև 8 կգ՝. Մարմինն ամրակազմ է, պոչը՝ կլոր՝ ծածկված թեփուկավոր մաշկով և նոսր, կոշտ մազերով: Հետևի ոտքերն առջևիևներից զգալի երկար են ու խոշոր: Առջևի թաթերն ունեն 4 զարգացած և 1 ապաճած մատներ, հետևինները հնգամատ են, որոնցից չորսը միացած են լողաթաղանթով, իսկ մեկն ազատ է: Վերին և ստորին ծնոտների 2 զույգ կտրիչները չափազանց խոշոր են և դուրս ցրցված: Մազածածկը պարզորոշ բաժանվում է կոշտ ստևի և աղվամազերի: Մարմնի մորթին դարչնաշագանակագույն է, կողքերինը՝ ավելի բաց կամ դեղնավուն: Գործունյա է մթնշաղին և գիշերը: Բնակվում է խոտաեղեգի և եղեգի մացառուտներում կամ մինչև 3 մ երկար, ստորգետնյա բներում, որոնց մուտքն սկսվում է ջրի եզրից: Սնվում է հյութեղ ջրային բույսերով, խոտաեղեգի և եղեգի արմատներով, երբեմն՝ մատղաշ ցողուններով ու տերևներով, ճահճային անողնաշարավորներով: Լավ լողորդ է և սուզորդ: Բազմանում է տարին 2-3 անգամ, ունենում մինչև 10 ձագ: Ձագերը ծնվում են բավական զարգացած (աչքերը՝ բաց, մարմինը՝ մազածածկ), սեռահասուն են դառնում 5-6 ամսականում: Կյանքի տևողությունը 8 տարի է:
Մորթու բարձր որակի շնորհիվ ունի մեծ տնտեսագործ. նշանակություն: Բուծված են մորթու տարբեր գունավորմամբ ճ.:
Ունեն համաճարակաբան. նշանակություն, լեպտոսպիրոզի հարուցիչների բնական կրողներ են:
ՃԱՐՃԱՏԻՆ ԵՂԵԳՆԱԹՌՉՆԱԿ (Acrocephalus palustris), շահրիկների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, քիչ տարածված:
Մարմնի երկար. 13սմ է, թևերի բացվածքը՝ 18-21 սմ, կենդանի զանգվածը՝ 10-12 գ: Ոտքերը բաց գույնի են, առաջնային փետուրների ծայրերը՝ աղոտ սպիտակ: Հասունը վերևից ձիթապտղագույն և դարչնագույն է, գոտկատեղը՝ դեղին-դարչնագույն երանգով, մարմինը ներքևից՝ աղոտ սպիտակ, կողքերը՝ բաց դարչնագույն՝ դեղին երանգով: Երիտասարդի մարմինը վերևից ավելի դարչնագույն է,