Շուշիի սարավանդը Հրաբխ. ապարները մերկացել են՝ առաջացնելով ռելիեֆի բազմապիսի ձևեր, առանձնապես գեղեցիկ են բազալտային սյունաձև առաջացումները՝ Հրւսզդանի կիրճի Երևանի հատվածում, Ազատի կիրճում և այլն: Նախալեռներից անցումը դեպի հրաբխ. զանգվածների միջին և վերին գոտները կատարվում է աստիճանաբար: Նախալեռն, սարավանդները և լեռնալանջերը ծածկված են երիտասարդ հրաբխ. ապարներով: Լեռնագր. հիմն, միավորներից են Ծաղկունյաց լեռնաշղթան, Արայի լեռը, Հատիս, Գութանասար հանգած հրաբուխները, Եղվարդի եռւսբլուրները, Արտենի, հրինդ հրաբխ. կոները: Գոգավորության ցածրադիր մասի ռելիեֆի ձևավորման գործում որոշակի ազդեցություն է թողել Արաքս գետը, որը հունը հաճախ վախել է՝ առաջացնելով դարավանդներ: Արմավիրի տարածաշրջանում պահպանվում է Երասխահունը (Արաքսի հին հունը): Կան մարմարի, գրանիտի, քարաղի, քվարցային ավազի, բազալտի, տուֆի, պեռլիտի, հրաբխ. խարամի, հանք. (Արդնի, Բջնի, Հանքավան, Արարատ), անուշահամ (Քառասունակն), արտեզյան (Արարատյան արտեզյան ավազան) ջրերի պաշարներ: Կլիման չոր ցամաքային է, ձմեռը՝ չափավոր ցուրտ, ամառը՝ շոգ, արևոտ: Արևաւիայլքի տարեկան միջին տևողությունը 2500-2800 ժ է, անարև օրերի թիվը՝ 30-40: Ձմռանը լանջերից ցած իջնող սառը օդը կուտակվում է Արարատյան դաշտում՝ առաջացնելով ջերմաստիճանի շրջադասություն (ինվերսիա): Օդի ջերմաստիճանի տարեկան միջին տատանումները հասնում են ավելի քան 30°C. նվազագույնը՝ -42°C (Ապարան), առավելագույնը՝ 42°C (Արարատ): Գարունը կարճատև է, համեմատաբար՝ խոնավ, փոփոխական, ամառը՝ տևական (4-5 ամիս)՝ շոգ, չոր եղանակների գերակշռությամբ: Միջլեռն. գոտում կլիմ. եղանակները համընկնում են տարվա օրացուցային եղանակներին: Կլիման ավելի մեղմ է: Ամառվա միջին ջերմաստիճանը 18-20°C է: Ձմեռը չափավոր ցուրտ է՝ հաստատուն ձնածածկույթով. գոգավորության հատակին ամեն տարի չէ, որ ձնածածկույթ է ձևավորվում: Քամիների արագությունը, ըստ բարձրության, ավելանում է, առավելագույնը՝ ձմռանը: Կլիման դեպի լեռնագագաթներ խստանում է. ձմեռը տևական է՝ 5-6 ամիս, ամառը՝ կարճատև, օդի ամսական միջին ջերմաստիճանը՝ 10-14°C: Ձմռան ամիսների միջին ջերմաստիճանն իջնում է -10°Օ-ից, նվազագույնը՝ -40°C: Քամիների արագությունը 5-7 մ/վ է, տարեկան տեղումները՝ 230-900 մմ: Մակերևութային հոսքը գրեթե բա¬ ցակայում է: Բացի Մեծամորից, գետերը (Արաքս, Ախուրյան, Հրազդան, Ազատ, Վեգի) տարանցիկ են, վարարում են ուշ գարնանը և վաղ ամռանը՝ հաճախ փոխելով իրենց հուները: Հրաբխ. լեռնազանգվածների շրջանում գերիշխում է ստորերկրյա հոսքը, որը միախառնվում է Արարատյան արտեզյան ավազանին: Տարածքում են Թալինի, Ապարանի, Արագածի, Ազատի, Աղբյուրակի ջրամբարները, Աշտարակի, Արտաշատի, էջմիածնի, Կոտայքի, Գառնու, Արզնի-Շամիրամի, Արմավիրի, Ստորին Հրւսզդանի ջրանցքները: Լավ է արտահայտված վերընթաց լանդշաֆտային գոտիականությունը: Շրջանում իրար են հաջորդում անապատակիսաանապատային, լեռնատափաստանային, տեղ-տեղ՝ անտառային, ենթալպյան ու ձնամերձ լանդշաֆտային գոտիները: Լանդշաֆտները փոխվել են առավել չափերով, ենթարկվել են մարդու տևական գործունեության ազդեցությանը: Հս-ում և արլ-ում որոշ տարածքներ ներառված են Խոսրովի անտառ և էրեբունիի արգելոցների, Գոռավանի ավազուտներ, Որդան կարմիրի, Բանքսի սոճու, Հանքավանի արգելավայրերի մեջ (տես Արգելոց և Արգելավայր հոդվածներում): Արցախի ֆիզիկաաշխարհւսգրական շրշան, Հայկ. լեռնաշխարհի արլ- ում՝ Կուրի և Արաքսի հովիտների մի¬ ջև: Հս-արմ-ում ընդգրկում է Քարվաճառի, հվ-արմ-ում՝ Քաշաթաղի ենթաշրջանները: Մակերևույթն արմում լեռնային է. ձգվում են Փոքր Կովկասի արտաքին շարի հվ-արլ. հատվածի լեռնաշղթաները, հս-ում Մռավի լեռնաշղթան է, որը, աստիճանաբար ցածրանալով, արլ-ում ձուլվում է Դարաբաղյան հարթավայրին (բարձր.՝ 200-400 մ), վերջինս ձևավորվել է Թարթառ, Խաչեն, Կարկառ գետերի և Արաքսի մի շարք վտակների արտաբերման նյութերի կուտակումներից: Լեռնաշղթայի լանջերը զառիթափ են՝ մասնատված խոր հովիտներով, գերիշխում են ժայռոտ լերկ կատարները, քարացրոնները, սողանքները: Միջին բարձրություններն անտառապատ են: Շրջանի կենտրոնով, գրեթե միջօրեականի ուղղությամբ, ձգվում է Արցախի լեռնաշղթան, որի ամենաբարձր տեղամասը Կուսանաց լեռնաշղթան է՝ համանուն գագաթով (2832 մ): Արցախի լեռնաշղթան ունի անհամաչափ կառուցվածք, արլ. լանջերը մեղմաթեք են և երկար, դեպի արլ. տարածվում են մի շարք անտառապատ լեռնաճյուղեր: Այստեղ է Շուշիի սարավանդը, որն ունի նեղ լեզվակի տեսք և գահավեժ իջնում է հարևան հովիտները: Արցախի ամենացածր կետը Սև ջրի հովիտն է (112 մ, Մարտունու շրջան), ամենաբարձրը՝ Արիության լեռը լ3724 մ}. Ռելիեֆի բնորոշ ձևերից են նաև լճային, գետային հեղեղաբերուկային նստվածքներով լցված միջլեռն. գոգավորությունները (Քարվաճառի, Հաթերքի, Խաչենի, Ստեփանակերտի, Խոնաշենի, Վարանդայի և այլն): Արմ-ում Սյունիքի բարձրավանդակն է (Դալի լ., 3616 մ): Կան մատչելի լեռնանցքներ՝ Բադարայի, Լիսագորի (ճաղատսարի, 2080 մ), վերջինով անցնում է Գորիս Ստեփանակերտ ավտոխճուղին: Լեռն երին հատուկ է միաթեք կառուցվածքը (հս-արմ-ից հվ արլ.), միջին բարձրության գոտիներին՝ հարթեցված մակերևույթները, որոնք ռելիեֆին տալիս են աստիճանաձև տեսք: Երկրբ. կառուցվածքի ձևավորումը սկսվել է վերին կավճից: Բնորոշ են հրաբխածին, նստվածքահրաբխածին, նստվածք, ապարները: Լայն տարածում ունեն յուրայի հրաբխածին ապարները, որոնք ներկայացված են
Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/48
Այս էջը սրբագրված է