Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/524

Այս էջը սրբագրված չէ

րում, դաշտերում: Սնվում է սերմերով, անողնաշարավորներով: Գարնանային վերադարձը՝ փետըրվարի 20-ից մարտի 15-ը: Բույնը գավաթաձև է՝ խոտաբույսերից: Բնադրում է գետնին: Դնում է 25 մմ տրամագծով, աղոտ սպիտակ՝ դարչնագույն պտերով 4-5 ձու:

ՏԱՓԱՍՏԱՆԱՅԻՆ ԾԻԾԱՌԱԿՏՑԱՐ (Glareola nordmanni), ծիծառակտցարների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, հազվագյուտ: Մարմնի Երկար. 25 սմ է, թևերի բացվածքը՝ 60-68 սմ, կենդանի զանգվածը՝ 87-105 գ: Պոչի ծայրը փակված թևերի ծայրին հավասար է կամ նրանից ավելի կարճ: Բնադրման շրջանում հասունի փետրածածկը վերևից մուգ դարչնագույն է՝ կանաչավուն երանգով: Կտուցը հիմնականում սև է, հիմքում՝ փոքր կարմիր բծով: Թռչելիս նկատելի են սև թևատակը, թևի մուգ հետնեզրը, սպիտակ գոտկատեղը, մկրատաձև պոչը: Թևի սև գծերը հաճախ աննկատելի են: Թևավերևի ծածկող և սևավուն թափահարող փետուրների ցայտերանզությունը բացակայում է: Հետբնադըրման շրջանում կոկորդի գիծը բեկվածքով է, կուրծքը՝ մոխրադարչնագույն խայտերով: Երիտասարդի կոկորդը և կուրծքը խայտերով են: Հանդիպում է կավային և ավազային (կավավազային) կիսաանապատներում, խոնավ մարգագետիններում, աղուտաբույսերով հարուստ լեռնատափաստանային խոնավ տարածքներում: Սնվում է անողնաշարավորներով. միջատների պարսով կերակրվելու համար խմբվում է երամներով: Գարնանային վերադարձը՝ ապրիլի 3-րդ տասնօրյակին: Բնադրազույգերը կազմվում են մայիսի 2-րդ կեսին: Բնադրում է կիսաանապատային գոտում, Արարատյան դաշտի ձըկնաբուծ. լճակների մերձակայքում՝ չոր, աղքատ բուսականությամբ տարածքներում, փոքր ջրածիծառի, ոտնացուպիկի, ծովային քարադրի, ավելի հաճախ՝ մարգագետնային ծիծառակտցարի հարևանությամբ: Բույնը ոչ խորը փոսիկ է՝ գետնին՝ ցամքարով կամ առանց դրա: Առաջին ձվերը բներում հայտնվում են մայիսի վերջհուլիսի սկզբին: Դևում է 32 մմ տրամագծով, մոխրադեղնավուն՝ մուգ դարչնագույն և մանուշակագույն պտերով 3 ձու (1 ձվի զանգվածը կազմում է էգի միջին կենդանի զանգվածի 10%-ը): Հունիսի վերջին հանդիպում են բնից դուրս Եկած ձագեր, որոնց դեռևս կերակրում են ծնողները: Աշնանային չուն՝ մինչև հոկտեմբերի կեսը: Որպես հազվագյուտ տեսակ՝ կարիք ունի անհատ, պաշտպանության:

ՏԱՓԱՍՏԱՆԱՅԻՆ ԿԱՏՈՒ (FellS ll-biyca), կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կենդանի: ՀՀ-ում տարածված է լեռնատափաստաններում, նախալեռն, կիսաանապատներում և, քիչ քանակությամբ, Արաքս գետի հովտում: Բնակվում է այլ կենդանիների ստորգետնյա հին բներում, ծառերի փչակներում, ժայռաճեղքերում: Մարմնի երկար. 53-70 սմ է, պոչինը՝ 23-35 սմ, կենդանի զանգվածը՝ 3,4-5 կգ Մեջքը մոխրագույն է՝ սև բծերով, որովայնը՝ սպիտակավուն: Ծոծրակին կա սև շերտ, պոչին (ծայրը՝ սև)՝ 6-8 սև օղակներ: Մևվում է ավազամկներով, դաշտամկներով, թռչուններով, դրանց ձվերով ու ձագերով, երկկենցաղներով, միջատներով: Ունի լավ հոտառություն ու լսողություն: Կտղուցը հունվար-փետըրվարին է: Հղիությունը տևում է 62 օր: Ապրիլ-մայիսին ծնում է 3-5 ձագ, որոնք կաթով կերակրվում են 2-2,5 ամիս, ապա վարում են ինքնուրույն կյանք: Մազափոխվում է տարին 2 անգամ՝ գարնանը և աշնանը: Տ.կ. հաճախ բեղմնավորվում է ընտանի կատվի հետ և տալիս խառնածին (հիբրիդ): Մորթին սակավարժեք է: Որսն արգելված է: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ՏԱՓԱՍՏԱՆԱՅԻՆ ՀՈՂՄԱՎԱՐ ԲԱԶԵ (Falco naumanni), բազեների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, քիչ տարածված: Մարմնի երկար. 29-32 սմէ, թևերի բացվածքը՝ 58-72 սմ, կենդանի զանգվածը՝ 100-200 գ: Բարեկազմ է, մագիլները սպիտակ են, փակված թևի ծայրը գրեթե հասնում է պոչի ծայրին: Պոչի կենար, փետուրները մյուսներից ավելի Երկար են: Արուի մարմնի փետրածածկը վերևից շիկակարմրադարչնագույն է՝ առանց պտերի, Ներքևից նոսր պտերով է, էգինը վերևից՝ շիկակարմրադարչնագույն՝ մուգ պտերով ու խայտերով, ներքևից՝ մուգ խայտերով: Տ. հ. բ-ները հանդիպում են երամներով: Որս է անում բաց տարածություններում: Օդում կանգ է առնում թևերի արագ թևահարումներով (ոչ հաճախ): Բնակվում է կիսաանապատներում, լեռնատափաստաններում՝ ժայռերի հարևանությամբ: Սնվում է միջատներով, մողեսներով և այլ մանր կենդանիներով: Բնադրում է գաղութներով՝ ժայռախորշերում, կիրճերում կամ շինություններում: Դնում է 35 մմ տրամագծով, սպիտակ՝ նարընջագույն պտերով 3-5 ձու: Օգտակար է. ոչնչացնում է գյուղատնտ. վնասատուներին:

ՏԱՓԱՍՏԱՆԱՅԻՆ ՃՈՒՌԱԿ (Buteo rufinus), ճուռակների ընտանիքի թըռչուն: Նստակյաց է, քիչ տարածված: Մարմնի երկար. 50-65 սմէ, թևերի բացվածքը՝ 126-148 սմ, կենդանի զանգվածը՝ 0,8-1 կգ Հասունի գունավորումը փոփոխական է, մեծ մասի փորը սովորաբար մուգ է, պոչը՝ առանց զոլերի, դաստակաբիծը՝ մուգ, խոշոր, առաջնային փետուրների հիմքում կա սպիտակ խոշոր հատված: Բաց գույնի փետրավորմամբ անհատների (տարածված ԵՆ ՀՀ հվ. շըրջաններում) գլուխը բաց գույնի է, փորը, ազդրերը, թևատակի ծածկող փետուրները՝ շիկակարմրավուն, մեջքը'