Բնակվում է ձկնաբուծ. լճակներում, լճերում, գետերում: Արարատյան դաշտի արհեստ․ ձկնաբուծ. ջրավազանների ստեղծումից մինչև 2000-ը գրանցվել է 1-550 անհատ: Օղակավորման փաստերի համաձայն՝ Իրանի Ուրմիա և Թուրքիայի Ակգյոլ լճերում Վ.հ-երը բնադրում են մեծ գաղութներով, ձագերի հետ ձկնաբուծ. լճակներ (հատկապես՝ Արմաշի տնտեսություն) են այցելում՝ կերակրվելու, առանձին անհատներ հայտնվում են նաև Ռումինիայից: Սկսած 1990 թվականից՝ ՀՀ-ում հազվագյուտ է:
Օգտակար է. բազմացվող ձկնատեսակի հիվանդոտ, թույլ անհատներով սնվելով՝ նպաստում է ձկների համակեցության առողջացմանը:
Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ՍԱՐՅԱԿ (Sturnus roseus), սարյակների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, տարածված: Մարմնի երկար. 21,5 սմ է, թևերի բացվածքը՝ 37-40 սմ, կենդանի զանգվածը՝70-90 գ: Մարմնի փետրածածկը վարդագույն է: Թևերը և պոչը սև են՝ մանուշակագույն ու կանաչ փայլով, կտուցը՝ հիմնականում վարդագույն: Բնադրման շրջանում արուի գլխի փուփուլն ավելի երկար է, քան Էգինը. կտուցը՝ ավելի թույլ սև: Երիտասարդի մարմինը բաց դարչնամոխրագույն է, սանձիկը՝ բաց գույնի, ոտքերը՝ նարնջագույն երանգով, կտուցը՝ դեղին: Բնակվում է լեռնալանջերին՝ պտղատու այգիների հարևանությամբ: Սնվում է անողնաշարավորներով, միջատներով, պտուղներով:
Գարնանային վերադարձը՝ մայիսի 2-րդ կեսից հունիսի սկիզբը: Բնադրում և սնվում է մեծ խմբերով: Բնադրազույգերը ձևավորվում են մայիսից հունիսի կեսը: Բույնը գավաթաձև է՝ բարակ ցողուններից նոսր հյուսված: Բնադրում է քարերի մեջ, խոռոչներում: Դնում է 27 մմ տրամագծով, բաց կապույտ 3-6 ձու: Թխսակալում են արուն և էգը՝ 16-18 օր: Առաջին ձագերը հանդիպում են հուլիսի սկզբից: 22-24 օրական ձագերը բավարար տիրապետում են թռիչքին: Աշնանային չուն (միասնական ընտանիքներով երամ կազմած)՝ մինչև օգոստոսի վերջը (երբեմն՝ սեպտեմբերի 1-ին օրերին): Բացառիկ օգտակար տեսակ է. 1 գաղութի սահմաններում կարող է ոչնչացնել մի քանի 100-ից 2 հզ. կգ վնասատու միջատներ:
ՎԶՆՈՑԱՎՈՐ ԷՅՐԵՆԻՍ (Eirenis collaris), լորտուների ընտանիքի լորտուների ենթաընտանիքի էյրենիս ցեղի օձ:
ՀՀ-ում հանդիպում է Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի ու Տավուշի մարզերի նախալեռներում, Երևանի շրջակայքում: Տարածված է կիսաանապատային, թփուտային ու նոսրանտառային բուսականությամբ, քարքարոտ, կավահողային չոր կենսավայրերում, երբեմն՝ նաև մշակովի տարածքների հարևանությամբ: Վարում է գլխավորապես փորող կենսակերպ: Գարնանն ու ամռան սկզբին, երբ հողը բավական խոնավ է, հանդիպում է քարերի և այլ թաքստոցների տակ, կենդանիների բներում ու հողի փխրուն շերտերում:
Մարմնի երկարությունը տարիքի հետ փոխվում է (9,6-32 սմ), պոչը 4-5 անգամ կարճ է: Էգերը խոշոր են արուներից: Մարմինը համեմատաբար հաստ է, գլուխը՝ տափակ, մարմնից տարանջատված՝ ծածկված խոշոր վահանիկներով: Աչքերը մանր են, ծիածանաթաղանթը՝ գրեթե սև, բիբը՝ կլոր: Մեջքային թեփուկները հարթ են, փայլուն: Մեջքային մակերեսը բաց գորշ է՝ դեղնավուն, վարդագույն կամ նարնջագույն երանգներով, երիտասարդների մեջքին երբեմն առկա են մանր սև կետիկներ: Ծոծրակային վահանիկների վրա հաճախ լինում են սև բծեր, աչքերի առջևի եզրերի միջև անցնում է M-անման մուգ գիծ: Պարանոցի վրա կա շատ լայն, մուգ, վզնոցանման զոլ: Որովայնային մակերեսը դեղնավուն է՝ վարդագույն երանգով, երիտասարդներինը՝ մոխրագույն:
Սնվում է մանր անողնաշարավորներով, հնարավոր է նաև մանր մողեսներով: Ձմեռում է աշնան 2-րդ կեսից գարնան սկիզբը՝ հողի չսառցակալող շերտերում (1 մ-ից խոր): Զուգավորումը՝ ապրիլից հունիսի կեսերը: Հուլիսի 2-րդ կեսին էգը դնում է 4-8 ձու: Ձվերը երկարավուն են (17-19 մմ x 5-7 մմ): Ձագերը ծնվում են սեպտեմբերի վերջից հոկտեմբերի վերջը: Խնամվում և բազմացվում է անազատ պայմաններում: Օգտագործվում է գիտահետազոտ. նպատակներով: Մարդու և կենդանիների համար կծածն անվնաս է:
ՎԻՆՈԳՐԱԴՈՎԻ ԱՎԱԶԱՄՈՒԿ (Meriones vinogradovi), ավազամկների ընտանիքի կաթնասուն կենդանի: Տարածված է ՀՀ Արագածոտնի, Վայոց ձորի մարզերում: Հանդիպում է օշինդրային կիսաանապատային տեղանքներում:
Մարմնի երկար․ մինչև 17,1 սմ է, պոչինը՝ 15,3 սմ։ Հետին թաթի ստորին մակերեսի մազերը դեղնադարչնավուն են, պոչի ծայրի վրձնաձև մազափունջը՝ սև: Բնակվում է գետնափոր բարդ կառուցվածք ունեցող բներում: Սնվում է բույսերով և սերմերով: Բազմանում է տարին 2-3 անգամ, ունենում մինչև 9 ձագ: ժանտախտի հարուցչի հիմն․ կրողն է:
ՎԻՇԱՊՆԵՐ (Bopidae), կեղծոտանիներ, սողունների դասի թեփուկավորների կարգի օձերի ենթակարգի ընտանիք: Հայտնի է 3 ենթաընտանիքի 19 ցեղի շուրջ 74 տեսակ: ՀՀ-ում տարածված է միայն փորող վիշապիկների (Erycinae) ենթաընտանիքի 1 տեսակ՝ արևմտյան վիշապիկը:
Ընտանիքն ընդգրկում է միջին չափերի (0,2 մ) և հսկա (մոտ 10 մ) տեսակներ: Վերջինները պահպանվել են միայն արևադարձային երկրներում: Մարմինը հաստ է՝ այս կամ այն