անհատների արտաքին թևի թափահարող փետուրների ծայրերը վառ դեղին ու սպիտակ են: Էգի պոչի ծայրի դեղինն ավելի նեղ է: Երիտասարդի մարմինն ավելի խամրած է, ներքևից՝ խայտավոր, արտաքին թևի թափահարող փետուրների միայն ծայրերը բաց գույնի խայտերով են: Ձմռանը կերակրվում է երամներով: Բնակվում է հատապտղատու թփերով հարուստ տարածքներում, քաղաքների պուրակներում: Սնվում է հատապտուղներով, անողնաշարավորներով:
ՍՑԻՆԿՆԵՐ (Scincidae), սողունների դասի թեփուկավորների կարգի մողեսների ենթակարգի ընտանիք: Հայտնի է շուրջ 124 ցեղի 1305 տեսակ, ՀՀ-ում՝ 3 ցեղի 4 տեսակ՝ զոլավոր մերկաչք, Չեռնովի մերկաչք, ոսկեգույն տրախիլեպիս, երկարտոտ սցինկ:
Ս. բնորոշվում են հարթ (ձկնանման) ու փայլուն թեփուկավորմամբ: Թեփուկների տակի ոսկրային թիթեղները (օստեոդերմներ) սերտաճելով առաջացնում են համեմատաբար ամուր զրահանման ծածկույթ: Հայտնի են Ս-ի՝ զարգացած վերջույթներով, անոտ, շարժուն (օրինակ՝ ոսկեգույն տրախիլեպիսն ու երկարաոտ սցինկը) և միաձուլված կոպերով (մերկաչք սցինկներ) տեսակներ:
ՍՈՒԶԱԲԱԴԵՐ, բադերի ընտանիքի ջրլող թռչուններ: ՀՀ-ում տարածված է 5 տեսակ՝ կարմրագլուխ սուզաբադ, կարմրակտուց սուզաբադ, սպիտակաաչք սուզաբադ, փուփուլավոր սուզաբադ, ծովային սուզաբադ (վերջինիս կենսակերպն ուսումնասիրված է մասնակի): Լավ լողում և սուզվում են: Էգերի փետրավորումը հիմնականում գորշ է, արուներինը՝ բաց գույնի:
ՍՈՒԶԱԿՆԵՐ (Podicipedidae), սուզականմաևների կարգի ջրլող թռչունների ընտանիք: Հայտնի է 21, ՀՀ-ում՝ 5 տեսակ՝ մեծ սուզակ, մոխրաայտ սուզակ, փոքր սուզակ, կարմրավիզ սուզակ, սևավիզ սուզակ (վերջին 3-ի կենսակերպն ուսումնասիրված է մասնակի):
Կենդանի զանգվածը 120-2000 գ է: Օժտված են ջրում սուզվելու կատարյալ ունակությամբ: Գլուխը փոքր է, կտուցը՝ կարճ, սրածայր, վիզը՝ երկար, մարմինը՝ ամփոփ, կլորավուն, մատները՝ եզրալողաթաղանթավոր, ոտքերը դասավորված են մարմնի հետին մասում: Գլուխը և վիգը սև են՝ ոսկեգույն, կարմիր զարդափետուրներով:
Սնվում են ջրային միջատներով, ձկներով:
ՍՈՒԶԱՀԱՎԵՐ (Gaviidae), սուզահւսվանմանների կարգի ջրլող թռչունների ընտանիք: Հայտնի է 5, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ կարմրախածի սուզահավ և սևախածի սուզահավ:
Լավ հարմարված են ջրային միջավայրում ապրելուն, գերազանց լողորդներ ու սուզորդներ են. ջրի խորքերում կարող են գտնվել մինչև 2 ր և լողալով հաղթահարել 300 մ տարածություն:
Հայտնի են որպես թռչունների նախնիներ: ՀՀ տարածքում դրանց մասին տեղեկությունները հայտնի են դեռ վաղ անցյալից:
ՍՈՒԼԹԱՆԱԿԱՆ ՀԱՎ (Porphyrio porphyrio), ջրահովվիկների ընտանիքի թռչուն: Կլոր տարի չվահյուր է, հազվագյուտ: Հայաստանում գրանցվել է 1967-ից:
Մարմնի երկար. 45-50 սմ է, թևերի բացվածքը՝ 20-100 սմ, կենդանի զանգվածը՝ 780-950 գ: Խոշոր, կարմիր ոտքերով թռչուն է: Մարմնի ընդհանուր փետրածածկը վառ կապտամանուշակագույն է: Հասունի մարմնի փետրածածկը վերևից մուգ կապույտ է, գլուխը՝ ավելի բաց, ներքնևից՝ մուգ կապտամանուշակագույն: ՆԵրքնապոչը սպիտակ է, ուսափետուրները՝ կանաչավուն երանգով: Կտուցը մեծ է, հաստ, կարմիր: Երիտասարդի փետրածածկը խամրած է, կոկորդը՝ սպիտակավուն, կտուցը և ոտքերը՝ ավելի դեղնամոխրագույն: Բնակվում է խիտ բուսուտներով լճերում, գետերի և գետակների առափնյա մացառուտներում: Սնվում է ջրային բույսերով: Բնադրումը հնարավոր է Արարատյան դաշտի ճահճուտներում:
Կենսակերպն ուսումնասիրված է մասնակի:
ՍՈՒԼՈՂ ՄՐՏԻՄՆ (Anas crecca), բադերի ընտանիքի թռչուն: Նստակյաց է, քիչ տարածված:
Մարմնի երկար. 34-38 սմէ, թևերի բացվածքը՝ 58-64 սմ, կենդանի զանգվածը՝ 200-450 գ: Արուի գլուխը կարմիր-դարչևագույն է, ներքնապոչը՝ սև ու դեղին: Էգը դարչնագույն է՝ ավելի մուգ խայտերով: Պոչի կողքերը սպիտակ նեղ շերտով են: Թռչելիս արուի և էգի թևերին ակնառու է կանաչ փետրահայելի: Թռիչքն արագ է, անաղմուկ: Ս. մ-երը կազմում են խմբեր ու երամներ (3-5, 10-50, հազվադեպ՝ մինչև 2 հզ. թռչուն): Բնակվում է լճերում, ճահիճներում, գետերում: Հաճախ սնվում է ջրափերին՝ անողնաշարավորներով, բույսերով:
Հարսանեկան խաղերը նկատվում են մարտի վերջին տասնօրյակին: Բները պատրաստ են ձվադրման մարտի վերջ-ապրիլին:
Բնադրում է ջրին մոտ: Բույնը գավաթաձև է (տրամագիծը՝ 14-18 սմ)՝ չոր խոտերից, փտած բույսերից, աղ¬ վափետուրներից: Ձվերը բներում հայտնվում են ապրիլ-մայիսին: Դնում է 45 մմ տրամագծով, դեղին-սպիտակ 8-11 ձու: Կրկնակի բնադրումը հավանական է հունիսի ընթացքում: Բնադըրման ավարտը՝ հուլիս-օգոստոսին: Թխսակալում է էգը, արուները հեռանում են և հավաքվում փետրափոխման հավաքատեղիներում:
Մարզ, և սիրող, որսորդության օբյեկտ է:
ՍՖԻՆՔՍՆԵՐ, իլիկաթիթեռներ (Sphingodae), թիթեռների ընտանիք: Հայտնի է ավելի քան 1200, ՀՀ-ում՝ 20 տեսակ:
Խոշոր և միջին մեծության (թևերի բացվածքը՝ 2-20 սմ), արագաշարժ,