Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/497

Այս էջը սրբագրված է

Օգտակար է. ոչնչացնում է վնասատու մորեխներին, բզեզներին և որոշ անողնաշարավորների:

ՍԵՎԱՄԱՐՄհՆՆԱՈ (Tenebrionidae), բզեզների ընտանիք:

Մարմինը (անապատային ձևերի) հիմնականում միագույն սև է՝ ծածկված հեշտ մաքրվող կապույտ փառով: Անտառում հանդիպում ԵՆ վառ գունավորված ձևեր: Գլխին՝ աչքերի առջևում, կա ելուստ, որի տակ թաքնը- ված է բեղիկների հիմքը: Բեղիկները թելաձև են կամ համրիչաձև, շատ հազվադեպ գագաթը լայնացած է և կազմում է 3-4-հատվածանի գուրզ: Թրթուրները (կեղծ լարաթրթուրներ) զարգանում են հողում, գլանաձև են, ուժեղ խիտինավորված, կիսաշրջանաձև գլխով, փորը հաճախ վերջավորվում է սուր ծայրով կամ վեր բարձրացած, երբեմն՝ թրաձև ծռված 2 ատամներով (ուրոգոմֆներ): Աբեթասնկերի մեջ զարգացող թրթուրները սպիտակ են, փափուկ: Հիմնականում բուսակեր են, շատ տեսակներ պատահական գիշատիչներ են և մահացած նյութերով սնվող: Մի քանի անտառային տեսակներ օգտակար են. զարգանում են կեղևի տակ, սըն- վում փայտակեր միջատներով: Վնասակար տեսակներից մի քանիսը զարգանում են հողում, սնվում բույսերի (նաև մշակաբույսերի) հաշվին:

ՍԾՎԱՆԻ ԲԾՂԼՈՒ (Barbus dok- tschaicus), ծածանաձկների ընտանիքի ձուկ: ՀՀ-ում տարածված է միայն Սևանա լճում և նրա մեջ թափվող գետերում: Առաջացնում է լճային, լճագետային և գետային պոպուլացիաներ, որոնք իրարից հիմնականում տարբերվում են իրենց բնակվելու և բազմանալու վայրով:

Միջին չափի ձուկ է: Մարմինը գլանաձև է, երկար.՝ 15-18 (երբեմն՝ մինչև 30) սմ, զանգվածը՝ 500 գ: Բերանը ստորին է՝ կիսալուսնաձև կտըր- վածքով: Բերանի անկյուններում և վերին շրթունքի վրա կան մեկական զույգ կարճ բեղիկներ: Խռիկային առէջները կարճ են՝ բահանման ծայրով: Պոչային լողակը մկրատաձև է: Թեփուկները կողագծում 54-72 հատ են: Մեջքային լողակում կա 12 ճառա

ՍԾՎԱՆԻ ԲԾՂԼՈՒ գայթ, հետնալողակում՝ 8: Մեջքային լողակի վերջին՝ չճյուղավորված ճառագայթը հաստացած է և կրում է համեմատաբար թույլ զարգացած մանր ատամիկներ: Ալանային ատամները եռաշարք են, երբեմն՝ երկշարք: Ընդհանուր գունավորումը դեղևամոխրավուն է: Մեջքը մոխրագույն է կամ մոխրականաչ, կողքերը՝ մոխրադեղնականաչավուն՝ ոսկեգույն նրբերանգով: Փորիկը սպիտակ է, դեղնավուն կամ մոխրասպիտակավուն: Մարմնի վրա ցրված են բազմաթիվ մանր պտեր, որոնք խոշոր առանձնյակների մոտ կարող են ի հայտ չգալ: Մեջքային և պոչային լողակները մոխրագույն կամ գորշանարնջագույն են, կրծքայինները՝ նարնջագույն կամ նարնջամոխրագույն, իսկ փորային լողակները և հետնալողակը՝ մարմնագույն: Աչքի ծիածանաթաղանթը ոսկեգույն է կամ դեղնավուն:

Սեռահասուն է դառնում 3-4 տարեկանում, երբեմն՝ ավելի ուշ: Բազմանում է հունիս-օգոստոսին՝ ջրի 14-18°C ջերմաստիճանային պայմաններում: Ձվադրում է բաժիններով՝ 1 տարվա ընթացքում 2-3 անգամ: Բեղունությունը կարող է հասնել մինչև 26,5 հզ. ձկնկիթի, որը նարնջագույն է կամ դեղնավուն: Հանդիպում է վտառներով: Վարում է մերձհատակային կենսակերպ: Սնվում է միջատներով ու նրանց թրթուրներով, խեցգետնակերպներով, փափկամարմիններով, ձկնկիթով, երբեմն՝ բույսերով:

Ունեցել է արդ. նշանակություն, այժմ որսն արգելված է:

Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ՍԵՎԱՆԻ ԿՈԴԱԿ [Capoeta (Va- ricorhinus) capoeta sevangi)], ծածանաձկների ընտանիքի ձուկ: ՀՀ-ում տարածված է Սևանա լճում, Արաքս, Հրազդան, Մեծամոր, Քասաղ, Արփա, Ախուրյան, Դեբեդ, Աղստև, Ազատ, Որոտան, Ողջի գետերում, դրանց ջրերով սնվող խոշոր ջրամբարներում:

Միջին չափի ձուկ է: Մարմնի երկար. 35-40 (երբեմն՝ մինչև 50) սմ է, զանգվածը՝ 2 կգ և ավելի: Մեջքային լողակի եզրը թեք է, ուղիղ կամ մի փոքր գոգավոր: Բերանը ճեղքաձև է, դնչի ստորին մասում՝ անկյուններում, կան 1 զույգ կարճ բեղիկներ: Ստորին շրթունքը պատված է եղջերաշերտով, որի օգնությամբ սնունդը քերում է ստորջրյա առարկաներից: Պոչային լողակը մկրատաձև է: Մեջքը սեղմված է միայն մեջքային լողակի հիմքի մոտ: Կողագծում կա 46-62 թեփուկ: Սևանի կոդակ Մեջքային լողակում կա 11-13 ճառագայթ, հետնալողակում՝ 8: Մեջքային լողակի վերջին՝ չճյուղավորված ճառագայթը հաստացած է և կրում է մանր ատամիկներ: Ալանային ատամները եռաշարք են: Մարմնի գունավորումը փոփոխական է՝ կախված տարիքից և կենսավայրի պայմաններից: Մեջքը գորշասև է, մոխրականաչ կամ մուգ մոխրագույն, կողքերը՝ մոխրաոսկեգույն, մոխրապողպատագույն, մանրւսձկներինը՝ մոխրաարծաթավուն, կապտավուն՝ ոսկեգույն նրբերանգով: Փորիկը սպիտակավուն, բաց մոխրագույն կամ դեղնավուն է: Մեջքային, կրծքային և պոչային լողակները մուգ կամ բաց մոխրագույն են, գորշ, նարնջամոխրագույն, մոխրագույն՝ կարմրավուն հիմքերով: Փորային լողակները և հետնալողակը ավելի բաց են գունավորված: Աչքի ծիածանաթաղանթը ոսկեգույն է կամ դեղին:

Գետերում սեռահասուն է դառնում 3-4, Սևանա լճում՝ 6-7 տարեկանում և ավելի ուշ: Սեռ. երկձևությունը թույլ է արտահայտված: Արուն էգից ավելի վաղ է հասունանում և ավելի փոքրամարմին է: Հարսանեկան շըր- ջանում նրա դնչի (երբեմն՝ նաև մարմնի) վրա առաջանում են մինչև 80 մարգարտանման գոյացություններ: Բազմանում է ապրիլ-օգոստո- սին՝ ջրի 14°0-ից բարձր ջերմաստիճանում: Ձվադրում է ջրակալների ավազահատիկներով կամ մանր քա¬ րերով պատված հատակին՝ բաժիններով, յուրաքանչյուր էգ (կախված չափերից և տարիքից) 1 տարվա ընթացքում՝ 2-3 անգամ: ԲԵղունությու- 32. ՀԲ