Աշնանային չուն՝ սեպտեմբերի սկզբից նոյեմբերի վերշը: ՀՀ-ում 1994-95-ին հաշվառումների ընթացքում գրանցվել է 1-6 թռչուն: Որպես անհետացող տեսակ՝ անհատ, պաշտպանության կարիք ունի: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
ՍՊԻՏԱԿԱԹԵՎ ՋՐԱԾԻԾԱՌ (Chli- donias leucopterus), ջրածիծառների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, տարածված: Մարմնի երկար. 20-23 սմէ, թևերի բացվածքը՝ 63-67 սմ, կենդանի զանգվածը՝ 74 գ: Բնադրման շրջանում հասունի մարմինը սև է, դաս- տակաթևը, գոտկատեղը, ներքնապո- չը և պոչը՝ սպիտակ, թափահարողները՝ մոխրագույն, թևատակը՝ սև շերտերով: Ոտքերը բաց կարմիր են, կտուցը՝ կարճ, սևավուն: Փետրավորման շրջանում փետրածւսծկը սև ու սպիտակ թվացյալ խայտերով է: Հետբնադրման շրջանում մարմինը սպիտակ է, մեջքը, թևերը՝ մոխրագույն, ականջին կա փոքր սև բիծ, գագաթին՝ սև բիծ: Երիտասարդի թասակը սևավուն է, մեջքը՝ մուգ դարչնավուն-մոխրագույն, թևավերևը՝ մոխրագույն՝ արտաքին և հետին մուգ եզրերով: Խիստ երամային թռչուն է: Սովորաբար չի խուսափում մարդկանց ներկայությունից: Թռիչքը՝ թևերի դանդաղ և խոր թափահարումներով: Արձակում է ցածր տոնայնության ծվծվոցներ: Հաճախ, թևերը վեր բարձրացրած և առանց թափահարումների, ազատ անկում է կատարում ջրի մեջ և, մինչև ուսերը սուզվելով, կտուցով ջրից դուրս է հանում որսին: Բնակվում է ձկնաբուծ. լճակներում, լճերում, դանդաղահոս գետերում: Սնվում է ջրային անողնաշարավորներով, մանր ձկներով: Գարնանային վերադարձը՝ ապրիլի վերջ-մայիսի սկզբին: Բնադրազույ- գերը ձևավորվում են մայիսի սկզբից: Բույնը լողացող հարթակ է՝ եղեգնուտում, կամ ոչ խոր փոսիկ՝ գետնին: Դնում է 35 մմ տրամագծով, բաց դարչնադեղին՝ սև պտերով 2-3 ձու: Երիտասարդ թռչունները հայտնվում են հուլիսի 1-ին կեսից մինչև չուի երամներ կազմելը: Աշնանային չուն՝ մինչև նոյեմբերի վերջը: Կենսակերպը լրացուցիչ ուս ումնասիրության կարիք ունի: Սպիտակագլուխ բադ. էգը և արուն Սպիտակաթև ջրածիծառ, հասունը և երիտասարդը
ՍՊԻՏԱԿԱԽԱԾհ ԿԵՌՆԵԽ (Turdus torquatus), կեռնեխների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, տարածված: Մարմնի երկար. 23-24 սմէ, թևերի բացվածքը՝ 38-42 սմ, կենդանի զանգվածը՝ 102 գ: Մուգ կեռնեխ է, կուրծքը՝ վառ սպիտակավուն շերտով, թևերի փետուրները՝ սպիտակ Երիզով, կտուցը՝ բաց դեղնավուն: Բնադրման շրջանում արուի փետրածածկը դարչնագույն-սև է, կրծքին կա ցայտուն սպիտակ շերտ: Էգի կրծքի շերտը մանր թեփուկանման նախշով է, մարմնի փետուրները՝ բազմաթիվ բաց գույնի երիզներով, կրծքի շերտը՝ մուգ զոլերով: Երիտասարդը Նման է էգին, սակայն ավելի դարչնագույն է, խոշոր, բաց գույնի զոլերով ու պտերով: Երկչոտ է և դժվարամատչելի: Հաճախ Նստում է թփուտների ծայրերին կամ ժայռերին: Աշնանը կազմում է Երամներ: Բնակվում է նոսր թփուտներում և ծառերի վրա: Սնվում է անողնաշարավորներով: Գարնանային բնադրազույգերը ձևավորվում են ապրիլի սկզբից, բնադրում են մինչև հունիսի 1-ին կեսը: Բույնը գավաթաձև է՝ խոտաբույ- սերից, թփերի կամ ցածրահասակ ծառերի վրա (որոշ դեպքերում՝ գետ- նին ցեխով ամրացրած): Ձվերը բներում հայտնվում են ապրիլի 2-րդ կեսից, կրկնակի բնադրման դեպքում՝ նաև հունիսի 2-րդ կեսին: Դնում է 30 մմ տրամագծով, կանաչավուն կապույտ՝ կարմիր-դարչնագույն վրձնախազերով 4 ձու: Ձագերը բներում հայտնվում են մայիսի 1-ին տասնօրյակում: Հունիսի սկզբին թռիչքին տիրապետող ձագերի հետ գրանցվել է նաև սովորական կկվի ձագը, որը ձվից դուրս գալուց հետո բնից դուրս է գցում տիրոջ ձվերը և նրա ձագերի հետ կերակրվում ու հասակ է առնում (սա հազվագյուտ երևույթ է):
ՍՊԻՏԱԿԱՀՈՆՔ ԿԵՌՆԵԽ (Turdus iliacus), կեռնեխների ընտանիքի թըռ- չուն: Ձմեռող է, հազվագյուտ: Մարմնի երկար. 21 սմ է, թևերի բացվածքը՝ 33-34,5 սմ: Մարմինը վերևից դարչնագույն է, ներքևից՝ սպիտակ՝ մուգ խայտերով, մարմնի կողքերը և թևատակի ծածկողները՝ շիկակարմիր: Հոնքը վառ սպիտակ է, բեղը՝ բաց դարչնագույնից դեղին երանգներով: Հաճախ հանդիպում է այլ կեռնեխների (հատկապես՝ սինա- կեռնեխի) Երամներում: Սնունդ է որոնում ցածրահասակ թփերում, ծառերի վրա կամ դրանց տակ և դաշտեզրերին: Չվում է գիշերը: Բնակվում է նոսրանտառներում, պտղատու այգիներում, մացառուտներում: Սնվում է անողնաշարավորներով, սերմերով, հատապտուղներով: Որպես հազվագյուտ տեսակ՝ ՀՀ տարածքում գրանցվել է 6 անգամ. Երևանի շրջակայքում, Կոտայքի (Հրազդան), ԳԵղարքունիքի (Սևան, Արեգունի գ.), Վայոց ձորի (Մամարզա գ.), Արարատի (Դաշտաքար գ.) մարզերում:
ՍՊԻՏԱԿԱՊՈՉ ԱՐԾԻՎ (Halia- eetus albicilla), ճուռակների ընտանիքի թռչուն: Կլոր տարի չվահյուր է, հազվագյուտ: Մարմնի Երկար. 70-90 սմէ, թևերի բացվածքը՝ 200-240 սմ, կենդանի