առաջնային փետուրները: Երիտասարդի փետուրներն ավելի խամրած սև են, պոչը՝ ավելի կարճ: Հաճախ հանդիպում է բնակավայրերի հարևանությամբ: Ձմռանը կերակրավայրերում հանդիպում է այլ ագռավանմանների հետ: ԳԵտնի վրա քայլում է՝ պոչը վեր ցցած: Աչքի է ընկնում տրամաբան, գործողությունների կատարումով: Լայնորեն տարածված է, սակայն խուսափում է մերկ լեռնածերպերից ու խիտ անտառներից: Սնվում է անողնաշարավորներով, մանր ողնաշարավորներով, պտուղներով:
Հարսանեկան զույգերը մշտական են: Բնադրման պատրաստ զույգերի հավաքներին արուները, բարձր ծառերի ճյուղերին թառած, մեղմ կչկչոցով և ցածր սրնգային ձայնով սիրահետում են էգերին: Բույնը պատրաստում են էգը և արուն՝ մարտի առաջին օրերից՝ 15-20 օրվա ընթացքում, կրկնակի բնադրման դեպքում ավարտում են ապրիլին: Բույնը գավաթաձև է՝ ճյուղերից, ցեխից, երբեմն՝ մետաղալարերից: Բնադրում է խիտ թփերում, ծառերին կամ էլեկտրասյուների հենակներին: Առաջին ձվերը հայտնվում են բնի ավարտի հաջորդ օրը կամ 1-2 օր անց: Դնում է կանաչավունից կապտավուն՝ կանաչադարչնագույն վրձնախազերով 4-8 ձու: Թխսակալում է էգը՝ 18-22 օր: Առաջին ձագերը ձվից դուրս են գալիս ապրիլի վերջից հունիսի վերջը: Վտանգի դեպքում արագ հեռանում են բնից: Սովորական պայմաններում 30-35-րդ օրը բավական հստակ տիրապետում են թռիչքին: Անսովոր վաղ բնադրման դեպքում թռիչքին տիրապետող ձագեր են գրանցվել ապրիլի 2-րդ կեսին: Խոշոր քաղաքներում սանիտար, վիճակի ցուցիչ է, տարածված է փողոցներում ու քաղաքամերձ աղբանոցներում:
Վնասակար է. ոչնչացնում է որսորդ, և մանր այլ թռչուններ (կաքավ, լոր, արտույտ) ու մեծ քանակությամբ ձվեր:
Սևանի ավազանում ափամերձ արհեստ, տնկարկների խիտ սավանում Ս.կ. բազմանում է անվնաս ու անկորուստ, ուստի անհրաժեշտ է կիրառել թվաքանակի նվազեցման արհեստ. միջոցներ:
ՍՈՎՈՐԱԿԱՆ ԿԱՐՄՐԱՏՈՒՏ (Phoenicurus phoenicurus), կեռնեխների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, տարածված:
Մարմնի երկար. 14 սմ է, թևերի բացվածքը՝ 20,5-24 սմ, կենդանի զանգվածը՝ 14-15 գ Պոչի եզրային փետուրները շիկակարմիր-նարնջագույն են: Բնադրման շրջանում հասուն արուի դիմային մասը սև է, մարմինը վերևից՝ կապույտ-մոխրագույն, ճակատը և հոնքը՝ սպիտակ, կուրծքը, մարմնի կողքերը՝ շիկակարմիր֊նարնջնագույն: Էգը վերևից մոխրագույն-դարչնագույն է, կուրծքը և փորը՝ նարնջագույն երանգով: Երիտասարդը դարչնագույն է, վերևից՝ բաց գույնի պտերով, ներքևից՝ խիտ զոլերով: Հաճախակի նստած տեղից վայր է նետվում՝ կեր որսալու: Նստած ժամանակ պոչը դողդոջուն է: Անթաքույց է. արուն լավ ճանաչելի է, էգը՝ աննկատ: Բնակվում է սաղարթավոր անտառներում, չուի ընթացքում տարածված է: Սնվում է անողնաշարավորներով, պտուղներով:
Գարնանային ամենավաղ վերադարձը՝ ապրիլի 2-րդ տասնօրյակում: Հարսանեկան զույգերը ձևավորվում են մինչև մայիսի վերջը, արհեստ, բները զբաղեցնողները՝ ապրիլի վերջին տասնօրյակին: Բույնը գավաթաձև է՝ խոտաբույսերից, Բնադրում է ծառերի փչակներում կամ զբաղեցնում արհեստ, թռչնաբները: Ձվերը բներում հայտնվում են հունիսի ընթացքում: Դնում է 19 մմտրամագծով, դարչնավուն կապույտ 5-7 ձու: Թխսակալում է էգը, արուն հսկում է բույնը: Ձագերը բներում հայտնվում են 15-17 օր անց՝ լիարժեք թռչելու ունակությամբ օժտված:
Արհեստ, բներ Ս. կ. զանգվածային ներգրավումը խթանում է վնասատու միջատների դեմ կենսբ. պայքարի արդյունավետությունը: Դիլիջանի արգելոցում հաջողությամբ փորձարկվել է արհեստ, բներում բնադրումը. 1968-1970-ին 87 զույգ է բազմացվել, որի արդյունքում անտառային միջավայրը համալրվել է 520 թռչունով, կրկնակի բազմացման դեպքում թիվը կաճի 25-30 %-ով:
ՍՈՎՈՐԱԿԱՆ ԿԻՎՒՎ (Vanellus vanellus), քարադրների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, տարածված:
Մարմնի Երկար. 28-31 սմէ, թևերի բացվածքը՝ 82-87 սմ: Վառ նախշերով փուփուլավոր կիվիվ է: Բնադրման շրջանում արուն և էգը սև փուփուլով ու կրծկալով են: Մարմինը վերևից կանաչավուն փայլով է, արևի տակ՝ մանուշակագույն: Կրծքի ստորին մասը և փորը սպիտակ են, թևերի ծայրերը՝ լայն, կլորավուն: Արուի փուփուլն ավելի երկար է, փետրածածկը՝ ավելի վառ, գլուխը՝ ավելի մուգ: Հետբնադրման շրջանում դիմային մասը դեղնավուն է, կզակը, կոկորդը՝ սպիտակ: Երիտասարդը նման է հետբնադրման շրջանի հասունին, սակայն փուփուլն ավելի կարճ է, կուրծքը՝ դարչնավուն, թևերի ծածկողները և մեջքի փետուրները՝ բաց գույնի երիզված:
Բնակվում է ծանծաղուտներում, թաց մարգագետիններում, ոռոգվող դաշտերում: Սնվում է անողնաշարավորներով:
Գարնանային հարսանեկան խաղերն ուղեկցվում են օդում բարդ պտույտներով ու հաճախակի կրկնվող ճիչերով: Առաջին բնադրազույգերը կազմվում են ապրիլ-մայիսին: