գոտկատեղը՝ շիկակարմիր-դարչնագույն Երանգներով: Բավական երկչոտ և թաքնված թռչուն է: Երգը մեղեդային է՝ բազում նմանակումներով: Բնակվում է բարձրահասակ, փարթամ բուսականությամբ տարածքներում, ձմռանը՝ եղեգնուտներում:
Գարնանային վերադարձը՝ ապրիլի 1-ին կեսին: Ձվերի լրիվ քանակով բները հայտնվում են հունիսի ընթացքում: Երգող անհատներ են գրանցվում հունիսի 2-րդ տասնօրյակում: Հուլիսի 3-րդ տասնօրյակում հայտնվում են թռիչքին տիրապետող երիտասարդ թռչուններ: Թվաքանակը խիստ նվազ է, համակեցության լայն օջախներ չի առաջացնում:
ՃԱՀՃԱՅԻՆ ԿՐԻԱ (Emys orbicularis), սովորական կրիա, աչիկավոր կրիա, ջրային կրիաների ընտանիքի կենդանի:
ՀՀ-ում հանդիպում է միայն Տավուշի մարզում: Տարածված է հիմնականում տաք կամ բարեխառն կիսաչորային գոտիներում: Բնակվում է հոսող և կանգուն բնական ու արհեստ, ջրավազաններում և ջրամերձ տարածքներում: Զրահի երկար, փոխվում է տարիքի հետ (2,2-29 սմ) Պոչը համեմատաբար երկար է (զրահից 1,4-3 անգամ կարճ է): Զրահի մեջքային մակերեսը՝ կարապաքսը, համեմատաբար ուռուցիկ է, վահանիկները՝ հարթ: Զրահի որովայնային մասը՝ պլաստրոնը, շարժուն է: Կարապաքսն ու պլաստրոնը միացած են կապանով: Գլուխը ծածկված է հարթ մաշկով: Մատների միջև, զարգացած են լողաթաղանթներ: Կարապաքսի գույնը գորշ կանաչավունից գրեթե սև է՝ կախված մանր, սև ու սպիտակավուն, դեղնավուն կամ նարնջագույն բծերի խտությունից: Պլաստրոնի գույնը սպիտակավունից դեղնավուն է կամ վարդագույն՝ կախված բաց գույնի բծերի ընդհանուր գունավորումից: Մաշկի մուգ ընդհանուր գունավորման վրա ևս առկա է բաց դեղնավունից նարնջագույն երանգներով մանր բծերի խճանկար: Գլուխն ու վերջույթները նույնպես մուգ գույնի են՝ ծածկված մանր դեղնավուն գծերով: Երիտասարդ կրիաները խայտաբղետ են:
Սնվում է որդերով, հոդվածոտանիներով, փափկամարմիններով, մանր ողնաշարավորներով, լեշերով, նաև ջրային բուսականությամբ: Ձմեռում է հիմնականում հոսող ջրավազանների հատակին՝ թաղվելով տիղմի մեջ (1 մ խոր.): Ձմեռման տևողությունը կախված է կլիմ. պայմաններից (հաճախ՝ հոկտեմբերից մարտի վերջը):
Զուգավորումը սկսվում է ապրիլին, շարունակվում մինչև հունիսի կեսերը: Մայիսի վերջից հուլիսի սկիզբը էգը ձվադրում է 2-3 անգամ, յուրաքանչյուր անգամ դնում երկարավուն, 28-33 մմ x 18-20 մմ տրամագծով 5-10 ձու և դրանք թաղում հողի մեջ: Ձագերը ծնվում են օգոստոսի վերջ-սեպտեմբերի սկզբին: Սեռահասուն է դառնում 6-8 տարեկանում:
Պահպանության նպատակով խնամվում և բազմացվում է նաև անազատ պայմաններում: Օգտագործվում է գիտահետազոտ. նպատակներով, միսն ու ձուն՝ որպես սնունդ: Գրանցված է Բնության պահպանության միջազգ. միության Կարմիր գրքում:
ՃԱՀՃԱՅԻՆ ՄԿՆԱՃՈՒՌԱԿ (Circus aeroginosus), ճուռակների ընտանիքի գիշատիչ թռչուն: Նստակյաց է, քիչ տարածված:
Մարմնի երկար. 48-56 սմէ, թևերի բացվածքը՝ 115-130 սմ, կենդանի զանգվածը՝ 500-750 գ: Թևերը երկար են, լայն, պոչը՝ երկար՝ առանց զոլերի, գոտկատեղը՝ մուգ: Էգը մուգ դարչնագույն է, գլուխը, կոկորդը՝ դեղնասպիտակավուն: Երիտասարդը նման է էգին, ավելի մուգ երանգներով է: Արուն մուգ շիկակարմիր-դարչնագույն է, պոչի թափահարողները՝ մոխրագույն, ծայրերը՝ սև: Որսը որոնում է ցածր, դանդաղ թռիչքի ընթացքում՝ կիսաբաց թևերը վեր պարզած: Ջրամբարի հարակից ցամաքներում հազվադեպ է հայտնվում: Բնակվում է լճերի մոտ, ճահճուտներում: Սնվում է թռչուններով, միջատներով, ջրառնետներով:
Բնադրում է ճահճուտներում (ջրից 120-130 սմ բարձր), առանձին դեպքերում՝ գետնին՝ խիտ բուսուտներում: Ձվադրումը՝ մայիսից հունիս: Դնում է 50 մմ տրամագծով, սպիտակ, կապտավուն կամ կանաչավուն սպիտակ 3-8 ձու: Ձագերը ձվերից դուրս են գալիս հուլիսի սկզբին: Խնամքը հոգում է մայր թռչունը: ՃԱՆԱՐ 449 ճահճային մկնաճուռակ. էգը, արուն և. Երիտասարդը ճանար
ՃԱՅԵՐ ագռավների ընտանիքի թռչուններ: ՀՀ-ում հանդիպում է 3 տեսակ՝ ալպիական ճայ, կարմրակտուց ճայ և սովորական ճայ.
ՃԱՆԱՐ (Barbus capito), ծածանաձկների ընտանիքի ձուկ: ՀՀ-ում տարածված է Արաքս, Ախուրյան, Մեծամոր, Հրազդան, Արփա, Որոտան գետերում: Հանդիպում է նաև Ախուրյանի ջրամբարում, Արարատյան դաշտի ջրանցքներում:
Մարմինը գլանաձև է, մեջքը (ծոծրակից մինչև մեջքային լողակը)՝ կողքերից սեղմված: Խոշոր է: Երկար. 40-50 (երբեմն՝ 90 և ավելի) սմ է, զանգվածը՝ 10 կգ և ավելի: Բերանը ստորին է կամ կիսաստորին: Բերանի անկյուններում և վերին շրթունքի վրա կան մեկական զույգ կարճ բեղիկներ: Պոչային լողակը մկրատաձև է՝ սրացած բլթերով: