Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/533

Այս էջը սրբագրված չէ

ԿԵՆԴԱՆԻՆԵՐ ՓՈՔՐ 533 (Գեղարքունիքի մարզ) գ-երի շրջա¬ կայքում (750-2700 մ բարձր-ներում): Մարմնի երկար, մինչև 125 մմէ, կենդանի զանգվածը՝ մինչև 67 գ Դունչը երկար է, կնճիթանման: Աչքե¬ րը փակ են՝ կկոցած կոպերով: Պոչը ապաճած է: Վարում է խիստ ստոր¬ գետնյա կյանք: Փորում է խոր, բարդ անցուղիներով բներ: Բնակվում է անտառներում, երբեմն՝ լեռնատա¬ փաստանային ու լեռնամարգագետ¬ նային տարածքներում: Գործունյա է կլոր տարին, հիմնականում՝ վաղ առավոտյան և վաղ երեկոյան: Սըն- վում է զանազան միջատներով, որ¬ դերով, փափկամարմիններով և այլն, հիմնականում՝ անձրևաորդերով: Բազ¬ մանում է տարին 1 անգամ, ունենում մինչև 4 ձագ: Խտության մեծ տատա¬ նումներ արձանագրված չեն (միջինը' 5-12 անհատ/ծս/, առավելագույնը՝ 40-42): Համաճարակաբան, վտանգ չի ներկայացնում: ՓՈՔՐ ՁԿՆԿՈՒԼ (Phalacrocorax pyg- maeus), ձկնկուլների ընտանիքի թըռ- չուն: Նստակյաց է, սահմանափակ տարածված: Մարմնի երկար. 45-55 սմէ, թևերի բացվածքը՝ 80-90 սմ, կենդանի զանգվածը՝ 0,6-1 կգ Գլուխը և վիզը մուգ դարչնագույն են, առանձին դեպ¬ քերում՝ բաց դարչնագույն կամ շիկա¬ կարմիր: Գլուխը, վիզը, վերնապոչը սպիտակ խայտերով են, աշնանը՝ միատարր մուգ դարչնագույն: Տարածված է Արարատյան դաշտի բնական ու արհեստ, ջրավազաննե¬ րում, ճահճուտներում, մասնավորա¬ պես՝ Արմաշի ձկնաբուծ. տնտեսու¬ թյան 20-ից ավելի լճակներում, որոնք հարմար են գաղութային բնադրման համար: Գաղութները համատեղում են տառեղների մի շարք տեսակների (դեղին, սպիտակ, փոքր) և իրիսների (տարգալակտուց, քաջահավ) հետ, առանձին դեպքերում բնադրում են առանց այլ տեսակների համակեցու¬ թյան: Գաղութում գերիշխող է. թվա- քանակով և ճկուն կենսակերպով բնադրողներից ամենաարագընթացն է: Բարձր կարգի լողորդ է և սուզորդ, կեր է հայթայթում ջրի մակերեսին և խորքերում: Սնվում է արդյունագործ, նշանա¬ կություն չունեցող մանր ձկներով: Բնադրում է ապրիլին՝ եղեգի մացառ¬ ներում՝ 3-4 շարքերով (գաղութում՝ մոտ 200-500 բույն): Ձվադրում է մա¬ յիսին կամ հուլիսի սկզյփն: Դնում է 47 մմ տրամագծով, երկնագույն երանգով 4-6 ձու: Թխսակալում են էգը և արուն՝ 23-25 օր: Առաջին ձագերը հայտնվում են մայիսի 2-րդ կեսին, զանգվածաբար՝ հունիսի ընթացքում: Ձագերը բնից դուրս են գալիս հուլիս- սեպտեմբերին՝ 25-28 օրականում: ՓՈՔՐ ՃԱԳԱՐԱՍՈՒԿ (Allactaga elater), հնգամատ ճագարամկների ընտանիքի կաթնասուն կենդանի: Հանդիպում է Արարատյան դաշտում (800-1200 մ բարձր՜ներում): Մարմնի երկար, մինչև 120 մմէ, պոչինը՝ 175 մմ, կենդանի զանգվա¬ ծը՝ մինչև 62 գ Մարմնի կառուցված¬ քը տիպիկ է, մեջքի և կողքերի գույնը՝ բաց մոխրադեղնավուն: Պոչի վրձինը եռագույն է՝ բաժանված սպիտակա¬ վուն, սև և սպիտակ մասերի: Բնա¬ կավայրերին մոտ տարածքներում սովորական է և քչաքանակ: Տարած¬ ված է կիսաանապատային գոտու հարթավայրերում և նախալեռնե¬ րում: Գերադասում է աղասեր և օշին- դրային խմբակցություններով հա¬ րուստ վայրերը: Սնվում է բույսերի վեր- և ստորգետնյա մասերով, սեր¬ մերով, երբեմն՝ միջատներով ու նրանց թրթուրներով: Բնակվում է մինչև 3 մ երկար, և 1 մ խոր. ստոր¬ գետնյա բներում: Գործունյա է մթըն- շաղին և գիշերը: Շարժվում է ցատ- կավազքով կամ քայլելով: Ձմեռային քուն է մտնում նոյեմբերից մարտ: Բազմանում է տարին 1 անգամ, ունե¬ նում 2-6 ձագ: Համաճարակաբան, նշանակու¬ թյունն աննշան է: --Աստղիկ1999 (քննարկում) 15:43, 26 Սեպտեմբերի 2014 (UTC)ՓՈՔՐ ՃԱՆՃՈՐՍ (Ficedula parva), ճանճորսների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, քիչ տարածված: Մարմնի երկար. 11,5 սմէ, թևերի բացվածքը՝ 18,5-21 սմ, կենդանի զանգվածը՝ 8,5-9,7 գ: Հասունի մար¬ մինը վերևից միատարր դարչնագույն է: Կտուցը փոքր է, ակնօղակը՝ բաց գույնի, պոչի հիմքում կան սպիտակ հատվածներ: Բնադրման շրջանում արուի կզակը և կոկորդը շիկակարմ- րանարնջագույն են, գլուխը՝ մոխրա¬ գույն: Էգի գլուխը դարչնագույն է, կզակի և կոկորդի շիկակարմիրը բա¬ ցակայում է: Երիտասարդի մարմինը Փոքր ճանճորս, էգը և արուն վերևից և այլներքից խայտերով է, վերին մասի խայտերը և փետուրների երիզ¬ ները բաց գույնի Են: Հաճախ թաքնը- վում է ծառերի վերին սաղարթում: Արուն սրնգային ձայնով Երգում է՝ ծառերի ցածր սաղարթի Երևացող տեղերում նստած: Վտանգի դեպքում արուն և էգը աղմկոտ ճիչեր են արձա¬ կում: Բնակվում է հիմնականում սա¬ ղարթավոր անտառներում, չուի ըն¬ թացքում՝ թփուտներում: Սնվում է միջատներով: Գարնանային վերադարձը՝ ապրիլի վերջին: Բնադրում է փչակներում կամ արհեստ, թռչնաթևերում: Բույնը գա- վաթաձև է՝չոր խոտաբոցսերից: Դնում է 17 մմ տրամագծով սպիտակ՝ կարմ- րադարչնագույն պտերով 5-6 ձու: Աշնանային չուն՝ օգոստոսի վեր¬ ջից սեպտեմբերին (երբեմն՝ մինչև հոկտեմբերի 1-ին կեսը): Օգտակար է. ոչնչացնում է վնա¬ սատու միջատներին:--Աստղիկ1999 (քննարկում) 15:43, 26 Սեպտեմբերի 2014 (UTC) ՓՈՔՐ ՇԱՀՆԱՐՕԻՎ, փոքր են- թաարծիվ (Aquila pomarina), ճու¬ ռակների ընտանիքի թռչուն: Բնադ¬ րող-չվող է, քիչ տարածված: Մարմնի երկար. 60-65 սմէ, թևե¬ րի բացվածքը՝ 134-159 սմ. Մուգ, խոշոր, գիշատիչ թռչուն է՝ լայն թևերով: Հասունի փետրածածկը դարչնագույն է, թիկնոցը՝ մուգ, թևա- վերևի ծածկող փետուրները՝ բաց