Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/53

Այս էջը սրբագրված է

գեզուրի, Վայքի, Վարդենիսի լեռնաշղթաներով: Տարածքը 2300 կմ2 է: Սևանի ավազանին կապվում է Սուլեմայի, Սյունիքին՝ Որոտանի, Արարատյան գոգավորությանը՝ Զովաշենի լեռնանցքներով, Նախիջևանին՝ Արփա գետի հովտով:


Ընդարձակ գոգավորություն է՝ բնական պայմանների մեծ հակադրություններով: Գտնվում է 920 -ից (Արփայի հովիտ) 3522 մ (Վարդենիս) բարձր՛ների վրա՝ ակտիվ երկրաշարժամետ գոտում: Բնորոշ են անդնդախոր կիրճերը (Արփայի, Եղեգիսի). հեղեղատներն ու ձորերը, որով և պայմանավորված է տեղանունների «ձոր» վերջավորությունը (Վայոց ձոր, Եղեգնաձոր, Աղավանաձոր, Գլաձոր և այլն): Լեռն, խիստ կտըրտված մակերևույթը, ռելիեֆի հրաբխ. (կոներ, լեռնազանգվածներ, լավային հոսքեր, քարակարկառներ և այլն) ու սառցադաշտային (3000 մ֊ից բարձր) ձևերի, գոգհովիտների (Ջերմուկի, Արփայի, Գնիշիկի և այլն) զառիթափ անհամաչափ լանջերով լեռնաճյուղերի (Թեքսարի, Արտավանի, Գայլասարի, Գնիշիկի, Հարսնասարի և այլն), քարափների, նեղ ու երկար սարավանդների (Ջերմուկի, Աղավնաձորի, Գլաձորի, Գնդեվազի, Ելփինի և այլն) բարդ համակցություն է: Կարևոր լեռնագր. միավորներ են Վայքի լեռնաշղթան, Արփայի ու Եղեգիսի ջրբաժան Թեքսարի լեռնաշղթան, Գոգի (3120 մ), Ամուլսար (2987 մ), Գնդասար (2946 մ), Վայոցսար (2581 մ) լ-երի հրաբխ. կոները: Բնորոշ են լեռնաճյուղերի անհամաչափությունը (հվ-ը՝ երկար, հս-ը՝ կարճ լանջերով), ռելիեֆի խորը մասնատվածությունը (Եղեգիսի հովտում՝ մինչև 1300 մ), կլիմայի չորությունն ու ցամաքայնությունը, օգտ. հանածոների բազմազանությունը: Կան բազմամետաղների (մոլիբդեն, պղինձ, մանգան) հանքավայրեր ու երևակումներ, շինանյութեր (տուֆ, բազալտ, գրանիտ, կրաքար, կավ և այլն), սառնորակ, անուշահամ ու հանք. (Ջերմուկ և այլն) ջրերի բազմաթիվ ելքեր: Զարգացած են կարստային երևույթները, բնական հուշարձան-կերտվածքներ են հողմահարված բազմաթիվ բուրգերը, սեպաձև ժայռերը, ռելիեֆի սնամեջ ձևերը՝ քարանձավները (Արջերի, Մագիլի), ջրվեժները (Ջերմուկի և Հերհերի): Տարածքում են Ջերմուկի ջրաբան., Ջերմուկի, Հերհերի նոսրանտառային, Եղեգնաձորի արգելավայրերը (տես Արգելավայր հոդվածում):


Կլիման չոր ցամաքային է, ձմեռը՝ չափավոր ցուրտ, ձնառատ, ամառը՝ շոգ, տաք: Ըստ բարձրության՝ հերթափոխվում են չոր, խիստ ցամաք., չոր ցամաք., չափավոր ցամաք., բարեխառն և ցուրտ լեռն․ կլիմաները: Արևափայլքի տարեկան միջին տևողությունը 2400-2700 ժ է, անարև օրերի թիվը՝ 30-40: Հունվարի միջին ջերմաստիճանը -3,2-ից -14°C է (նվազագույնը՝ -40°C, Ջերմուկ), հուլիսին՝ 8-26°C (առավելագույնը՝ 41 °C, Արենի): Տարեկան տեղումները 400-800 մմ եՆ (առավելագույնը՝ գարնան վերջին, նվազագույնը՝ ամռան երկրորդ կեսին): Ձնածածկույթով օրերի թիվը 40-150 է:


Ջրագր. ցանցը խիտ է: Խոշոր գետը Արփան է՝ Դարբ, Կապույտք, Գնի- շիկ, Գրավ, Եղեգիս, Հերհեր, Մալիշկա, Ելփին և այլ վտակներով: Գետերի մեծ մասը սելավաբեր է: Տարածքում են Կեչուտի, Աղավնաձորի, Քարագլխի, Հերհերիի ջրամբարները, Գնդեվազի, Մալիշկա-Եղեգնաձորի ջրանցքները, Որոտան-Արփա-Սևան ջրատարի զգալի մասը: Շրջանի տարածքում կան փոքր լճակներ, որոնց մի մասն ամռանը ցամաքում է: Հողաբուս. ծածկույթն ու կենդ, աշխարհը բազմազան են և ենթակա վերընթաց լանդշաֆտային գոտիականության:


Վայքում իրար են հաջորդում լանդշաֆտային երեք հարկեր, ցած¬ րադիր հարկում կիսաանապատային և չոր տափաստանային լանդշաֆտ¬ ներն են, որոնք տարածվում են 1200-ից (Արփա գետի մերձհունային մասը՝ մինչև Մալիշկա) 1700 մ (Ռինդի, Աղավնաձորի, Ազատեկի, Գլաձորի սարավանդները) բարձր-ներում: Միջին հարկում (մինչև 2300 մ) գերիշխում են լեռնատափաստանային, լեռնաանտառային (Արփայի հովտում՝ Ջերմուկ առողջարանի շրջանում, Դարբի, Եղեգիսի և Սուլեմայի հովիտներում) և մարգագետնատափաստանային լանդշաֆտները: Այս գոտին նպաստավոր է կլիմ. առողջարանների ու հանգստյան տների ստեղծման համար, որոնց նշանակությունն ավելի է մեծանում հանք, աղ¬ բյուրների շնորհիվ: Բարձրլեռն. գոտում մերձալպյան և ալպյան մարգա-