Ու-ի մեծամասնությունը (մորեխներ, ծղրիդների մի մասը) բուսակեր է, կան գիշատիչներ և ամենակերներ: Ձվադրում են միայնակ կամ խմբերովհողում, հազվադեպ՝ բույսերի ընձյուղներում և. տերևներում: Հիմնականում տալիս են 1 սերունդ: Զարգանում են ոչ լրիվ կերպարանափոխությամբ: Զարգացումն ավարտվում է 1-2 ամսվա ընթացքում՝ 4-8 անգամ մաշկավտխվելուց հետո: Ապրում են բույսերի վրա և հողում: Ու. կարող են ձայներ արձակել և ընկալել հատուկ ձայնարձակ և լսող, ապարատների միջոցով:
Ու-ի մեծ մասը (իտալ., չվող մորեխներ, շալա, անթև ծղրիդ, լայնացած բրադիպորուս, տափաստանային սագա և այլն) գյուղատնտ. բույսերի վնասատուներ Են:
ՈՒՇԱԹՌԻՉՃ ՄԱՇԿԵՂ ՉՂՋԻԿ (Eptesicus serotinus), չղջիկների ենթակարգի հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի: ՀՀ-ում հանդիպում է բոլոր լանդշաֆտային գոտիներում: Բնակվում է մարդու բնակատեղիների մոտ՝ տարբեր շինությունների տանիքներում, նկուղներում, պատերի ճեղքերում, երբեմն՝ մոտակայքում գտնվող այրերում, ժայռաճեղքերում, ծառերի փչակներում՝ առանձնյակներով կամ փոքրաթիվ (3-12) խմբերով:
Մարմնի երկար. 65-75 մմ է, պոչի- նը՝ 44-54 մմ, նախաբազկինը՝ 52 մմ, կենդանի զանգվածը՝ 10 գ: Ականջները լայն են ու բարձր, միջին ականջը (կոզելոկ) իր միջին հատվածում նկատելի լայնացած է: Մարմնի վերին մասը միագույն է՝ թույլ արտահայտված մուգ դարչնավունից հարդադեղնակարմրավուն: Մռութի վրա առանձնացված է նոսր մազածածկով մաշկային մուգ գոյացություն՝ «դիմակ»: Թռիչքի է դուրս գալիս ուշ երեկոյան: Սնվում է թիթեռներով, մոծակներով, բզեզների փափուկ (փորի) մասերով:
Հունիսին ծնում է 1 ձագ:
ՓԱՅՏՈՋԻԼՆԵՐ, կիսակարծրաթևների կարգի արյունածուծ միջատներ: Հայտնի են 2-2,5 հզ. մակաբույծ, գիշատիչ և բուսակեր տեսակներ: ՀՀ-ում, որպես արտաքին մակաբույծ, հայտնի է անկողնու փայտոջիլը կամանկողնու մլուկը (Cimex lectularinis): Փ. ապրում են հիմնականում բնակարաններում, փայտե կահույքի մեջ, ճագարանոցներում:
Սնվում են գիշերը՝ միայն արյունով. յուրաքանչյուր անգամ 1 անհատը կլանում է 7 մգ արյուն, տևում է մինչև 15ր: Սնվում են 24-48 ժ մեկ: Առանց սնվելու կարող են ապրել մինչև 1,5 տարի:
Զարգանում են ոչ լրիվ կերպարանափոխությամբ: էգը օրական արտազատում է մինչև 12, իսկ կյանքի ընթացքում՝ մինչև 500 ձու: Բարենպաստ ջերմաստիճանի դեպքում 21-22 օրում ձվից դուրս է գալիս թրթուրը:
Փ. մեծ վնաս են հասցնում անասնապահությանը, հատկապես՝ թռչնաբուծությանը:
Պայքարի միջոցները, անասնաշենքերի, թռչնանոցների միջատազերծում՝ քլորոֆոսի, կարբոֆոսի, ցիոդրինի լուծույթներով:
ՓԱՅՏՓՈՐՆԵՐ (Picidae), փայտփորանմանների կարգի թռչունների ընտանիք: Հայտնի է 209, ՀՀ-ում՝ 7 տեսակ՝ խայտաբղետ փայտփոր, կանաչ փայտփոր, սև փայտփոր, իսկ միջին, սիրիական, սպիտակամեջք Փ-ի և վիզգցուկի կենսակերպն ուսումնասիրված է մասնակի:
Փ-ի պոչի կոշտ փետուրների կառուցվածքը հնարավորություն է տալիս այն օգտագործել որպես հենարան՝ ծառի ուղղահայաց ճյուղերով դեպի վեր մագլցելիս: Թռչում են կարճ տարածություններ՝ արագ ու ծանր, ալիքաձև հետագծով: Փչակաբնակներ են: Կտուցը հզոր է, սրածայր՝ հարմարված ծառի բունը փորելուն: Միջատակեր են, մասնավորապես գերադասում են սնվել ծառերի վնասատու բզեզների թրթուրներով ու ձվերով, հարսնյակներով: Երկար լեզուն հարմար գործիք է՝ կերը դուրս բերելու ծառի կեղևի կամ փտած բնի խորքից:
ՓԱՍԻԱՆՆԵՐ (Phasianus), հավանմանների կարգի թռչունների ընտանիք: Հայտնի է մոտ 180, ՀՀ-ում՝ 6 տեսակ՝ թուրաջ, չոր, կաքավ, վայրի հնդկահավ, անդրկովկասյան փասիան, քարակաքավ:
Միջին մեծության թռչուններ են (կենդանի զանգվածը՝ 80-120 գ-ից 6 կգ): Կտուցը կարճ է, ամուր, ոտքերը՝ ուժեղ՝ հարմարված քայլելուն և վազելուն, թևերը՝ կարճ, լայն: Արուներն էգերից խոշոր են, ավելի վառ գունավորված:
ՓԱՓԿԱՄԱՐՄԻՆՆԵՐ (Mollusca), փափկամորթն եր, անողնաշարավոր կենդանիների տիպ: Հայտնի են 130 հզ. ժամանակակից տեսակներ, ՀՀ-ում՝ 155 տեսակ՝ տարածված ամենուրեք: Մարմինը կազմված է գլխից, իրանից և ոտքից: Մեջքային մասում ունի մաշկային ծալք՝ թիկնոց (որոշ տեսակներ չունեն), որի արտաքին մասն արտադրում է կրային խեցի: Թիկնոցի և իրանի միջև գոյանում է խոռոչ, որտեղ տեղավորված են թիկնոցային օրգանները: Մեծամասնությունը հերմաֆրոդիտ է, կան նաև բաժանասեռներ: Շատ տեսակներ (փոքր և ականջակերպ լճախխունջները և այլն) գյուղատնտ. կենդանիների մակաբույծ որդերի միջանկյալ տերեր են: Այգու խխունջը վնասում է պտղատու այգիները, որոշ կողինջներ՝ ծխախոտի սածիլները, բանջարանոցային բույսերը: Անատամը, Crassiana crassa-ն օգտագործվում են որպես կեր ընտանի կենդանիների և թռչունների համար:
ՓԵՏՐԱԿԵՐՆԵՐ (Mallophaga), միջատների կարգ: Հայտնի է մոտ 2500, ՀՀ-ում՝ 13 տեսակ՝ տարածված ամենուրեք: Թռչունների և կաթնասունների մակաբույծներ են: Առավել շատ են հավի, ձիու, շան, ոչխարի և այլ Փ.: Հիմն, մասն ապրում է թռչունների վրա (սնվում է փետրանյութով) կամ կաթնասունների մազերի մեջ (մազակերներ, սակայն մազերով չեն սնվում):
Մանր, անթև, դեղնավուն կամ դարչնագույն միջատներ են: Մարմինը (երկար.՝ 1-10 մմ) տափակ է՝ խիտ խոպատվաշծ