գույնի: Թռչելիս տեսանելի են թևավերևի և պոչի հիմքի մանր սպիտակ բծերը: Թևավերևի և թևատակի ծածկող փետուրները թափահարողներից ավելի բաց գույնի են: Երիտասարդի փետրածածկն ավելի մուգ է, ծոծրակին կա բաց շիկակարմրավուն բիծ, ներքնապոչը և պոչի ծայրը բաց գույնի են: Թևավերևի և թևատակի ծածկողները թափահարողներից ավելի բաց գույնի են:
Բնակվում է բլրոտ տեղանքներում, ծառահատված անտառներում, ժայռերի վրա, խոնավ տարածքներում, չոփ ընթացքում՝ կիսաանապատներում, տափաստաններում, լեռնանցքներում: Սնվում է մանր ողնաշարավորներով (աշնանը՝ հատկապես մկնակերպ կրծողներով), միջատներով:
Գարնանային ամենավաղ վերադարձը՝ մարտի 1-իև տասնօրյակին: Բնադրումն առավելապես հաստատված է Խոսրովի անտառ արգելոցի նոր բարձրաբուն անտառներում: Բույնը կառուցում է ապրիլի 1-ին կեսին, կարող է զբաղեցնել նաև այլ գիշատիչների բները: Բույնը խոշոր հարթակ է (տրամագիծը՝ 80-88 սմ)՝ ճյուղերից՝ ծառերի վրա: Ձվերը բներում հայտնվում են ապրիլի վերջից մայիսի 2-րդ տասնօրյակը: Կարող են զուգավորվել Նաև թխսակալման ընթացքում: Ձագերը հայտնվում են հունիսի 1-ին տասնօրյակին, լիարժեք թռչելու ունակություն են ձեռք բերում և բնից հեռանում հուլիս-օգոստոսին:
Աշնանային ամենաուշ չուն՝ սեպտեմբերից հոկտեմբերի 1-ին տասնօրյակում:
ՓՈՔՐ ՊԱՅՏԱՔԻԹ ՉՂՋԻԿ (Rhinolophus hipposideros), չղջիկների ենթակարգի պայտաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի: ՀՀ-ում հանդիպում է բոլոր մարզերում: Բնակվում է անտառապատ սարալանջերի քարանձավներում, ժայռւսճեղքերում կամ շինությունների նկուղներում՝ միայնակ կամ փոքր (20-60 առանձնյակ) գաղութներով:
Մարմնի երկար. 38 մմէ, պոչինը՝ 30 մմ, նախաբազկինը՝ 34-42 մմ, կենդանի զանգվածը՝ 6գ: Ականջները մեծ են: Մռութի ծայրին մերկ կաշին պայտաձև գոյացության տեսք ունի (այստեղից՝ անվանումը): Մեջքի մորթին մոխրաշագանակագույն երանՓոքր շահնարծիվ. էգ արուն Փոքր պայտաքիթ փորը վերածվում չրլշԻԿ է բաց ծխագույնի: Սնվում է հիմնականում երկթևանիներով (գիշերվա ընթացքում՝ 800-1000 արյունածուծ միջատ): Հունիսի վերջին ծնում է 1 ձագ:
ՓՈՔՐ ՋՐՑՈՒԼ (Ixobrychus minutus), տառեղների ընտանիքի թռչուն: Բնադրողվող է, քիչ տարածված:
Մարմնի երկար. 33-38 սմէ, թևերի բացվածքը՝ 52-58 սմ, կենդանի զանգվածը՝ 130-145 գ: Շատ փոքր, չնկատվող թռչուն է: Բնադրման շըրջանում արուի մեջքը և գլխի թասակը սևավուն են, թևերը՝ բաց դեղին հատվածներով, մարմինը ներքևից՝ բաց գույնի է՝ խայտավոր: Էգի մեջքն ավելի մուգ դարչնագույն է՝ ցայտուն խայտերով: Հետբնադրման շրջանում արուի և էգի դիմային մասը, թևերը և մարմինը ներքևից ավելի մուգ են: Երիտասարդի փետրածածկը դարչնագույն է, մեջքը՝ խայտավոր, թևերը և մարմինը ներքևից՝ զոլավոր: Առավել գործուն է արշալույսին, մթնշաղին և գիշերը: Թռչում է կարճ տարածություններ, թաքստոցից ոչ հեռու, վայրէջք է կատարում՝ նետվելով խիտ բուսուտների մեջ: Բնակվում է ճահճուտներում, փարթամ բուսուտներով գետափերին և լճակներում: Սնվում է միջատներով, ձկներով, երկկենցաղներով, մանր թռչուններով և ձվերով:
Գարնանային վերադարձը՝ ապրիլմայիսին: Բները հայտնվում են մայիսի 1-ին կեսերից (կառուցում է 4-5 օրում): Առանձին դեպքերում (որպես ոչ օրինաչափ երևույթ) բնադրում է մայիսի սկզբին: Բույնը փոքրիկ ամփոփ կույտ է (տրամագիծը՝ 210 մմ)՝ չոր եղեգի ցողուններից, եղեգնուտում այն քողարկում է խիտ մացառներում: Ձվերը բներում հայտնվում են մայիսի վերջից հունիսին, երբեմն՝ հուլիսին: Դնում է 36 տրամագծով, սպիտակ 5-7 ձու: Թխսակալում են էգը և արուն՝ 17-20 օր: Ձագերը հայտնվում են հունիսի 2-րդ տասնօրյակի սկզբից, բնից դուրս են գալիս 21 օրականում, վստահ թռչելու ունակություն ձեռք բերում 30 օրականում: Չափազանց համարձակ է. ձվերին ու ձագերին սպառնացող վտանգի պահին հարձակվում է և ուժգին ճիչերով հեռացնում թշնամուն: Կարող է զբաղեցնել նաև այլ տեսակների բները:
ՓՈՔՐ ՍՈՒՋԱԿ (Tachybaptus ruficollis), սուզակների ընտանիքի ջրլող թռչուն: Նստակյաց է, տարածված:
Մարմնի երկար. 25-29 սմէ, թևերի բացվածքը՝ 40-45 սմ, կենդանի զանգվածը՝ 110-370 գ: Սուզակներից ամենափոքրամարմինն է: Մարմնի հետնամասի աղվափետուրներն սպիտակ են, կտուցը՝ կարճ: Բնադրման շրջանում վզի առջևի մասը և այտերը շիկակարմիր-դարչնագույն Են, կտուցի կտրվածքի հատվածը՝ կանաչավուն դեղին: Հետբնադրման շրջանում փետրավորումն ավելի բաց գույնի է, այտերը և վիզը՝ բաց դարչնագույն: Ձայնը զրնգուն է, սուր, նման է խրխնջոցի: Գերադասում է սուզվել, նույնիսկ խիստ վտանգի դեպքում հազվադեպ է թռչում (ՀՀ-ում անվանում են «չթռչող սուզակ»): Վազքով օդ է բարձրանում և ուղիղ գծով արագ սլանում, թռչում է թևերի հաճախակի թափահարումներով: Ի տարբերություն մյուս սուզակների՝ նախընտրում է փարթամ բուսուտներով տարածքները, ավելի հաճախ հանդիպում է թաքստոցի մոտ կամ ջրափերին: Բույնը լողացող հարթակ է՝ բույսերի արմատներից, մամուռից,