պոչը՝ սև: էգի մարմինը վերևից դեղին-կանաչ է, ներքևից՝ բաց մոխրագույն՝ կանաչ-մոխրագույն խայտերով: Երիտասարդը նման է էգին, սակայն մարմինը վերևից թեփուկանման նախշերով է, կտուցը՝ դարչնագույն: Կերակրվում է ծառերի կատարին, նախընտրում խիտ սաղարթը: Ձայնը նման է կատվի մլավոցի, երգը յուրօրինակ սրնգային Ելևէջներով է: Թռիչքն արագ է, ձգձգված ալիքաձև: Բնակվում է սաղարթավոր անտառներում, պտղատու այգիներում, պուրակներում: Սնվում է անողնաշարավորներով, հատապտուղներով:
Գարնանային վերադարձը՝ ապրիլի վերջ-մայիսի 1-ին տասնօրյակին: Բնադրագույգերը ձևավորվում են մայիսի կեսերից: Արուների ակտիվ, չափազանց բնորոշ սրնգային երգը լսելի է մայիսի 2-րդ կեսից հուլիսի 2- րդ տասնօրյակի վերջը, կրկնակի բնադրման դեպքում՝ ավելի երկար: Բույնը գավաթաձև է (տրամագիծը՝ 120-140 մմ)՝ ճյուղից կախված (նման է զամբյուղի), հյուսում են էգը և արուն՝ խոտերից, բուսաթելերից, բրդից: Որոշակի հակում ունի բույնը թաքցնելու ընկուզենու կամ բարդու խիտ ճյուղերի մեջ: Ձվերը լրիվ քանակով բներում հայտնվում են մայիսի վերջից, կրկնակի բնադրման դեպքում՝ մինչև հունիսի վերջը: Թխսակալում է առավելապես էգը՝ 13-15 օր, արուն կերակրում է էգին և պաշտպանում բույնը: Թռիչքին տիրապետող երիտասարդ ձագերը մեծ քանակությամբ հայտնվում են հունիսի վերջից-օգոստոսի սկիզբ:
Աշնանային ուշացած չուն՝ մինչև սեպտեմբերի սկիզբը:
Գունագեղ դեղինի, նուրբ կանաչի և սևի համադրությամբ փետրավորման շնորհիվ հեշտ ճանաչելի է և որոշակի գեղագիտ. արժեք է ներկայացնում: Որսվում է պատահական մարդկանց և որսագողերի կողմից:
ՊԻՐՈՊԼԱ9ՄՆԵՐ, սպորավորների դասի պիրոպլազմա սեռի միաբջիջ նախակենդանիներ: Մակաբույծներ են, հարուցում են գյուղատնտ. կենդանիների պիրոպլազմոզ հիվանդությունը: Փոխանցողներն արոտավարային տզերն են (Boophilus calcaratus միատեր տիզը), որոշակի նշանակություն ունեն նաև Haemaphysalis punctata և Rhipicephalus lursa տզերը: Վարակվում են հիմնականում զգայունակ կենդանիները:
ՀՀ-ում պիրոպլազմոզը լայն Պոդալիրիուս տարածում ունի հարթավայրային և նախալեռն, գոտիների տնտեսություններում: Առավել տարածված է տավարի պիրոպլազմոզը (Piroplasma bigeuinum), որի դեպքում տավարի էրիթրոցիտներում պիրոպլազմները զարգանում են հասարակ բաժանման միջոցով: Հիվանդությունը նկատվում է արոտային շրջանում: Արարատյան դաշտի տնտեսություններում ապրիլի վերջից հոկտեմբերի վերջը նկատվում է հիվանդության 4 բռնկում: Հիվանդությունն ընթանում է հիվանդի մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ, սիրտա- ևոթային և մարսող. համակարգերի կենսագործունեության խանգարմամբ և սակավարյունությամբ: ժամանակին անհրաժեշտ բուժմիջոցառումներ չձեռնարկելու դեպքում նկատվում են զանգվածային անկումներ: Ախտորոշում են կլինիկ․, Pl. malariae, Pl. ovale), որոնց զարգացման կենսակերպն ընթանում է միանման: Մալարիան տարածված է տաք կլիմայով երկրներում: Վերջին տասնամյակում այդ ինվազիան խիստ անհանգստացնում է նաև մեր հանրապետության բժշկ. ծառայությանը: Մ-ի զարգացումն ընթանում է 2 տիրոջ՝ մարդու և անոֆելես սեռի մոծակի էգի օրգանիզմներում: Մարդը վարակվում է մալարիայով, երբ Պ. կրող մոծակն արյունով սնվելու համար խայթում է մարդուն, և մոծակի թքի հետ արյան մեջ են թափանցում մալարիայի հարուցչի սպորոզոիտները: Վերջիններս, մուտք գործելով էրիթրոցիտներ, բազմանում են շիզոգոնիայի ձևով՝ սկիզբ տալով բազմաթիվ մերոզոիտների, որոնք ախտահարում են նորանոր էրիթրոցիտներ, և այդպես շարունակ՝ հետագայում սկիզբ տալով մակրո- և միկրոգամետոցիտների ու զիգոտի ձևավորման: Մոծակը վարակված մարդու արյունով սնվելիս կլանում է մալարիայի հարուցիչներ: Մոծակի ստամոքսում տեղի է ունենում դրանց հետագա զարգացումը՝ սպորոգոնիան՝ բազմաթիվ սպորոզոիտներով, որոնք նորից կարող են փոխանցվել մարդուն և առաջացնել հիվանդություն: Մալարիան կարելի է ախտորոշել կլինիկ․ ախտանշանների հիման վրա: Մշակված են մալարիայով հիվանդ մարդկանց բուժման մի շարք եղանակներ՝ արդյունավետ պատրաստուկների կիրառմամբ: Կանխարգելումը, մոծակների բազմացման կենսավայրերի վերացում և մոծակների դեմ դեղանյութային պատրաստուկների օգտագործում:
ՊՈԴԱԼԻՐԻՈՒՍ (Iphiclides podalirius), առագաստավորների ընտանիքի թիթեռ: ՀՀ-ում հանդիպում է Արարատյան դաշտում, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, Երևանի շրջակայքում: Խոշոր և գեղեցիկ թիթեռ է, թևերի բացվածքը՝ 62-72 սմ: Թևերի բաց դեղնավուն ընդհանուր գունավորման վրա դասավորված են սեպաձև լայնակի շերտեր: Հետին թևերը կրում են բավական լավ արտահայտված երկար պոչիկներ: Թրթուրը կանաչավուն է՝ դեղին կողքային թեք