7 կգ և ավելի) և հոկտեմբերի վերջից ապրիլ ձմեռային քուն մտնում:
Բազմանում է տարին 2-3 անգամ, ունենում 3-4 (հաճախ՝ 8-10, երբեմն՝ 16) ձագ:
Մեծ վնաս է հասցնում գյուղատնտեսությանը: Կարող է լինել բնական օջախային վարակների կրող:
ՓՈՔՐԱՍԻԱԿԱՆ ՄՈՂԵՍ (Lacerta parva), իսկական մողեսների ընտանիքի մողես: Որոշ գիտնականների կողմից դասվում է գաճաճ մողեսների (Parvilacerta) ցեղին: ՀՀ-ում հանդիպում է Շիրակի, Արագածոտնի, Լոռու և Տավուշի մարզերում: Բնակվում է չոր տափաստանային բուսականությամբ, քարքարոտ տարածքներում, երբեմն՝ նաև մշակահողերի հարևանությամբ:
Մարմնի երկար, մինչև 6,2 սմ է, պոչը՝ գրեթե կրկնակի երկար: Մարմինը վերևից գորշ է, կանաչավուն գորշ կամ դարչնագույն: Ծոծրակից մեջքի երկարությամբ ձգվում է նեղ զոլ, որից դեպի կողքերը տեղաբաշխված են մուգ դարչնագույն բծեր: Մարմնի կողքերով ձգվում է բաց գույնի զոլ, որից ներքև արուներն ունեն մուգ կամ երկնագույն, եզրերը՝ սպիտակավուն խալեր: Փորիկը դեղնասպիտակավունից կանաչավուն դեղին է կամ դեղնականաչ: Արուի վտրիկի եզրերին կան երկնագույնից կապույտ բծեր: Ձմեռում է հոկտեմբերից ապրիլի կեսը: Սնվում է միջատներով ու սարդակերպներով: Ձվադրում է տարեկան 2 անգամ (յուրաքանչյուր ան գամ՝ 2-5 ձու): Սեռահասուն է դառնում 2 տարեկանում:
Օգտակար է. ոչնչացնում է վնասատու միջատներին: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
ՓՈՔՐԱՍԻԱԿԱՆ ՏՐԻՏՈՆ (Triturus vittatus), պոչավոր երկկենցաղների կարգի սալամանդրների ընտանիքի մողես: Տարբեր գիտնականների կողմից դասվում է Triturus կամ Ommtotriton ցեղերին: ՀՀ-ում հայտնի է միայն Լոռու մարզում: Բնակվում է հոսող ու կանգուն ջրավազաններում և ափամերձ վայրերում: Մարմնի երկար 1,5-8,8 սմէ, պոչը՝ գրեթե նույն երկարության: Էգերը գորշավուն են, մեջքի երկայնքով հաճախ ունենում են մուգ գույնի կետիկներ: Ողնաշարի ուղղությամբ ձգվում է լայն, շեկ զոլ: Արուների մեջքի գորշադեղնավուն, բրոնզագույն երանգով ընդհանուր գունավորման վրա կա սև խալերից կազմված նախշ: Պարանոցի, վերջույթների և պոչի խալերն ավելի խոշոր են: Ներքևի 2 եզրային շարքերի խալերը միանալով՝ ձևավորում են զուգահեռ երկայնակի սև զոլեր, որոնց արանքում կա սպիտակ զոլ: Հարսանեկան շրջանում արուների մեջքի վրա ձևավորվում է բարձր, մարմնի երկարության 1/4-ին հասնող, խիստ կտրտված կատարանման լողաթաղանթ, որը կազմված է 15 ատամիկներից: Պոչի ստորին մակերեսով ձգվում է սղոցաձև լողաթաղանթ (կատար): Մեջքային կատարի յուրաքանչյուր ատամիկ կրում է երկայնակի սև զոլ: Այս շրջանում արուների պոչի ստորին մասը ձեռք է բերում թանաքագույն երանգ: Կոկորդը և գլխի ստորին մասը սպիտակ են՝ սև բծերով: Էգերի մեջքային կատարը բացակայում է: 2 սեռերի որովայնը սպիտակավունից վառ նարնջագույն է, աչքի բիբը՝ ոսկեգույն, վերին և ստորին մասերում կա մեկական սև բիծ: Վարում է գլխավորապես մթնշաղային ու գիշերային կենսակերպ: Սնվում է հիմնականում մանր անողնաշարավորներով: Ձմեռում է ցամաքում՝ աշնան վերջից գարնան սկիզբը: Զուգավորումը տեղի է ունենում գարնանը: Բեղմնավորումը ներքին է. էգը հավաքում է սպերմատֆորը արուի հետ անմիջական հպման ընթացքում: Էգը ձվերը կպցնում է տերևներին կամ ստորջրյա այլ առարկաների: Թրթուրը ծնվում է ձվադրումից 12-30 օր հետո:
Կերպ ափոխությունը տեղի է ունենում ամռան վերջից աշնան սկիզբը: Հայտնի են թրթուրների ձմեռման դեպքեր և կերպարանափոխված (նեոտենիկ) ձև: Օգտակար է. ոչնչացնում է վնասատու փափկամարմիններին ու միջատներին: ՀՀ-ում որսվում է մեծ քանակներով, ինչի հետևանքով կարող է անհետանալ: Հաճախ խնամվում է անազատ պայմաններում՝ որպես գեղազարդիչ տեսակ: Առաջարկվել է գրանցել ՀՀ Կար միր գրքում:
ՓՈՒՓՈՒԼԱՎՈՐ ԱՐՏՈՒՅՏ (Galeri- da cristata), արտույտների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, տարածված: Փոքրասիական տրիտոն Փուփուլավոր Փուփուլավոր արտույտ երաշտահավ Մարմնի երկար. 17սմ է, թևերի բացվածքը՝ 29-38 սմ, կենդանի զանգվածը՝ 45 գ: Մարմինը վերևից դեղնամոխրագույն է՝ երկայնակի նեղ բծերով, ներքևից՝ սպիտակավուն, կրծքին կան մուգ խայտեր: Պոչը մուգ է՝ նարնջադարչնագույն երիզով: Ունի լավ արտահայտված սրածայր փուփուլ: Երիտասարդի մարմնի վերին մասի փետուրներն սպիտակ ծայրերով են: Բնակվում է կիսաանապատներից մինչև լեռնատափաստաններ: Սնվում է խոտաբույսերի սերմերով, անողնաշարավորներով, հաճախ կերակրվում է նաև ճամփեզրերին, ձմռանը՝ աղբանոցներում: Բնադրում է ապրիլ-հունիսին: Բույնը փորում է միայն էգը՝ կտուցով և ոտքերով՝ 5-6 օրում, որպես ցամքար օգտագործում է խոտաբույսեր և բուրդ: Դնում է 23 մմ տրամագծով, կավագույն՝ խիտ պտերով 3-5 ձու: Թխսակալում է էգը՝ 13 օր (20-45 ր տևողությամբ՝ 5-10 ր ընդմիջումներով): Ձագերին կերակրում են էգը և արուն: 10-11 օրական չթռչող ձագերը դուրս են գալիս բնից, սնվում ծնողների օգնությամբ՝ մինչև ինքնուրույն դառնալը:
ՓՈՒՓՈՒԼԱՎՈՐ ԵՐԱՇՏԱՀԱՎ (Parus cristatus), երաշտահավերի ընտանիքի թռչուն: Հազվագյուտ չվահյուր է: Մարմնի երկար. 11,5 սմէ, թևերի բացվածքը՝ 17-20 սմ: Դիմային