Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/501

Այս էջը սրբագրված է

ՀՀ-ում հանդիպում է Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, Երևանի շրջակայքում: Բնակվում է կանգուն, հոսող, համեմատաբար խորը ջրավազաններում, նաև ափամերձ վայրերում:

Մարմինը լայն է, կլորավուն, Երկար.՝ 2-7,9 սմ: Մաշկը հարթ է կամ թեթևակի բշտավոր: Գլուխը խոշոր է, ճակատային մասը՝ առանց արտափքվածության: Աչքերը խոշոր են, բիբը՝ ուղղահայաց: Ականջի թմբկաթաղանթը բացակայում է: Հետևի վերջավորությունները համեմատաբար կարճ են, միջմատային լողաթաղանթները՝ խորը կտրված: Աչքի է ընկնում փորելուն հարմարված խոշոր կրնկային թմբիկը: Մեջքային մակերեսի ընդհանուր գունավորումը գորշ կամ դեղնավուն է, առկա է բազմաթիվ մուգ կանաչավուն, տձև (սալերից բաղկացած նախշ:

Վարում է բացառապես մթնշաղային և գիշերային կյանք: Սնվում է մանր անողնաշարավորներով: Ձմեռում է հոկտեմբերի վերջից մարտի կեսերը՝ թաղվելով փխրուն հողի մեջ կամ թաքնվելով քարակույտերում և այլ թաքստոցներում: Զուգավորումը և ձվադրումը տեղի են ունենում մարտի վերջից մայիսի կեսերը՝ կախված միջավայրի ջերմաստիճանից: Գորտընկիթներն անկանոն դասավորված են մինչև 1 մ Երկար, երշիկանման երիզներում, որոնք փաթաթվում են ջրային բույսերին: Շերեփուկները շատ արագ են աճում և կերպարանափոխությունից առաջ դառնում են մոտ 14,3 սմ, այսինքն՝ մոտ 3 անգամ խոշոր են, քան սեռահասուն գորտե րը: Կերպարանափոխությունը տեղի է ունենում հունիսից սեպտեմբեր, սակայն շերեփուկները կարող են նաև ձմեռել:

Օգտակար է. ոչնչացնում է վնասատու միջատներին, մեծ օգուտ է տալիս այգիներին ու բանջարանոցներին:

Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ՍԽՏՈՐԱԳՈՐՏԵՐ (Pelobatidae), անպոչ երկկենցաղների կարգի ընտանիք: Հայտնի է 8 ցեղի 90, ՀՀ-ում՝ 1 ցեղի 1 տեսակ՝ սիրիական սխտորագորտը.

Արտաքինից նման են դոդոշի և գորտի: Մաշկը հարթ է կամ թերիակի բշտավոր: Աչքի բիբն ուղղահայաց է: Գորտնկիթները դասավորված են երշիկանման: Կրծոսկրը ոսկրային է, ականջի թմբկաթաղանթը բացակայում է: Հետին վերջույթի մատների լողաթաղանթները լավ են զարգացած:

ՍԿՑՈՒՌԱՆՄԱՆՆԵՐ (Sciuridae), կրծողևերի ընտանիք: Ընդգրկում է հիմնականում միջին և խոշոր չափերի 4 ենթաընտանիքի (թռչող սկյուռներ, ծառասկյուռներ, հողասկյուռներ, վերգետնյա սկյուռներ) ավելի քան 34 ցեղի մոտ 230 տեսակ: Վերգետնյա սկյուռների ենթաընտանիքի 12 ցեղերի մեջ են մտնում շերտավոր սկյուռները (բուռուևդուկներ), գետնասկյուռները և արջամկները: ՀՀ-ում հանդիպում են ծառա (Sciurinae) և վերգետնյա (Marmotinae) սկյուռների ենթաընտանիքների սկյուռներ (Sciurus) և գետնասկյուռներ (Spermophilus) ցեղերի՝ պարսկական սկյուռը և փոքրասիական գետնասկյուռը:

ՍԴՈՑԱԿՏՈՒՏ ԲԱԴ (Mergus serrator), թաղերի ընտանիքի թռչուն: Բնադրողչվող է, հազվագյուտ:

Մարմնի երկար. 52-58 սմէ, թևերի բացվածքը՝ 70-86 սմ: Մարմինը երկար է, նրբագեղ, կտուցը՝ կարմիր: Արուի գլուխը մուգ կանաչ է, փուփուլը՝ անհավասար, մեջքը՝ սև, կուրծքը՝ շիկակարմրավուն-դարչնագույն: Էգի գլուխը, փուփուլը, վզի վերին մասը շիկակարմրավուն-դարչնագույն են, մարմինը վերևից՝ մոխրագույն: Գլխի և կրծքի միջև գունային կտրուկ ցայտերանգությունը բացակայում է: Թըռչելիս ակնառու է թևի սպիտակ հատվածի մուգ զոլը, իսկ գլուխը, մարմինը և պոչը պահում է միևնույն հարթության վրա: Լողում և սուզվում է հմտորեն: Բնակվում է լճերում, գետերում: Սևանա լճի ավազանում հավանական բնադրման մասին տեղեկությունները հայտնի են դեռևս 1940-ից, սակայն դա հաստատող միակ փաստը վերաբերում է 1980-ին:

ՍՂՈՑՈՂՆԵՐ, թաղանթաթևավոր միջատների կարգի նստափորների ենթակարգի մի քանի ընտանիքների հավաքական անվանումը: Հայտնի է ավելի քան 5 հզ., ՀՀ-ում՝ 233 տեսակ՝ տարածված հիմնականում անտառային շրջաններում:

Բերանային ապարատը կրծող տիպի է: Ձվադիրը սղոցաձև է կամ

ՍՈՂՈՒՆՆԵՐ ասեղնաձև: Ձվադրում են բույսի փափուկ հյուսվածքներում՝ նախապես ձվադիրով սղոցելով (այստեղից՝ անվանումը): Թրթուրները որդանման են, հաճախ՝ կանաչավուն: Ունենավ զարգացած կրծքային ոտքեր (որոշ տեսակներ չունեն), երբեմն՝ կեղծ ոտքեր (փորիկի վրա) կամ խոզաններ (փորիկի վերջում): Ս-ի թրթուրները և հասուն միջատների մեծ մասը բուս ակեր են (կան նաև գիշատիչներ): Բույսերի վնասատուներ են. վնասում են ծառերի ու թփերի ճյուղերը, ցողունները:

ՍՈԽԱԿՆԵՐ, կեռնեխների ընտանիքի Երգեցիկ թռչուններ: ՀՀ-ում հայտնի է 5 տեսակ՝ կապտափող սոխակ, հարավային սոխակ, շիկապոչ սոխակ, սովորական սոխակ, սպիտակափող սոխակ: Ս-ին բնորոշ է երգի բարձր տոնայնությունը և Ելևէջների բազմազանությունը (երգում են նաև գիշերը), մարմնի ուղղահայց կեցվածքը, պոչը սովորականից բարձր պահելը: Թփուտային թռչուններ են, առանձին դեպքերում՝ փչակաբնակ: Կենդանի զանգվածը 17-25 գէ:

ՍՈՂՈՒՆՆԵՐ (Reptilia), քորդավորների տիպի կենդանիների դաս:Հայտ- նի է շուրջ 8240, ՀՀ-ում՝ 53 տեսակ: Մաշկը ծածկված է թեփուկներով, եղջրային կամ ոսկրային զրահով: Բնորոշվում են եռախորշ կամ քառախորշ սրտով, արյան շրջանառության 2 շրջաններով: Շնչում են թոքերո