Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/527

Այս էջը հաստատված է

կամ սև, կազմված է գլխային բլթակից և 33 հատվածից: Ունեն երկու՝ առջևի և հետևի ծծաններ: Նյարդային և մկանային համակարգերը լավ են զարգացած: Շնչառությունը մաշկային է: Հերմաֆրոդիտ են: Բազմանում են սեռ. ճանապարհով՝ ներքին բեղմնավորմամբ: Սընվում Են՝ հիմնականում կենդանիների արյունը և մարմնի հյութերը ծծելով (մաշկը ծակելու կամ որսը բռնելու համար կերակրափողի սկզբնամասում ունեն ծնոտներ կամ կնճիթ), կան գիշատիչ տեսակներ: Բժշկ. Տ-ի թքագեղձերն արտադրում են հիրուդին (սպիտակուցային նյութ), որը դանդաղեցնում է արյան մակարդումը: Բժշկության մեջ օգտագործվում է նաև որպես արյունածուծ միջոց (սրտային անբավարարության և անոթային որոշ հիվանդությունների ժամանակ)՝ արյան ճնշումը կարգավորելու նպատակով:

ՏՆԱՅԻՆ ԲՎԻԿ (Athene noctua), բվերի ընտանիքի թռչուն: Նստակյաց է, քիչ տարածված:

Մարմնի երկար. 21-23 սմ է, թևերի բացվածքը՝ 54-58 սմ, կենդանի զանգվածը՝ 180 գ: Էգերը խոշոր են արուներից: Հասունի մարմնի փետրածածկը վերևից դարչնագույն է՝ սպիտակ պտերով, ներքևից՝ սպիտակ՝ լայն, մուգ դարչնագույն խայտերով: Գլուխը խոշոր է, կլորավուն՝ պտերով, աչքերը՝ դեղին: Ոտքերը երկար են՝ մինչև մագիլների հիմքը փետրավորված: Երիտասարդի փետրածածկն ավելի դարչնագույն է և ավելի խիտ խայտերով: Թռիչքն արագ է, ալիքաձև: Անտարբեր է վտանգի նկատմամբ և հաճախ անօրեն կրակոցների զոհ է դառնում: Բնակվում է հիմնականում բաց տարածություններում, քաղաքամերձ վայրերում, խուսափում է լեռնածերպերից և խիտ անտառներից: Սնվում է անողնաշարավորներով, մանր կաթնասուններով, թռչուններով և այլն: Որսի է դուրս գալիս արշալույսին և մթնշաղին, հաճախ՝ նաև ցերեկը: Ընտանեկան զույգերը մշտական Են: Բնադրում է մարտին՝ փլատակների ճեղքերում, շենքերի տանիքներին, ժայռաքիվերին կամ խորշերում, քարակույտերում և այլն: Ձվադրում է ապրիլին: Դնում է 34 մմ տրամագծով, սպիտակ 2-7 ձու: Թխսակալում է հիմնականում էգը՝ 26-28 օր: 30 օրական ձագերը դուրս են գալիս բնից, 1 շաբաթ մնում ծնողների հսկողության տակ, ապա՝ դառնում ինքնուրույն:

Օգտակար է. կրծողները (բազմացման բարենպաաստ տարիներին) կազմում են կերաբաժնի 92 %-ը:

ՏՆԱՅԻՆ ՃԱՆՃ (Musca domestica), իսկական ճանճերի ընտանիքի կարճաբեղիկ երկթևանի միջատ: ՀՀ-ում լայնորեն տարածված է:

Հասունի մարմինը հիմնականում մոխրագույն է, սև, հազվադեպ՝ դեղին կամ մետաղ, կապույտ: Էգի աչքերը բաժանված են լայն ճակատով, որի կողքերին «ծառուղիների» ձևով դասավորված են խոզանները: Բեղիկները եռհատվածանի Են, վերջին հատվածը՝ խոզաններով ծածկված: Կնճիթը լիզող տիպի է: Կուրծքը վերևից ծածկված է երկայնական բծերով: Միջանկյալ ջիլը վերևի կեսում ծռված է դեպի թևի առաջնային մասը: Փորիկի վերին մասի կողքերով անցնում են արծաթամոխրագույն բծեր:

Բեղունությունը մեծ չէ. դնում է 160-180 ձու: 2,5-3 օր անց ձվերից դուրս են գալիս թրթուրները և հասնում 3-րդ հասակին (Երկար.՝ 12-13 մմ) Հարսնյակները գերազանցապես հանդիպում են այնտեղ, որտեղ ընթանում է թրթուրների զարգացումը: Հասունի կյանքի տևողությունը 41-50 օր է, ամենամեծ քանակությունը ՀՀ-ում նկատվում է հունիսի վերջից - օգոստոսին: Տարեկան տալիս է մի քանի սերունդ: Ձմռանը ցածր ջերմաստիճանում չի զարգանում: Թրթուրները բազմակեր են. սնվում են բուս, և կենդ. ծագման տարբեր նյութերով: Բնական պայմաններում Տ. ճ-ի զարգացումը տեղի է ունենում գոմաղբի, խոհանոցային թափոնների, մսի, ձկան քայքայված մնացորդների վրա: Ամռանը Տ. ճ-երը կուտակվում են բնակելի շենքերում: Ունի համաճարակաբան, նշանակություն. փոխանցում է աղիքային վարակներ (որովայնային տիֆ, պարատիֆեր, դիզենտերիա), տուբերկուլոզ և այլն:

ՏՆԱՅԻՆ ՃՆՃՂՈՒԿ (Posser domes- ticus), ճնճղուկների ընտանիքի թըռ- չուն: Նստակյաց է, տարածված:

Մարմնի երկար. 14-15 սմ է, թևերի բացվածքը՝ 21-25 սմ, կենդանի զանգվածը՝ 28-37 գ: Բնադրման շրջանում արուի գլխի վերին մասը մոխրագույն է, աչքի և վզի միջև տարածությունը՝ շիկակարմրադարչնագույն: Այտերը սպիտակ են, կրծկալը (կոկորդից մինչև կրծքի վերին մասը)՝ սև: Հետբնադրման շրջանում արուն ավելի բաց գույնի է և ավելի խամրած: Էգի և երիտասարդի փետրածածկի ընդհանուր գունավորումը միատարր է՝ մոխրավուն դարչնադեղին: Հոնքը, մեջքի և թևերի շերտերն ավելի բաց գույնի են: Տարածված է ամենացածրադիր շրջաններից մինչև 2135 մ բարձր-ները: Սնվում է սերմերով, հատապտուղներով, միջատներով, սննդի թափոններով: Բնակվում է քաղաքներում, գյուղերում:

Առաջին հարսանեկան զույգերը ձևավորվում են ապրիլ-մայիսին: Բնադրազույգերն ընտրվում են արուների և էգերի միջև «կռիվներով», արուները կտուցով բռնում են էգերի պոչից կամ թևից և սկսում քաշքշել: Բնադրում է շենքերի տանիքներում, քիվերի վրա, պատերի ճեղքերում, ծառերին, քարակույտերում, արհեստ, թռչնաբներում, խիտ թփուտներում: Բույնը գավաթաձև է. սարքում են արուն և էգը՝ խոտաբույսերից: Դնում է 22 մմ տրամագծով, սպիտակ՝ դարչնագույն պտերով 3-7 ձու: Թխսակալում է էգը՝ 12-14 օր: 16 օրական ձագերը հեռանում են բնից:

Աշնանային երամները (25-50, երբեմն՝ 100 և ավելի թռչուն) կազմվում են հուլիսի վերջից (խոշոր բնակավայրերում՝ օգոստոսից), որոնք տեղափոխվում են տեղից տեղ և բավական