Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/503

Այս էջը սրբագրված չէ

ՍՈՎՈՐԱԿԱՆ ԴՐԱԽՏԱՊԱՆ (Em- beriza citrinella), դրախտապանների ընտանիքի թռչուն: Ձմեռող է, տարածված: Մարմնի երկար. 16-16,5 սմ է, թևերի բացվածքը՝23-29,5 սմ Արուի գլուխը դեղին է՝ մուգ շերտերով, գոտկատեղը, կուրծքը և մարմնի կողքերը՝ դարչնագույն-շիկակարմիր, մարմինը ներքևից՝ դեղնավուն: Էգը շատ ավելի խամրած է, մարմինը ներքևից ու վերևից՝ ավելի խայտավոր: Հաճախ սերինոսների հետ Ս. դ-ները կազմում են խառը երամներ: Բնակվում է թփուտածածկ, չոր, բաց տարածություններում: Սնվում է սերմերով, անողնաշարավորներով: Տարածված է ՀՀ կիսաանապատներից անտառային գոտի: Ձմեռում է հուլիսի 3-րդ տասնօրյակից հաջորդ տարվա մարտի վերջը: Դեղինի ու շիկակարմրագույնի համադրությամբ փետրածածկով որոշակի գեղագիտ. արժեք է ներկայացնում: Ընտելանում է անազատ պայմաններին:

ՍՈՎՈՐԱԿԱՆ ԵՐԿԱՐ ԱԹԵՎ ՉՂՋԻԿ (Miniopterus schreibersi), չղջիկների ենթակարգի հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի: ՀՀ-ում համարվում է հվ. մարզերի բնակիչ, հազվադեպ (շոգ տարիներին) հանդիպում է նաև հս. մարզերում (օրինակ՝ Սևանա լճի ափերին): Բնակվում է քարանձավների ժայռւսճեղքերի, շենքերի և եկեղեցիների տանիքների, նկուղների այն մասերում, որտեղ խոնավության տոկոսը բարձր է: Մարմնի երկար. 50-59 մմէ, պոչի- նը՝ 47-59 մմ, նախաբազկինը՝ 46 մմ, կենդանի զանգվածը՝ մոտ 15 գ: Ականջները շատ փոքր են, եռանկյուն։

ՍՈՎՈՐԱԿԱՆ ԴՐԱԽՏԱՊԱՆաձև, գրեթե չեն նշմարվում խիտ մազերի միջից: Մեջքի մազերն ամռանը և աշնանը մոխրադարչնագույն են, գարնանը՝ հարդավուն երանգով, փորի մազերը՝ բաց ծխագույն: Թռիչքը սրընթաց է: Սնվում է հիմնականում գիշերային թեփուկա- թևավորներով, երկթևանիներով: Բազմանում է գարնան վերջին, ծնում 11 ձագ: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: ՍՈՎՈՐԱԿԱՆ ԼՈՐՏՈՒ (Natrix natrix), լորտուների ընտանիքի լորտուների ենթաընտանիքի իսկական լորտուների Natrix ցեղի օձ: Սովորական դրախտապան. էգը և արուն Սովորական երկարաթև չղջիկ Սովորական լոքո Հանդիպում է ՀՀ բոլոր մարգերի լեռն, շրջաններում, Երբեմն՝ նաև Նախալեռներում: Տարածված է կանգուն ու հոսող ջրավազանների ջրամերձ կենսավայրերում, այգիներում, երբեմն կարող է հանդիպել նաև ջրից բավական հեռու: Մարմնի երկարությունը տարիքի հետ փոխվում է (11-120 սմ), պոչը 3-5 անգամ կարճ է: Մարմինը բարեկազմ է: Գլուխը տարանջատված է մարմնից և ծածկված է խոշոր փայլուն վահանիկներով: Աչքերը խոշոր են, ծիածանաթաղանթը՝ դեղնավուն կամ մուգ, բիբը՝ կլոր: Մարմնի թեփուկները կատարավոր ԵՆ, ինչով նմանվում է թունավոր իժերին: Մոխրագույն, գորշավուն, կանաչավուն ընդհանուր գունավորում ունեցող մեջքը ծածկված է այս կամ այն չափով արտահայտված մուգ բծերով: Որոշ վայրերում հանդիպում են երկայնակի դեղնավուն զոլավոր մոխրագույն առանձնյակներ, որոնց որոշ հետագոտողներ համարում են առանձին Ենթատեսակ՝ պարսկական լորտու (Natrix natrix persa): Հաճախ, հատկապես լեռն, վայրերում հանդիպում են մեջքի ամբողջական սև գունավորումով անհատներ: Գլխի հետևի մասում սովորաբար առկա են սպիտակավուն, դեղնավուն կամ նարնջագույն խոշոր զույգ խա- լեր: Որովայնային մակերեսը խայտաբղետ է, վահանիկների Եզրերը սպիտակից դեղնավուն են, իսկ կենար, մասով անցնում է կտրտված ուղիղ եզրերով լայն սև զոլ: Սնվում է մանր ողնաշարավորներով (ձկներ, երկկենցաղներ, նաև կրծողներ): Ձմեռում է աշնան 2-րդ կեսից գարնան սկիզբը: Զուգավորումը տեղի է ունենում ապրիլ-մայիսին: Հունիսի 2-րդ կեսից հուլիսի սկիզբը էգը դնում է 4-40 ձու: Ձվերը խոշոր են (23-32 x 12-23 մմ): Ձագերը ծնվում են օգոստոսի վերջից սեպտեմ¬ բերի կեսերը: Հաճախակի խնամվում է ան¬ ազատ պայմաններում: Օգտագործ¬ վում է գիտահետազոտ. նպատակ¬ ներով: Պաշտպանվում է՝ հիմնա¬ կանում սուր հոտով հեղուկ արտա- թորելով և սատկած ձևանալով: Կծում է շատ հազվադեպ, կծածը մարդու և կենդանիների համար վտանգավոր չէ:

ՍՈՎՈՐԱԿԱՆ ԼՈՔՈ (Silurus glanis), լոքոյաձկների ընտանիքի ձուկ: Սո¬ վորաբար հանդիպում է դանդաղա¬ հոս գետերի մերձհատակային մասե¬ րում, ՀՀ-ոււՐ Արաքս, Ախուրյան, Մե¬ ծամոր, Որոտան, Արփա գետերում, Արարատյան դաշտի ջրանցքներում ու լճակներում: Խոշոր ձուկ է: Մարմնի երկար. 60-90 սմէ (երբեմն՝ 2-3 մ, զանգվածը՝ 150 կգձ. ավելի): Պոչային ցողու¬ նը երկար է, կողքերից սեղմված: Գլուխը տափակ է, լայն, մաշկը՝ առանց թեփուկային ծածկի ու լորձ¬ նոտ: Բերանը մեծ է, գտնվում է գնչի ծայրին և զինված է մանր խոզանա¬ նման ատամիկներով: Ստորին ծնոտը վերինից երկար է: Ունի 3 զույգ բեղիկ¬ ներ, որոնցից 2-ը (կարճ զույգերը) գտնվում են ստորին ծնոտի տակ, իսկ