Կազմում է մեծ վտառներ: Երիտասարդ ձկները սովորաբար հանդիպում են գետերի և ջրամբարների առափնյա, իսկ հասունները՝ գետերի խոր և արագահոս տեղամասերում:
Սնվում է ջրային տարբեր անողնաշարավորներով (ջրալվեր, ջրային իշուկներ, փափկամարմիներ, մի ջատներ և նրանց թրթուրները), նաև բույսերով ու դետրիտով:
Արհեստ․ ջրամբարներում բնակվող Մ. հաճախ վարակվում է մակաբույծ որդերով, օրինակ՝ փոկորդով (Ligula intestinalis):
Արդ. նշանակություն չունի: Կարող է սիրող․ ձկնորսության օբյեկտ դառնալ:
ՄԱՆՈՒԼ (Felis manui), կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կենդանի: ՀՀ-ում հանդիպում է Արարատի և Սյունիքի մարզերում: Բնակվում է տափաստանային գոտու քարքարոտ վայրերում, կիսաանապատներում:
Մարմնի երկար. 52-65 սմ է, պոչինը՝ 21-25 սմ: Ունի մեծ մարմին, կարճ, ամրակազմ ոտքեր: Մեջքը դեղնամոխրագույն է՝ սև երանգով, հետին մասում՝ լայնակի մուգ շերտով, որովայնը՝ գորշ՝ սպիտակ երանգով: Ականջները կլորավուն են, այտամորուքը՝ կարճ: Գլուխը սպիտա- կամոխրւսգույն է՝ մուգ բծերով: Պոչի վրա կան սև օղակներ, ծայրը սև է: Սնվում է մանր կրծողներով, թռչուններով: Ձագերը ծնվում են մայիսի վերջին: Ակտիվ է գիշերը: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
ՄԱՇԿԵՂԱԿԵՐՊ ՓՈՔՐԱՉՂՋԻԿ [Pipistrellus (v.) savir], չղջիկների ենթաընտանիքի հարթաքիթ չղջիկնե րի ընտանիքի կաթնասուն կենդանի: ՀՀ-ում հանդիպում է ամենուրեք: Նախընտրում է բնակվել շինություններում (հողաշեն տներ, գոմեր, բարձրահարկ շենքեր, Եկեղեցիներ), փլատակներում, ոչ խորը այրերում, ժայռաճեղքերում և այլն:
Մարմնի երկար. 42-55 մմ է, պոչինը՝ 31-45 մմ, նախաբազկինը՝ 31- 40 մմ: Մեջքի մորթին դեղնագորշավունից մուգ ոսկեգույն գորշավուն երանգով է, փորինը՝ միշտ ավելի բաց՝ դեղնասպիտակավուն: Սնվում է մանր և միջին չափերի միջատներով: Հուլիսի 1-ին կեսին ծնում է 1-2 ձագ:
ՄԱՐԳԱԳԵՏՆԱՅԻՆ ԾԻԾԱՌԱԿՏՑԱՐ (Glareola patincola), ծիծառակտցարների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, տարածված:
Մարմնի երկար. 25 սմ է, թևերի բացվածքը՝ 60-65 սմ, կենդանի զանգվածը՝ 88-105 գ: Կտուցը փոքր է, թևերը՝ երկար, պոչը՝ մկրատաձև, որի ծայրը փակված թևի ծայրին հավասար է կամ նրանից երկար: Բնորոշ հատկանիշը թևատակի դարչնակարմրավուն, դժվար նկատելի փետ- րածածկի առկայությունն է: Թևի հետին եզրը սպիտակ է: Բնադրման շրջանում հասունի փետրածածկը վերևից մոխրադարչնագույն է, կզակն ու կոկորդը՝ ավելի բաց գույնի՝ սև եզրագծով: Կտուցը սև է, հիմքում՝ կարմիր: Հետբնադրման շրջանում կոկորդի գիծը բեկված խայտերով է: Երիտասարդի կոկորդն ու կուրծքը խայտավոր են: Թռչում է ճիչով՝ մեծ բարձրություններում, հազվադեպ է ջուրը մտնում: Բնակվում է ջրին մոտ, կավավազային կիսաանապատներում կամ լեռնատափաստաններում: Սնվում է անողնաշարավորներով:
Գարնանային ամենավաղ վերադարձը (առանձին անհատներով կամ խիտ երամներով)՝ ապրիլի 3-րդ տասնօրյակին: Բնադրազույգերը ձևավորվում են մայիսի 2-րդ կեսից: Առաջացնում են փոքր գաղու|ծևեր, որտեղ բները տեղադրում են միմյանցից 7-22 մ հեռավորության վրա: Բույնը գավաթաձև է (տրամագիծը՝ 80-110 մմ), ցամքարը՝ աղքատ (կամ չունի): Բնադրում է գետնին:
Բներում առաջին ձվերը հայտնվում են մայիսի վերջից հունիսի 1-ին տասնօրյակը: Դնում է 32 մմ տրամագծով, դեղնասպիտակ՝ սև-դարչնագույն և մանուշակագույն վրձնախազերով 2-4 ձու (1 ձվի զանգվածը Մարգագետնային ծիծառակտցար Մարգագետնային ձիալտռչնակ կազմում է էգի միջին կենդանի զանգվածի 12%-ը): Թխսակալում են էգը և արուն. 1 ժ-ում արուն էգին փոխարինում է 2 անգամ: Երիտասարդները թռիչքին լավ տիրապետում են հուլիս-օգոստոսին:
Աշնանային չուն՝ սեպտեմբերի 2-րդ կեսից:
ՄԱՐԳԱԳԵՏՆԱՅԻՆ ՁԻԱԹՌՉՆԱԿ (Anthus pratensis), խաղտտնիկների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, քիչ տարածված:
Մարմնի երկար. 14,5 սմ է, թևերի բացվածքը՝ 22-25 սմ, կենդանի զանգվածը՝ 20-26 գ: Հասունի մարմնի փետրածածկը վերևից մուգ խայտերով է, հոնքը՝ թույլ արտահայտված, կոկորդաշերտը և բեղերը՝ մուգ, ներքևից՝ փոփոխական՝ մոխրագույն-սպիտակից բաց դարչնագույն-դեղին: Կուրծքը և մարմնի կողքերը խիտ խայտերով են, ոտքերը՝ նարնջագույն: Երիտասարդի մարմինը վերևից ցայտուն խայտերով է, թևերի ծածկող փետուրները՝ ավելի բաց երիզված: Երգում է գետնին կանգնած կամ թռիչքի պահին: Բնակվում է ենթալպյան մարգագետիններում, իսկ չուի ընթացքում՝ ամենուր: Սըն- վում է անողնաշարավորներով, սերմերով: Բույնը գավաթաձև է՝ խոտա- բույսերից: Բնադրում է ճմաթմբերին: Դնում է 20 մմ տրամագծով, դարչնագույն 3-5 ձու:
ՄԱՐԳԱԳԵՏՆԱՅԻՆ ՄԿՆԱՃՈՒՌԱԿ (Circus pigargus), ճուռակների ընտանիքի գիշատիչ թռչուն: Բնադրող-չվող է, քիչ տարածված:
Մարմնի երկար. 43-47 սմ է, թևերի բացվածքը՝ 105-120 սմ, կենդանի զանգվածը՝ 300-600 գ: Արուն վերևից բաց մոխրագույն է, թևերին կա մեկական սև զոլ, թևերի ծայրերը սև են: էգի մարմինը վերևից մոխրա- դարչնագույն է, ներքևից՝ դարչնագույն՝ աղոտ սպիտակ խայտերով, աչքի շուրջը կա դիմային լայն սպիտակ նախշ: Սահասավառնում է՝ թևերը կիսաբաց վեր պարզած: Տարածված է խոնավ տարածքներում՝ ՀՀ հս. լեռնատափաստաններում, Արարատյան դաշտում՝ գերազանցապես գարնանը: Սնվում է մանր կրծողներով, թռչուններով, սողուններով, միջատներով: