Երիտասարդի գլխի փետրածփքերը նույնպես բացակայում են, սանձիկը կապտամոխրագույն է: Հիմնականում հանդիպում է այլ ճահճային թռչունների խմբերում, հազվադեպ՝ միայնակ, խուսափում է խիտ բուսուտներից: Թռիչքի պահին վիզը Տ-աձև ծալում է դեպի մեջքը: Բնակվում է ծանծաղ, խոնավ տարածքներում, ձկնաբուծ. լճակներում: Սնվում է ձկներով, երկկենցաղներով, միջատներով:
Բները հայտնվում են մայիսի սկզբից: Բույնը հարթակ է (տրամագիծը՝ 170-300 մմ)՝ ճյուղերից կամ եղեգից: Բնադրում է ծառերին կամ եղեգնուտում: Ձվերը հայտնվում են մայիսի 2-րդ տասնօրյակից: Դնում է 46 մմտրամագծով, կանաչ-կապույտ երանգներով 3-5 ձու: Ձագերը բներում հայտնվում են մայիսի 3-րդ տասնօրյակից հունիսի ընթացքում: Հուլիսի 1-ին կեսից առափնյա խիտ եղեգնուտի եզրերին ձևավորվում են երիտասարդ, աներեր թռչող անհատների հավաքատեղիներ: Գերադասում է գաղութային բնադրումը՝ տառեղների այլ տեսակների, ձկնկուլի, քաջահավի և այլնի հետ համատեղ: Գաղութում գերիշխողն ու ամենամեծաթիվն է՝ փոքր ձկնկուլից հետո, խստորեն պահպանում է սեփական բնադրատարածքը. բնի մոտ հայտնված այլ թռչունների ձագերին մահացու հարվածում է: Ամենախոշոր բնադրագաղութները ձևավորվում են հիմնականում Արմաշի ձկնաբուծ. լճակներում:
Ձյունասպիտակ, մետաքսափայլ փետրածփքով գեղագիտ. արժեք է ներկայացնում:
ՍՊԻՏԱԿԱԱՏՏ ՋՐԱԾԻԾԱՌ (Chlidonias hybridus), ջրածիծառների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, տարածված:
Մարմնի երկար. 23-25 սմէ, թևերի բացվածքը՝ 74-78 սմ: Հասունի կտուցը մուգ կարմիր է: Բնադրման շրջանում թասակը սև է, այտերը՝ սպիտակ, կոկորդը, փորը, կողքերը՝ մուգ մոխրագույն, գոտկատեղը՝ մոխրագույն: Հետբնադրման շրջանում գլուխը սպիտակ է, աչքերի հետնամասի սև շերտերը միաձուլվում են ծոծրակի հատվածում: Երիտասարդի մեջքը մոխրագույն է, փետուրները՝ սև ու բաց դեղին երիզներով, կտուցը՝ սև:
ՀՀ-ում բնադրման փաստը գրանցված է 1920-ին, նորագույն տվյալները' 1980-2005-ին: ՀՀ-ում հայտնվում է մայիսից սեպտեմբեր:
Ս. ջ-ները թռչում են՝ մեծ երամներ կազմած, ջրի մակերեսից ոչ բարձր: Խիտ (հաճախ այլ ջրածիծառների հետ), խառը խմբեր կազմած կամ որորների հարևանությամբ (հատկապես օրվա շոգ ժամերին) հանգստաում են ափամերձ ծանծաղուտում: Կարող են խիտ շարքերով թառել ափից ոչ հեռու՝ տանիքների էլեկտրալարերին՝ հայացքները դեպի ջուրը, իսկ հաջորդ պահին խումբն անկանոն ցրիվ է գալիս, դանդաղ և ոչ բարձր թռչում ջրի մակերեսով:
Կենսակերպն ուսումնասիրված է մասնակի:
ՍՊԻՏԱԿԱԱՉՔ ՍՈՒԶԱԲԱԴ (Aythya nyroca), բադերի ընտանիքի թռչուն: Նստակյաց է, քիչ տարածված:
Մարմնի երկար. 38-42 սմ է, թևերի բացվածքը՝ 63-67 սմ, կենդանի զանգվածը՝ 400-650 գ: Փետրածածկը մուգ է, ներքնապոչը՝ սպիտակ: Արուի գլուխը, կուրծքը, մարմնի կողքերը մուգ կարմիր-դարչնագույն են, աչքերը՝ սպիտակ: Էգերն ավելի դարչնագույն և խամրած են, աչքերը՝ Մուգ: Թռչելիս ակնառու է թևի վրայի սպիտակ շերտը, որը գրեթե հասնում է թևի ծայրը: Լողում է՝ ոչ խորը ընկղմված, հաճախ՝ պոչը վեր ցցած: Սուզվում է հաճախակի: Բնակվում է լճերում, ճահճուտներում, բուսականությամբ ծածկված գետերում: Սնվում է ջրային բույսերով, անողնաշարավորներով:
Բնադրում է ապրիլի ընթացքում՝ Եղեգնի մացառներում կամ ջրի վրա: Բույնը լողացող հարթակ է՝ եղեգից, աղվափետուրներից: Ձվերը բներում հայտնվում են Մայիսի 1-ին կեսին: Դևում է 53 մմ տրամագծով, բաց դարչնագույն 8-11 ձու: Ձագերը հայտնվում են հունիսի կեսերից: Երիտասարդ, աներեր թռչելու պատրաստ անհատներն օգոստոսի ընթացքում հասունների հետ կազմում են ոչ մեծ երամներ (5-30 թռչուն):
1984-94-ին Ս.ս-ի թվաքանակն Արարատյան դաշտի լճակներում կազմել է 0,002-0,5 թռչուն, Սևանա լճում ցուցանիշը չափազանց ցածր է՝ անհրաժեշտ կենսապայմանների բացակայության պատճառով:
Որպես մարզ, և սիրող, որսատեսակ՝ լավ ճանաչված է որսորդների շրջանում:
ՍՊԻՏԱԿԱԲԵՂ ՇԱՀՐԻԿ (Sylvia mystacea), շահրիկների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, տարածված:
Փոքր շահրիկ է, պոչը՝ երկար, մուգ, ոտքերը՝ բաց գույնի: Արուի մարմինը վերևից մոխրագույն է, ներքևից՝ բաց վարդագույն: Գագաթը և դիմային մասը սև են, աչքերը՝ կարմրավուն, ակնօղակը՝ բաց կարմիր, ունկընկալի տակ կա սպիտակ շերտ: Էգի մարմինը վերևից դեղինդարչնագույն է՝ մոխրագույն երանգով, ներքևից՝ ավելի բաց գույնի, ակնօղակը