Բնակվում են գրեթե բոլոր բնակլիմ. և լանդշաֆտաաշխարհագր. գոտիներում, վարում ստորգետնյա, վերգետնյա, մասամբ՝ կիսաջրային կյանք: Մազածածկի ձևն ու որակը կախված են կենսակերպից, որոշ տեսակներ ունեն փափուկ, թավ մորթի (խլուրդներ), մյուսները պատված են խոզանամազերով կամ փշերով (ոզնիներ): Գերադասում են կենդ․ սնունդը (հիմնականում միջատներ և այլ անողնաշարավորներ), երբեմն՝ բուս․ կեր: Մթնշաղային և գիշերային կենդանիներ են: Մեծ մասն ակտիվ է կլոր տարին, որոշ տեսակներ ձմեռային քուն են մտնում: Բազմանում են տարին 1-4 անգամ, յուրաքանչյուր անգամ ունենում 3-10 ձագ:
Օգտակար են. ոչնչացնում են վնասատու միջատներին: Սակայն կարող են լինել մի շարք վարակների (ժանտախտ, տուլարեմիա և այլն) պատահական կրողներ:
ՄԻՋԱՏՆԵՐ (Insecta), հոդվածոտանիների տիպի անողնաշարավոր կենդանիների դաս: Հայտնի է 1 մլն, ՀՀ-ում՝ 9 հզ. (դա ավելի մեծ թիվ է, քան մնացած կենդանիների և բույսերի տեսակները միասին վերցրած) տեսակ, որից շուրջ 140-ը՝ հազվագյուտ և անհետացող: Առավել տարածված են ուղղաթևների, բզեզների, թիթեռների, կիսակարծրաթևների, հավասարաթևների, երկթևանիների կարգերը:
Մարմինը հատվածավոր է՝ բաղկացած 3 մասից (գլուխ, կուրծք և փորիկ)՝ ծածկված խիտ կուտիկուլայով: Գլխի 2 կողմերում տեղակայված են գույգ բարդ (ֆասետային) և պարզ աչքեր, բեղիկները բազմահատված են՝ թիթեղաձև, փետրաձև: Բերանային ապարատը, կախված կերի բնույթից և կերակրման ձևից, 2 տեսակի է՝ կրծող (ուղղաթևներ, բզեզներ) և ծծող (ճանճեր): Նշված հիմն․ տիպերի միջև կան նաև մի շարք անցողիկ տեսակներ՝ կրծող-լիզող (մեղուներ), կտրող-ծծող (գորեխներ), ծակող-ծծող (փայտոջիլներ, լվեր, մոծակներ): Մ-ի կրծքային մասին կպած են 3 զույգ ոտքեր, իսկ թևավորների մոտ՝ նաև 1-2 զույգ թևեր: Մ-ի ոտքերը բաղկացած են 5 հատվածից: Արյան շրջանառությունը փակ չէ: Շնչառությունը կատարվում է տրախեային համակարգով կամ կուտիկուլային խռիկներով, արտաթորությունը՝ մալպիգյան անոթներով: Մարսող. համակարգը կազմված է առաջնային, միջին, հետին աղիներից և թքագեղձերից, նյարդային համակարգը՝ գլխուղեղից և որովայնային նյարդային շղթայից: Բացի տեսողականից, ունեն նաև շոշափելիքի, հոտառության, համի և լսողության զգայարաններ: Մ-ի բազմացումը տեղի է ունենում զարգացման փուլերի հաջորդականությամբ՝ ձու, թրթուր և սեռահասուն միջատ (իմագո): Հասունի և թրթուրի միջև կա նաև հարսնյակային ձև: Մ-ի դերը բնության մեջ տարբեր է. նրանք մասնակցում են նյութերի շրջապտույտին, ակտիվորեն նպաստում են հողագոյացմանը, ծաղկող բուսականության փոշոտմանը: Որոշ տեսակներ ոչնչացնում են գյուղատնտ. վնասատուներին և մոլախոտերը, շատ տեսակներ սնունդ են կաթնասուն կենդանիների, թռչունների և ձկների համար: Շատերը նաև զգալի վնաս են պատճառում բույսերին, կենդանիներին, ամբարված հացահատիկներին և այլ մթերքների: Բոռերի և արյունածուծ ճանճերի պատճառով հսկայական վնաս է կրում մսի, կաթի և կաշվի արդյունաբերությունը: Որոշ կենդանիների վտանգավոր հիվանդությունների (սիբիրախտ, տուլարեմիա, տրիպանոսոմոգ և այլն) տարածողներ են, որոշները՝ մարդու ժանտախտի (լվեր), բծավոր տիֆի (ոջիլներ), մալարիայի (մոծակներ) հարուցիչներ: Մի ուսումնասիրությամբ զբաղվում է միջատաբանությունը (էնտոմոլոգիա):
ՄԻՋԵՐԿՐԱԾՈՎՅԱՆ ԲԱԶԵ (Falco biarmicus), բազեների ընտանիքի թռչուն: Բնադրողչվող է, հազվագյուտ:
Մարմնի Երկար. 34-50 սմէ, թևերի բացվածքը՝ 90-115 սմ: Այտերը բաց գույնի են, բեղերը՝ բարակ: Թռչելիս տեսանելի են թևատակի մուգ ծածկող փետուրները, որոնք ցայտերանգ են առաջնային փետուրների համադրությամբ: Արուի մարմնի փետրածածկը վերևից կապտադարչնագույն է, գագաթը և ծոծրակը՝ բաց շիկակարմիր՝ խայտերով, ներքևից՝ աղոտ սպիտակ՝ մուգ գոլերով: Էգի գագաթի և ծոծրակի շիկակարմիրն ավելի բաց է, մարմնի ստորին մասի զոլերը՝ ավելի մուգ: Երիտասարդի ընդհանուր գունավորումն ավելի մուգ դարչնագույն է, քան էգինը: Թռիչքն արագ է, ուղիղ, թևերի ոչ խորը թափահարումներով, սավառնում կամ սահասավառնում է ուղիղ տարածած կամ թեթևակի կախ գցած թևերով: Զոհին բռնում է օդում՝ հորիզոն․ թռիչքով հետապնդելով նրան:
Բնակվում է լեռնատափաստաններում, կիսաանապատներում, ժայռերին: Սնվում է թռչուններով, այլ մանր ողնաշարավորներով, միջատներով:
Բնադրում է ժայռաքիվերի խորշերում, ժայռերին կամ ծառերին՝ գիշատիչ թռչունների հին բներում: Դնում է 50 մմ տրամագծով, սպիտակ՝ կարմրադարչնագույն պտերով 3-4 ձու:
ՄԻՋԵՐԿՐԱԾՈՎՅԱՆ ԵՐԱՇՏԱՀԱՎ (Parus lugubris), երաշտահավերի ընտանիքի թռչուն: Նստակյաց է, քիչ տարածված:
Մարմնի երկար. 14 սմէ, թևերի բացվածքը՝ 21,5-23 սմ: Հասունի թասակը, կոկորդը և կրծքի վերին մասը խամրած սև-դարչնագույն են: Մարմինը վերևից մոխրավուն է, ներքևից՝ աղոտ սպիտակ, թևին կա նեղ, բաց գույնի շերտ: Երիտասարդի գունավորումն ավելի խամրած է և մուգ, կրծքի վերին մասը և կոկորդը՝ ավելի փոքր սև հատվածով: Կեր փնտրելիս հաճախ թռչկոտում է թփուտների ստորին հատվածում կամ քարերի արանքում: Երգում է՝ երկար ժամանակ նույն տեղում նստած: Բնակվում է գիհու կամ փշոտ թփուտների առկայությամբ ցածրադիր չոր լեռնալանջերին: Բնադրումը հաստատված է արհեստ․ թռչնաբներում և գինու փչակներում: Սնվում է անողնաշարավորներով:
Ապրիլի ընթացքում հանդիպում են հարսանեկան զույգեր կազմած և երգող անհատներով խմբեր: Ձվերը բներում հայտնվում են ապրիլի 1-ին